00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սթոունհենջի առեղծվածը մնում է անկախ այն բանից, թե արդյոք այն հայերն են կառուցել

CC BY-SA 2.0 / Frédéric Vincent / Stonehenge, WiltshireՍթոունհենջ
Սթոունհենջ - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2024
Բաժանորդագրվել
​Ոմանք անկեղծորեն հավատում են այն գեղեցիկ վարկածին, որ ժամանակին՝ մոտ 5 հազար տարի առաջ հայերը Անատոլիայից՝ Միջերկրական ծովի ափերից, հասել են մինչև Բրիտանական կղզիներ և կառուցել հանրահայտ Սթոունհենջը՝ մեր Զորաց քարերի նմանությամբ։
Համենայնդեպս, տարիներ շարունակ հայկական լրատվամիջոցներում, նաև առցանց հանրագիտարանում՝ Վիքիպեդիայում, պտտվում է այն պնդումը, թե, մեջբերեմ. «Պահպանվել է 9-րդ դարում Ալֆրեդ Մեծի հրամանով գրված Անգլո-սաքսոնական ժամանակագրությունների մի ձեռագիր (հայտնի է նաև «Պիտերբորոյի ժամանակագրություններ» անվանումով), որում գրված է, որ կղզու առաջին բնակիչները բրիտներն էին, որոնք եկել էին Արմենիայից»։
​Կարելի է, իհարկե, թերահավատորեն վերաբերվել այս վարկածին, բայց որոշ մասնագետներ էսպիսի բացատրություն են տալիս, որի մեջ տրամաբանություն կա. քրիստոնեության տարածմանը զուգընթաց տարածվում էր նաև Աստվածաշունչը, որում գրված է, թե մեծ ջրհեղեղի ժամանակ մարդկության նոր նահապետի՝ Նոյի տապանը, հանգրվանել է Արարատ լեռան գագաթին, և հենց այնտեղից էլ նրա սերունդները հետագայում տարածվել են աշխարհով մեկ։ Եվ քանզի հայտնի էր, որ Արարատը Հայաստանում էր, յուրաքանչյուր ժողովուրդ իր հին լինելն ապացուցելու համար ձգտում էր իր ծագումը կապել Հայաստանի հետ։
Այդ տարօրինակ Նորվեգիան. արքայադուստրը որոշել է ամուսնանալ ամերիկացի շամանի հետ
​Իսկ մեր օրերում Սթոունհենջի, այսպես ասենք, «հայկական ծագման» վարկածի կողմնակիցները արդեն սկսեցին գիտական տվյալներ վկայակոչել։
Մոտ հինգ տարի առաջ բրիտանական մի շարք առաջատար լրատվամիջոցներ, այդ թվում BBC-ն և «Ինդիփենդենթը» հաղորդագրություններ տարածեցին այն մասին, որ գիտնականները՝ հետազոտելով բրիտանացիների ԴՆԹ-ները, հանգել են այն եզրակացության, որ նրանց նախնիները եկել են մոտավորապես այն տարածքներից, որտեղ այժմ գտնվում է Թուրքիան։ Մեջբերեմ Sky news հեռուստաընկերության հաղորդումից.
