00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անտրամաբանական է և դանդաղ. նախկին նախարարը՝ արցախցիներին ՀՀ անձնագիր ու տուն տալու մասին

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2024
Բաժանորդագրվել
Բնակարանային ծրագիրը պետք է դառնար արցախահայության արտագաղթը կանխելու կարևորագույն գործիքներից մեկը, այնինչ ծրագիրը միայն ավելորդ «տանջում» է մարդկանց։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբեր -Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«1 տարվա ընթացքում 2-3 տոկոս դիմելությունը շատ ցածր ցուցանիշ է, հետևաբար` այդ գործընթացը բավականին չիրականացվող է»,– ասաց նա։
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնել էր, որ օգոստոսի 30-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու հայտ է ներկայացրել մոտ 4300 արցախցի, 2900–ից մի փոքր ավելիին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։
Առաքելյանը մատնանշում է գործընթացի նման անարդյունավետության մի քանի պատճառ։ Նախ, ըստ նրա, անհասկանալի է, թե ինչ է նշանակում ՀՀ քաղաքացիություն տրամադրել, եթե այդ բոլոր մարդիկ մինչ այդ էլ ունեցել են հայկական անձնագրեր, և ըստ էության տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության մեկ անձնագիրը մյուսով փոխարինելու գործընթաց։
«Այդ անտրամաբանական գործընթացը անհասականալի է առաջին հերթին արցախցիների համար, բայց միևնույն ժամանակ բնական է, որ արցախցիները ուզում են պահպանել իրենց գործող անձնագրերը` որպես Արցախում բնակության իրավական ապացույց։ Նրանք չեն ցանկանում կորցնել իրենց հայրենի տներ հնարավոր վերադարձի դեռևս մնացած, թեկուզ չնչին հույսը»,– ասաց նա։
Նախկին նախարարը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար այս պահին ՀՀ իշխանությունների առաջարկած բնակարանային ծրագրի փոքր գումարը, կարելի է ասել, հետաքրքիր չէ։ Այդ մասին է վկայում արցախցիների՝ Հայաստանից արտագաղթի թվերը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ 10.000 մարդ արդեն լքել է Հայաստանը։
«Բնակարանային ծրագիրը պետք է դառնար արցախահայության արտագաղթը կանխելու կարևորագույն գործիքներից մեկը, որովհետև մարդը հողի հետ կապվում է, երբ ունենում է սեփականություն` անշարժ գույք։ Սեփական տանիք չունեցող մարդը ավելի հակված է հեռանալուն։ Այնպես որ, որքան երկար ձգձգվի բնակարանաշինության ծրագրի իրականացումը, այնքան շատ մարդ կհեռանա Հայաստանից», - ասում է Առաքելյանը։
Ի դեպ, օգոստոսի 26-ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաստատել է բնակարան ձեռք բերելու՝ ընդամենը 30 ընտանիքի հայտ։ Նախին նախարարը այս թիվը ծիծաղելի, բայց միևնույն ժամանակ ողբերգական է համարում։
ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է
«Մարդիկ պարզապես չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, թե ինչի միջով են անցել արցախցիները։ Նրանք կորցրել են իրենց հայրենիքը, տունը, ունեցվածքը։ 1 տարի սովի մեջ ապրելուց հետո, հազիվ փրկվել, հասել են այստեղ և հիմա ինչ-որ չինովնիկներ ինչ-որ բարդ միջոցներով տանջում են այդ մարդկանց»,– հավելում է նա։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի շահառու դառնալու համար արցախցիները պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան, իսկ քաղաքացիություն ստացածների թիվը մինչ օրս չի գերազանցում 2000–ը։
Ըստ ՀՀ կառավարության հաստատած ծրագրի` պոտենցիալ շահառուները նախնական հաշվարկով 25 000 ընտանիքներ են։ Վերջնական թիվը պետք է ճշգրտվի ծրագրի իրականացման ընթացքում` ըստ ստացված դիմումների քանակի։
Ծրագրի շահառու դառնալու համար արցախցիները պետք է հայտ ներկայացնեն, որից հետո շահառու ընտանիքին պետք է հատկացվի բնակարանի գնման հավաստագիր` ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվով` 3-5 մլն դրամի չափով` կախված բնակարանի կամ տան գտնվելու տարածքում գույքի շուկայական արժեքից։
Լրահոս
0