https://arm.sputniknews.ru/20240904/maki-gain-patrastvelu-shrjanakum-hapki-nerkajacucichnery-hstakecrel-en-dirqvorvoshumnery-80238934.html
ՄԱԿ–ի ԳԱ–ին պատրաստվելու շրջանակում ՀԱՊԿ–ի ներկայացուցիչները հստակեցրել են դիրքորոշումները
ՄԱԿ–ի ԳԱ–ին պատրաստվելու շրջանակում ՀԱՊԿ–ի ներկայացուցիչները հստակեցրել են դիրքորոշումները
Sputnik Արմենիա
Խորհրդակցություններին մասնակցել են կազմակերպության անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչները: 04.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-04T16:14+0400
2024-09-04T16:14+0400
2024-09-04T16:16+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43653299_0:118:1600:1018_1920x0_80_0_0_e6703bd0b93ebed478e797946a81eee4.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի օրակարգի հարցերի շուրջ խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում, քննարկել են ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության մասին ավանդական երկամյա բանաձևի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը:Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչները, արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, անդամ պետությունների դեսպանությունների և մշտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներ:ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայանալիք «Ապագայի գագաթնաժողովին» մասնակցելու համար ՀԱՊԿ անդամ պետությունների նախապատրաստման շրջանակում նաև հստակեցվել են դիրքորոշումները:Հարավային Կովկասում բարդ իրավիճակը պահպանվում է Արևմուտքի պատճառով. ՀԱՊԿ շտաբի ղեկավար«Քննարկվել են ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների փոխգործակցության հարցերը», - հավելել են կազմակերպությունում:Խորհրդակցությունները վերահաստատել են, որ ՀԱՊԿ անդամ պետությունների մոտեցումները մեծամասամբ համընկնում են, և նրանք մտադիր են ՄԱԿ-ում փոխգործակցությունն ամրապնդել դաշնակցային հարաբերությունների ոգով։Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ գործընկերությունը կվերականգնվի. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/11/43653299_59:0:1482:1067_1920x0_80_0_0_2fba7487418c5aad77f19a9c5c838463.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ՄԱԿ–ի ԳԱ–ին պատրաստվելու շրջանակում ՀԱՊԿ–ի ներկայացուցիչները հստակեցրել են դիրքորոշումները
16:14 04.09.2024 (Թարմացված է: 16:16 04.09.2024) Խորհրդակցություններին մասնակցել են կազմակերպության անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչները:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի օրակարգի հարցերի շուրջ խորհրդակցություններ են անցկացրել Մոսկվայում, քննարկել են ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության մասին ավանդական երկամյա բանաձևի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչները, արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, անդամ պետությունների դեսպանությունների և մշտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներ:
«Քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը ՀԱՊԿ-ի մասնակցության հեռանկարները։ Կարևորվել է արդի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու ջանքերում կազմակերպության ներդրումը», - ասված է հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայանալիք «Ապագայի գագաթնաժողովին» մասնակցելու համար ՀԱՊԿ անդամ պետությունների նախապատրաստման շրջանակում նաև հստակեցվել են դիրքորոշումները:
«Քննարկվել են ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների փոխգործակցության հարցերը», - հավելել են կազմակերպությունում:
Խորհրդակցությունները վերահաստատել են, որ ՀԱՊԿ անդամ պետությունների մոտեցումները մեծամասամբ համընկնում են, և նրանք մտադիր են ՄԱԿ-ում փոխգործակցությունն ամրապնդել դաշնակցային հարաբերությունների ոգով։