00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
11:47
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
11:56
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում էլեկտրաէներգիայի խնդիրը գնալով խորանում է. Փաշինյան

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2024
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` ՀՀ բոլոր մարզերում շատ մեծ բողոքներ կան էլեկտրաէներգիայի մատակարարումների հետ կապված։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում էլեկտրաէներգիայի խնդիրը գնալով խորանում է, և անջատումները կրում են համատարած բնույթ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի գյուղերում էդ բողոքներն անընդհատ կան։ Խնդիրն այնքան հրատապ է, որ այդ հարցերը մարդիկ բարձրացնում են մեր մարզային այցերի ընթացքում»,–ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ խնդիրը հնարավորինս արագ պետք է քննարկել, հասկանալ պատճառները։
«Իմ ընկալմամբ՝ խնդիրն ավելի է խորանում... Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից և նախարարությունից ակնկալում եմ հստակ ծրագիր, թե ինչպես մենք կարող ենք հնարավորինս արագ լուծել այս հարցը»,- ասաց վարչապետը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Գարեգին Բաղրամյանը նշեց, որ մի շարք ծրագրեր արդեն իսկ իրականացվել են՝ հաշվի առնելով վերջին 3 տարում ավելացող նոր բաժանորդների ահռելի թիվը։
Նրա խոսքով` եթե 10-ամյա ներդրումային ծրագրով նախատեսվում էր տարեկան 4 մլրդ դրամի ներդրումներ, ապա այս տարի, հաշվի առնելով ծանրաբեռնվածության աճը, ներդրումները կկազմեն 26 մլրդ դրամ։
Այդ կապակցությամբ ՀԾԿՀ-ն վերացրել է ընկերության համար ներդրումների տարեկան ծավալի սահմանափակումը (սակագների բարձրացումը կանխելու համար) և ավելացրել է նոր բաժանորդների միացման վճարը։
Փաշինյանն իր հերթին նշեց, որ ենթակառուցվածքները չեն համընկնում Հայաստանի զարգացման հետ։ Դա վերաբերում է ոչ միայն էլեկտրաէներգիային, այլև ջրամատակարարմանը, ճանապարհաշինությանը, թափոնների կառավարմանը:
«Բայց կոնկրետ էլեկտրաէներգիայի խնդիրը համատարած է... Մենք դա կքննարկենք հաջորդ շաբաթ, և մեզ պետք է հստակ լուծման ծրագիր»,- ընդգծեց վարչապետը։
Ավելի վաղ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել էր վերջին ամիսներին Հայաստանում խոշոր հոսանքազրկումների պատճառների մասին։
Լրահոս
0