«Ամերիկացի և բրիտանացի գիտնականների միջազգային խումբը եզրակացրել է, որ Սթոունհենջը կառուցել են մարդիկ, որոնք 6000 տարի առաջ Բրիտանիա են հասել Միջերկրական ծովի շրջակայքից։ Ուսումնասիրելով Սթոունհենջի մոտակայքում 4-5 հազար տարի առաջ ապրած մարդկանց ԴՆԹ-ն, մասնագետները եկել են այն համոզման, որ բրիտանացիները ոչ մի առնչություն չեն ունեցել Սթոունհենջի հետ։ Այդ բնակիչների գենետիկական տվյալները լիովին համընկնում են ներկայիս Թուրքիայի և Հունաստանի տարածքում ապրած մարդկանց գենետիկ տվյալների հետ»։ ​
«Ինդիփենդենթ» լոնդոնյան թերթն ավելացրել է. «Բրիտանացիների նախնիները, որոնք կառուցել են Սթոունհենջը, այն հողագործներն են, որոնք Բրիտանական կղզիներ են եկել Թուրքիայից, մասնավորապես՝ Անատոլիայից, մեր թվարկությունից առաջ մոտավորապես 4000-ական թվականներին։ Նրանք արագորեն փոխարինել են տեղացի որսորդներին և պտուղ հավաքողներին՝ բերելով իրենց հետ հողի մշակման և բրուտագործության հմտությունները, ինչպես նաև իրենց մշակույթն ու հավատալիքները»,- գրել է բրիտանական պարբերականը։ ​
Բայց «ո՞վ է կառուցել Սթոունհենջը» հարցն, իհարկե, միակը չէ։ Մինչև հիմա թեժ վիճաբանությունների առարկա են նաև «ինչպե՞ս են կառուցել» և «ինչի՞ համար են կառուցել» հարցերը։
20 օր առաջ՝ օգոստոսի 15-ին, BBC-h հրապարակեց մի հոդված, որը կոչվում է. «Սթոունհենջը կառուցողները վեցտոննանոց քարը բերել են Շոտլանդիայից։ Թե ինչպես՝ գիտնականները չեն հասկանում»։
Իսկապես, շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես են մարդիկ հսկայական քարը քարշ տվել՝ կտրելով 700 կիլոմետր ճանապարհ։ Դա Հայաստանի հյուսիսը հարավին կապող ճանապարհից էլ շատ է։ Չնայած, եթե հաշվի առնենք, որ մեր Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ տևում է, և վերջը չի երևում, միգուցե Սթոունհենջի այդ քարն էլ տասնամյակներով են բերել, քարշ տալու փողն էլ՝ արանքում գրպանել։ ​Բայց ամենագլխավորը՝ մինչև հիմա այդպես էլ պարզ չի, թե որն էր այդ տիտանական աշխատանքի նպատակը։ Բառացիորեն ամեն տարի նորանոր վարկածներ են հրապարակվում։
Արկտիկա - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2024
Աշխարհը, այո՛, շուռ է գալիս. Երկրի մագնիսական բևեռները «որոշել են» տեղափոխվել
Վերջերս, օրինակ, հաղորդվեց, որ հատուկ սարքավորումների միջոցով Սթոունհենջի քարերի վրա նկարներ են հայտնաբերվել, որոնք աննկատելի են անզեն աչքով։ Պատկերացնո՞ւմ եք,- ասում են որոշ մասնագետներ, պարզվում է, որ իրականում Սթոունհենջը պատկերասրահ է եղել բաց երկնքի տակ։ ​
Բայց ամենահետաքրքիրն, իհարկե, այն հիպոթեզն է, թե Սթոունհենջը մեր Արեգակնային համակարգի մոդելն է՝ 12 մոլորակներով։ Կասեք՝ Արևի շուրջ պտտվող այդքան մոլորակ գոյություն չունի։ Բա քանի՞սն են մոլորակները։ Ինձ դպրոցում սովորեցրել են, որ Արեգակնային համակարգում կա 9 մոլորակ։ Մի տասնհինգ տարի առաջ զարմանքով իմացա, որ աստղագիտության մեր դասատուն սխալ էր, և մոլորակների թիվը պակասել է՝ խեղճ Պլուտոնին զրկել են մոլորակի կարգավիճակից։ Բայց հետո կարդացի, որ գիտնականներն այժմ էլ խոսում են 12 մոլորակների մասին։ Պատկերացնո՞ւմ եք՝ հարյուրամյակներ շարունակ մենք ճշտում ու ճշտում էինք մոլորակների թիվը, իսկ Սթոունհենջ կառուցողները դեռ 5 հազար տարի առաջ արդեն գիտեին՝ Արեգակն ունի 12 մոլորակ։ Այսքանից հետո որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Սթոունհենջը հայերի ձեռքի ու մտքի արգասիքն է։ ​
Լրահոս
0