https://arm.sputniknews.ru/20240905/hajastanum-elektraenergiaji-khndiry-gnalvov-khvoranum-e-pashinjan-80267816.html
Հայաստանում էլեկտրաէներգիայի խնդիրը գնալով խորանում է. Փաշինյան
Հայաստանում էլեկտրաէներգիայի խնդիրը գնալով խորանում է. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` ՀՀ բոլոր մարզերում շատ մեծ բողոքներ կան էլեկտրաէներգիայի մատակարարումների հետ կապված։ 05.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-05T13:04+0400
2024-09-05T13:04+0400
2024-09-05T13:12+0400
հայաստան
էլեկտրաէներգիա
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0e/73360460_0:0:1600:900_1920x0_80_0_0_d9db37d977a113a7b2674fba49498531.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում էլեկտրաէներգիայի խնդիրը գնալով խորանում է, և անջատումները կրում են համատարած բնույթ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա ընդգծեց, որ խնդիրը հնարավորինս արագ պետք է քննարկել, հասկանալ պատճառները։«Իմ ընկալմամբ՝ խնդիրն ավելի է խորանում... Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից և նախարարությունից ակնկալում եմ հստակ ծրագիր, թե ինչպես մենք կարող ենք հնարավորինս արագ լուծել այս հարցը»,- ասաց վարչապետը։Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Գարեգին Բաղրամյանը նշեց, որ մի շարք ծրագրեր արդեն իսկ իրականացվել են՝ հաշվի առնելով վերջին 3 տարում ավելացող նոր բաժանորդների ահռելի թիվը։Նրա խոսքով` եթե 10-ամյա ներդրումային ծրագրով նախատեսվում էր տարեկան 4 մլրդ դրամի ներդրումներ, ապա այս տարի, հաշվի առնելով ծանրաբեռնվածության աճը, ներդրումները կկազմեն 26 մլրդ դրամ։Այդ կապակցությամբ ՀԾԿՀ-ն վերացրել է ընկերության համար ներդրումների տարեկան ծավալի սահմանափակումը (սակագների բարձրացումը կանխելու համար) և ավելացրել է նոր բաժանորդների միացման վճարը։Փաշինյանն իր հերթին նշեց, որ ենթակառուցվածքները չեն համընկնում Հայաստանի զարգացման հետ։ Դա վերաբերում է ոչ միայն էլեկտրաէներգիային, այլև ջրամատակարարմանը, ճանապարհաշինությանը, թափոնների կառավարմանը:Ավելի վաղ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել էր վերջին ամիսներին Հայաստանում խոշոր հոսանքազրկումների պատճառների մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0e/73360460_203:0:1403:900_1920x0_80_0_0_1c859bec00671bea258c081236d462d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էլեկտրաէներգիա, նիկոլ փաշինյան
հայաստան, էլեկտրաէներգիա, նիկոլ փաշինյան
Հայաստանում էլեկտրաէներգիայի խնդիրը գնալով խորանում է. Փաշինյան
13:04 05.09.2024 (Թարմացված է: 13:12 05.09.2024) ՀՀ վարչապետի խոսքով` ՀՀ բոլոր մարզերում շատ մեծ բողոքներ կան էլեկտրաէներգիայի մատակարարումների հետ կապված։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում էլեկտրաէներգիայի խնդիրը գնալով խորանում է, և անջատումները կրում են համատարած բնույթ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի գյուղերում էդ բողոքներն անընդհատ կան։ Խնդիրն այնքան հրատապ է, որ այդ հարցերը մարդիկ բարձրացնում են մեր մարզային այցերի ընթացքում»,–ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ խնդիրը հնարավորինս արագ պետք է քննարկել, հասկանալ պատճառները։
«Իմ ընկալմամբ՝ խնդիրն ավելի է խորանում... Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից և նախարարությունից ակնկալում եմ հստակ ծրագիր, թե ինչպես մենք կարող ենք հնարավորինս արագ լուծել այս հարցը»,- ասաց վարչապետը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Գարեգին Բաղրամյանը նշեց, որ մի շարք ծրագրեր արդեն իսկ իրականացվել են՝ հաշվի առնելով վերջին 3 տարում ավելացող նոր բաժանորդների ահռելի թիվը։
Նրա խոսքով` եթե 10-ամյա ներդրումային ծրագրով նախատեսվում էր տարեկան 4 մլրդ դրամի ներդրումներ, ապա այս տարի, հաշվի առնելով ծանրաբեռնվածության աճը, ներդրումները կկազմեն 26 մլրդ դրամ։
Այդ կապակցությամբ ՀԾԿՀ-ն վերացրել է ընկերության համար ներդրումների տարեկան ծավալի սահմանափակումը (սակագների բարձրացումը կանխելու համար) և ավելացրել է նոր բաժանորդների միացման վճարը։
Փաշինյանն իր հերթին նշեց, որ ենթակառուցվածքները չեն համընկնում Հայաստանի զարգացման հետ։ Դա վերաբերում է ոչ միայն էլեկտրաէներգիային, այլև ջրամատակարարմանը, ճանապարհաշինությանը, թափոնների կառավարմանը:
«Բայց կոնկրետ էլեկտրաէներգիայի խնդիրը համատարած է... Մենք դա կքննարկենք հաջորդ շաբաթ, և մեզ պետք է հստակ լուծման ծրագիր»,- ընդգծեց վարչապետը։
Ավելի վաղ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ
Կարեն Դարբինյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել էր վերջին ամիսներին Հայաստանում խոշոր հոսանքազրկումների պատճառների մասին։