00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհետ կորածների ընտանիքները դրամական աջակցություն կստանան մինչև հոկտեմբերը ներառյալ

© Photo : press office of the Government of RAՀՀ կառավարության նիստ
ՀՀ կառավարության նիստ - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2024
ՀՀ կառավարության նիստ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսների համար ընդհանուր առմամբ տրամադրվելու է 13 մլն 800 հազար դրամ աջակցություն։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Անհետ կորած 23 զինծառայողի ընտանիքները 300 000–ական դրամ աջակցությունը կշարունակեն ստանալ մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ «Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27–ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ ամենամսյա դրամական այս աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ, քանի դեռ անհետ կորած զինծառայողին դատական կարգով չեն ճանաչել անհայտ բացակայող:
Այս որոշումը պարբերաբար երկարաձգվել է, և նախորդ ժամկետը մինչև այս տարվա սեպտեմբերն էր։
2024 թ. սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսների համար աջակցության տրամադրման ընդհանուր ծավալը կազմում է 13 մլն 800 հազար դրամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ սոցիալական աջակցությունը շարունակելու է տրամադրվել է նաև պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին։ Խոսքը հուլիս–օգոստոս ամիսների մասին է, հատկացվելու է 6.6 մլն դրամ։
Նշենք, որ քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորած և գերեվարված է համարվում 11 անձ։
Հիշեցնենք, որ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության տվյալներով 1990 թվականից մինչ օրս ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ–ում անհետ կորած է համարվում շուրջ 1000 մարդ։ Նրանցից 700-ը առաջին պատերազմից հետո է համարվում անհետ կորած, իսկ 300–ը` 2020–2023 թթ–ի ընթացքում։
Լրահոս
0