https://arm.sputniknews.ru/20240901/klinen-ararkaner-vorvonq-ajs-tari-dasagrqer-chen-unena-kgms-pvokhnakharar-80027904.html
Կլինեն առարկաներ, որոնք այս տարի դասագրքեր չեն ունենա. ԿԳՄՍ փոխնախարար
Կլինեն առարկաներ, որոնք այս տարի դասագրքեր չեն ունենա. ԿԳՄՍ փոխնախարար
Sputnik Արմենիա
Այն առարկաները, որոնք չունեն դասագրքեր, կդասավանդվեն Տավուշի մարզում փորձարկված ուսումնական նյութերի միջոցով։ 01.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-01T09:55+0400
2024-09-01T09:55+0400
2024-09-01T09:55+0400
դասագիրք
ուսուցիչ
արաքսիա սվաջյան
չափորոշիչ
դպրոց
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/53/04/530435_0:0:1600:901_1920x0_80_0_0_394cbc3c2f9733cd4e67559023cf0534.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Այս ուսումնական տարում ՀՀ հանրակրթական դպրոցներում որոշ դասագրքեր չեն լինի։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։Նրա խոսքով` հանրակրթական բոլոր դպրոցներին ԿԳՄՍՆ–ն արդեն շրջաբերական է ուղարկել։«3 առարկայից այս տարի չունենք դասագրքեր, բայց հին դասագրքերով դասավանդել հնարավոր չի լինի, որովհետև այս առարկաների դասագրքերն ամբողջությամբ փոխվել են։ Մասնավորապես չունենք դասագրքեր «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» 7–րդ և 8–րդ դասարանների համար։ Մեկ դասագիրք էինք ստացել նույն հեղինակից, որը նույնիսկ լրամշակումից հետո հնարավոր չեղավ երաշխավորել, որովհետև միավորները բավական ցածր էին։ Այս առարկաների դասավանդումը պետք է կազմակերպենք Տավուշում փորձարկված ուսումնական նյութերի միջոցով։ Նոր մրցույթ արդեն հայտարարել ենք, հույս ունենք` առաջիկայում դասագիրք կունենանք։ Դասագիրք չունենք նաև 10–րդ դասարանների համար նախատեսված «Հայոց պատմություն» առարկայից»,–ասաց Սվաջյանը։ՀՀ–ում 2024–2025 ուստարում դասագրքերի վարձավճարները նվազել են. հայտնի է` որքանովՆրա խոսքով` նախարարությունը հատուկ վերապատրաստում է կազմակերպել «Հայոց պատմություն» առարկան 10–րդ դասարանում դասավանդող 1500 ուսուցիչների համար։Նա ընդգծեց, որ ուսուցիչների նման փորձը կարևոր է, քանի որ ավագ դպրոցներում նոր չափորոշիչով ուսուցումը լինելու է ոչ միայն դասագրքերով, այլև ուսումնական նյութերի թղթապանակներով։Հակամարտությունը նախորդում է «հիշողության պատերազմը». «Հայոց պատմության» դասագրքի մասինՆշենք, որ այս տարի նոր դասագրքեր չկան նաև «Ռուսաց լեզվի» 2–րդ, 8–րդ, 10–րդ, «Ֆրանսերենի» 5–րդ, 6–րդ, 7–րդ, 8–րդ և 10–րդ դասարանների համար։ Չկան դասագրքեր նաև «Քիմիայի» և «Կենսաբանության» 10–րդ դասարանների համար։ Երեխաներին բաժանելու են հին դասագրքերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/53/04/530435_0:0:1484:1113_1920x0_80_0_0_4b6efd49f06580e740f961426274e882.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դասագիրք, ուսուցիչ, արաքսիա սվաջյան, չափորոշիչ, դպրոց, հայաստան
դասագիրք, ուսուցիչ, արաքսիա սվաջյան, չափորոշիչ, դպրոց, հայաստան
Կլինեն առարկաներ, որոնք այս տարի դասագրքեր չեն ունենա. ԿԳՄՍ փոխնախարար
Այն առարկաները, որոնք չունեն դասագրքեր, կդասավանդվեն Տավուշի մարզում փորձարկված ուսումնական նյութերի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Այս ուսումնական տարում ՀՀ հանրակրթական դպրոցներում որոշ դասագրքեր չեն լինի։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Նրա խոսքով` հանրակրթական բոլոր դպրոցներին ԿԳՄՍՆ–ն արդեն շրջաբերական է ուղարկել։
«3 առարկայից այս տարի չունենք դասագրքեր, բայց հին դասագրքերով դասավանդել հնարավոր չի լինի, որովհետև այս առարկաների դասագրքերն ամբողջությամբ փոխվել են։ Մասնավորապես չունենք դասագրքեր «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» 7–րդ և 8–րդ դասարանների համար։ Մեկ դասագիրք էինք ստացել նույն հեղինակից, որը նույնիսկ լրամշակումից հետո հնարավոր չեղավ երաշխավորել, որովհետև միավորները բավական ցածր էին։ Այս առարկաների դասավանդումը պետք է կազմակերպենք Տավուշում փորձարկված ուսումնական նյութերի միջոցով։ Նոր մրցույթ արդեն հայտարարել ենք, հույս ունենք` առաջիկայում դասագիրք կունենանք։ Դասագիրք չունենք նաև 10–րդ դասարանների համար նախատեսված «Հայոց պատմություն» առարկայից»,–ասաց Սվաջյանը։
Նրա խոսքով` նախարարությունը հատուկ վերապատրաստում է կազմակերպել «Հայոց պատմություն» առարկան 10–րդ դասարանում դասավանդող 1500 ուսուցիչների համար։
«Արդեն իսկ մեկնարկել են վերապատրաստումները։ Ուսուցիչներին կտրամադրվեն ուսումնական նյութեր, և ողջ ուսումնական տարում լինելու է մենթորական աջակցություն»,–ասաց Սվաջյանը։
Նա ընդգծեց, որ ուսուցիչների նման փորձը կարևոր է, քանի որ ավագ դպրոցներում նոր չափորոշիչով ուսուցումը լինելու է ոչ միայն դասագրքերով, այլև ուսումնական նյութերի թղթապանակներով։
Նշենք, որ այս տարի նոր դասագրքեր չկան նաև «Ռուսաց լեզվի» 2–րդ, 8–րդ, 10–րդ, «Ֆրանսերենի» 5–րդ, 6–րդ, 7–րդ, 8–րդ և 10–րդ դասարանների համար։ Չկան դասագրքեր նաև «Քիմիայի» և «Կենսաբանության» 10–րդ դասարանների համար։ Երեխաներին բաժանելու են հին դասագրքերը։