https://arm.sputniknews.ru/20240906/haj-rusakan-hamalsarani-usanvoghnery-kstanan-eazb-anvanakan-krtatvoshakner-80360490.html
Հայ-ռուսական համալսարանի ուսանողները կստանան ԵԱԶԲ անվանական կրթաթոշակներ
Հայ-ռուսական համալսարանի ուսանողները կստանան ԵԱԶԲ անվանական կրթաթոշակներ
Sputnik Արմենիա
ՌՀՀ դասախոսներին և ուսանողներին բանկը պատրաստ է ներկայացնել իր փորձը պետական և մասնավոր հատվածի համակցված ֆինանսավորման ոլորտում։ 06.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-06T19:36+0400
2024-09-06T19:36+0400
2024-09-06T19:39+0400
համալսարան
կրթաթոշակ
ուսանող
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80351259_0:167:1600:1068_1920x0_80_0_0_613cb40d45447e4cf007bd2fc799c6f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը Հայ-ռուսական համալսարանում բացել է հատուկ լսարան և մեկնարկել է «պետական-մասնավոր գործընկերություն» (ՊՄԳ) մեխանիզմով կրթաթոշակային ծրագիրը:Լսարանում դասավանդումը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և պետություն-մասնավոր գործընկերության շուկայի պահանջներին:Մրցույթի ընթացքում ընտրվել են Հայաստանում և ԵԱՏՄ երկրներում ՊՄԳ հետազոտությամբ հետաքրքրվող երեք տաղանդավոր ուսանողներ: Նրանք 3 ամսվա ընթացքում կստանան 150 դոլարի չափով կրթաթոշակ։ Եվրասիական զարգացման բանկի կողմից կրթաթոշակներ կստանան մագիստրանտներ ՀՌՀ ֆինանսներ բաժնից՝ Խաչատուր Խաչատրյանը և Արամ Կարապետյանը, ինչպես նաև ՀՌՀ միջազգային տնտեսագիտություն մասնագիտության մագիստրանտ Կարեն Ավետիսյանը։ԵԱԶԲ ՊՄԳ նախագծերի տնօրեն Սվետլանա Մասլովայի խոսքով` լսարանի բացումն ու կրթաթոշակների շնորհումը կարևոր քայլեր են տեխնիկական աջակցության ծրագրի իրականացման գործում և էապես մեծացնում են հետաքրքրությունը Հայաստանում ֆինանսական և կառավարչական ոլորտի ապագա մասնագետների շրջանում:«ԵԱԶԲ-ն ունի պետական-մասնավոր գործընկերության նախագծերի ֆինանսավորման տպավորիչ գործնական փորձ և պատրաստ է այն ներկայացնել նաև այս համալսարանի ուսանողներին և դասախոսներին», - ասել է Մասլովան:Իր հերթին ԵԱԶԲ Հայաստանի գծով տնօրեն Արմեն Մելիքյանը նշել է, որ բանկը շահագրգռված է բուհերում առարկայի ներդրմամբ և այդ ոլորտում մասնագետների ուսուցմամբ, քանի որ ներդրումներ է կատարում հիմնականում ենթակառուցվածքային նախագծերում:«Անհրաժեշտ են լավ մասնագետներ, որոնք կառաջարկեն լավ նախագծեր։ Բանկի համար ավելի դյուրին կլինի դրանք ֆինանսավորել, իսկ պետությունը կխնայի ֆինանսական ռեսուրսները», - նշել է Մելիքյանը։Ինչպես տեղեկացրել է ՌՀՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը, այս տարվա սեպտեմբերից համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում կդասավանդվեն «Տնտեսագիտություն» և «Ֆինանսներ» մասնագիտություններով ՊՄԳ առարկաներ։Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ Եվրասիական զարգացման բանկը առաջիկա 3 տարում կարող է մոտ 500 մլն դոլարի ներդրում կատարել Հայաստանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/06/80351259_121:0:1545:1068_1920x0_80_0_0_63bd99903d42cd181b434f5ebaedeffd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համալսարան, կրթաթոշակ, ուսանող, եվրասիական զարգացման բանկ (եազբ)
համալսարան, կրթաթոշակ, ուսանող, եվրասիական զարգացման բանկ (եազբ)
Հայ-ռուսական համալսարանի ուսանողները կստանան ԵԱԶԲ անվանական կրթաթոշակներ
19:36 06.09.2024 (Թարմացված է: 19:39 06.09.2024) ՌՀՀ դասախոսներին և ուսանողներին բանկը պատրաստ է ներկայացնել իր փորձը պետական և մասնավոր հատվածի համակցված ֆինանսավորման ոլորտում։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը Հայ-ռուսական համալսարանում բացել է հատուկ լսարան և մեկնարկել է «պետական-մասնավոր գործընկերություն» (ՊՄԳ) մեխանիզմով կրթաթոշակային ծրագիրը:
Լսարանում դասավանդումը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և պետություն-մասնավոր գործընկերության շուկայի պահանջներին:
Մրցույթի ընթացքում ընտրվել են Հայաստանում և ԵԱՏՄ երկրներում ՊՄԳ հետազոտությամբ հետաքրքրվող երեք տաղանդավոր ուսանողներ: Նրանք 3 ամսվա ընթացքում կստանան 150 դոլարի չափով կրթաթոշակ։ Եվրասիական զարգացման բանկի կողմից կրթաթոշակներ կստանան մագիստրանտներ ՀՌՀ ֆինանսներ բաժնից՝ Խաչատուր Խաչատրյանը և Արամ Կարապետյանը, ինչպես նաև ՀՌՀ միջազգային տնտեսագիտություն մասնագիտության մագիստրանտ Կարեն Ավետիսյանը։
ԵԱԶԲ ՊՄԳ նախագծերի տնօրեն Սվետլանա Մասլովայի խոսքով` լսարանի բացումն ու կրթաթոշակների շնորհումը կարևոր քայլեր են տեխնիկական աջակցության ծրագրի իրականացման գործում և էապես մեծացնում են հետաքրքրությունը Հայաստանում ֆինանսական և կառավարչական ոլորտի ապագա մասնագետների շրջանում:
«ԵԱԶԲ-ն ունի պետական-մասնավոր գործընկերության նախագծերի ֆինանսավորման տպավորիչ գործնական փորձ և պատրաստ է այն ներկայացնել նաև այս համալսարանի ուսանողներին և դասախոսներին», - ասել է Մասլովան:
Իր հերթին ԵԱԶԲ Հայաստանի գծով տնօրեն Արմեն Մելիքյանը նշել է, որ բանկը շահագրգռված է բուհերում առարկայի ներդրմամբ և այդ ոլորտում մասնագետների ուսուցմամբ, քանի որ ներդրումներ է կատարում հիմնականում ենթակառուցվածքային նախագծերում:
«Անհրաժեշտ են լավ մասնագետներ, որոնք կառաջարկեն լավ նախագծեր։ Բանկի համար ավելի դյուրին կլինի դրանք ֆինանսավորել, իսկ պետությունը կխնայի ֆինանսական ռեսուրսները», - նշել է Մելիքյանը։
Ինչպես տեղեկացրել է ՌՀՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը, այս տարվա սեպտեմբերից համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում կդասավանդվեն «Տնտեսագիտություն» և «Ֆինանսներ» մասնագիտություններով ՊՄԳ առարկաներ։
Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ Եվրասիական զարգացման բանկը առաջիկա 3 տարում կարող է մոտ 500 մլն դոլարի ներդրում կատարել Հայաստանում։