00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Արթուր Խաչատրյան
ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի քաղաքացիների խնայողությունները խլել․Խաչատրյան
14:05
1 ր
Վարդան Արզաքանյան
Առաջնարհերթ ՄԻԱՎ ստուգում պետք է անցնեն անհայտ անձի հետ անպաշտպան սեռական հարաբերություն ունեցածները․Արզաքանյան
14:22
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Արթուր Խաչատրյան
ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի քաղաքացիների խնայողությունները խլել․Խաչատրյան
17:47
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունն առաջարկում է մշակութային օջախների անվան «ազգային» բառը դարձնել «պետական»

© Sputnik / Aram NersesyanԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը
ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը  - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2024
ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գործադիրը կարծում է, որ նաև այսպես առավել են արժևորվում պետական, պետականություն բառերը։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է մշակութային տարբեր հաստատությունների անվան «ազգային» բառը փոխարինել «պետականով»։ Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը ներկայացրեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Փոխնախարարի խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել ավելի արժևորել պետություն, պետական և պետականություն բառերը։ Եթե որևէ թատրոն ունի պետական կարգավիճակ, ապա իր գործունեությունը պետք է լինի համապետական:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը բարձրագույն արժեք է՝ մենք առաջնորդվում ենք նրանով, որ մեր սանդղակը պետք է կարգաբերենք պետության համեմատ, և օրենքի նախագիծը հենց այս գաղափարն է արտացոլում»,- նիստի ընթացքում առաջարկվող փոփոխությունների ներկայացմանը միացավ նաև նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գասպարյանը չհամաձայնեց փաստարկների հետ։ Նրա խոսքով՝ «ազգայինը» կարգավիճակ է և մեջբերեց գործող օրենքից հատված․ ««Ազգային» կարգավիճակ շնորհվում է այն կազմակերպություններին, որոնք առանձնանում են ինքնատիպությամբ, կատարողական բարձր վարպետությամբ, անժամանցելի ձեռքբերումներով հարստացնում և զարգացնում են հայկական մշակութային ժառանգությունը, նպաստում են նրա պահպանմանն ու հանրահռչակմանը, խթանում են ազգային և համամարդկային արժեքների տարածմանը, նպաստում են հասարակության բարոյական և գեղագիտական դաստիարակությանը»։
Ըստ օրենքի՝ այս «ազգային» կարգավիճակը կարող է շնորհվել մշակութային գործունեության տվյալ ոլորտը և տեսակը ներկայացնող միայն մեկ կազմակերպության։
«Սա չի նշանակում, որ պետական չեն, կարող են լինելու պետական ու ազգային, դու հակադրում եք այս փիլիսոփայությունը պետականին»,- նշեց պատգամավորը։
Նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կատարողական նոր պահանջներ են սահմանված, որոնց ժամանակի ընթացքում բոլորը պետք է բավարարեն։
Պետք չէ ակնկալել, որ ամեն ոլորտում միայն մեկ հաստատություն պետք է բավարարի օրենքով թվարկվող պահանջներին, բարձր նշաձողին, նման պահանջներ պետք է գործեն յուրաքանչյուր հաստատության նկատմամբ։
Լրահոս
0