00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաքսի ափից ավազ արդյունահանելու աղետալի հետևանքները. արբանյակային լուսանկարներ

CC BY-SA 3.0 / M karzarj / Արաքս գետը
Արաքս գետը - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2024
Արաքս գետը
Բաժանորդագրվել
Գետի հայայաստանյան ափի զգալի մասը վերջին տարիներին ծածկվել է փոսերով և արհեստական լճակներով. գետի հունի փոփոխության մշտական վտանգը պահպանվում է:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Արաքս գետի ափերին ավազի չվերահսկվող արդյունահանումը հանգեցրել և շարունակում է հանգեցնել ափամերձ գոտու համար ծանրագույն հետևանքների․ այդ մասին են վկայում արբանյակային լուսանկարները:
Ավելի վաղ գրել էինք, որ նախորդ տարիներին ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի սահմանը, փոխել է հունը, և գետի սահմաններից դուրս առաջացել է մոտ 330 հա մակերեսով կղզի։ Գետը նախկին հուն վերադարձնելու համար նախատեսվում է ամբարտակ կառուցել։
Սակայն գետի ափին հանքների լայնածավալ շահագործումը (որը խթանվել է շինարարության ոլորտի հարկային արտոնություններով) շարունակվում է։ Դրանում կարելի է համոզվել Google-ի քարտեզների օգնությամբ։
© Photo : Screenshot / Google EarthԱրաքսի ափը Ջրառատ գյուղի մոտ
Արաքսի ափը Ջրառատ գյուղի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2024
Արաքսի ափը Ջրառատ գյուղի մոտ
Ավելին` որոշ դեպքերում ավազն արդյունահանվում է անմիջապես գետի հունից (ինչն արգելված է): Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ժամանակ առ ժամանակ տեղեկացնում է արձանագրված խախտումների մասին:
Քանի որ գետի ափը գտնվում է սահմանային գոտում, որտեղ մուտքը խիստ սահմանափակ է, այնտեղ հանքերի աշխատանքի հետևանքները սովորական քաղաքացիների և բնապահպանների համար շատ ավելի քիչ նկատելի են, քան հանրապետության այլ շրջաններում:
Պարզելու համար, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները վերահսկում գետի ափին կատարվող արդյունահանումը, մենք հավաքել ենք նկատելիորեն փոփոխված ափամերձ հատվածների կոորդինատները, որտեղ վերջին տարիներին իրականացվել կամ շարունակվում է ավազի արդյունահանումը:
Google-ի քարտեզում տեղամասերի տվյալների կոորդինատները մենք ուղարկել էինք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (ՏԿԵՆ), ինչպես նաև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
© Photo : Screenshot / Google EarthԱրբանյակից երևացող հանքավայրեր
Бывшие и действующие рудники на берегах Аракса - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2024
Արբանյակից երևացող հանքավայրեր
Հարցրել էինք, թե որ տեղամասերն են շարունակում շահագործվել և ում կողմից, արդյոք հանքարդյունաբերությունն օրինակա՞ն է, հանգեցրե՞լ է կամ կարո՞ղ է հանգեցնել գետի հունի փոփոխության:
ՏԿԵՆ-ից առաջարկել են շահագործման թույլտվություն ունեցող ընկերությունների տվյալներին (անվանումը, թույլտվության ժամկետը, սահմանային կետերի կոորդինատները...) ծանոթանալ նախարարության կայքում։
Միևնույն ժամանակ նշել են, որ Հայաստանի տարածքում գործում է WGS-84 (ARMREF 02) կոորդինատային համակարգը, և հարցերին ավելի մանրամասն պատասխանելու համար անհրաժեշտ է կոորդինատները ներկայացնել այդ համակարգով: Տեսչությունից նույնպես հայտնել են, որ Հայաստանում որպես ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգ օգտագործվում է WGS-84–ը (ARMREF 02):
Նշենք, որ ՏԿԵՆ կայքում հանքերի կոորդինատները նույնպես նշված են այդ համակարգով (որոնք հնարավոր չէ տեղորոշել Google–ով), և եթե մասնագետ չես, չես կարող դրանց միջոցով որոշել այս կամ այն հանքի գտնվելու վայրը (սահմանները):
© Photo : Screenshot / Google EarthԱրաքսի ափը Ոսկետափ գյուղի մոտ
Արաքսի ափը Ոսկետափ գյուղի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2024
Արաքսի ափը Ոսկետափ գյուղի մոտ
Մենք փորձագետի օգնությամբ վերը նշված տեղամասերի կոորդինատները տեղափոխեցինք ARMREF 02 և նորից ուղարկեցինք և՛ ՏԿԵՆ, և՛ տեսչական մարմին։
Այս անգամ ևս մեզ առաջարկեցին այցելել նախարարության կայք, որտեղ, սակայն, հրապարակված են մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերությունների տվյալներ: Մյուս հարցերով մեզ առաջարկեցին դիմել տեսչական մարմին և ԱԱԾ։
Տեսչական մարմնից այս անգամ պատասխանեցին, որ հանքերի ստուգումն իրականացնում են օրինական հիմքերի առկայության դեպքում: Իսկ կայքում հրապարակում են գետի ափին անցկացված ստուգումների տարեկան հաշվետվությունը։
Հաշվի առնելով, որ Թուրքիայի սահմանն անցնում է Արաքսով, և գետի հունի փոփոխությունը հղի է քաղաքական բնույթի խնդիրներով, դիմել էինք նաև ՀՀ ԱԳՆ: Բայց գերատեսչությունից խորհուրդ էին տվել դիմել ՏԿԵՆ (որին մենք արդեն դիմել էինք)։
Նմանատիպ գրություն էինք ուղարկել ԱԱԾ` կցելով տարբեր տարիների արբանյակային լուսանկարներ, և հարցրել էինք, թե արդյոք արձանագրվել է որևէ խախտում և Արաքսի հունի փոփոխության վտանգ (ինչը սահմանային խնդիրներ է առաջացնելու) Մարգարա գյուղի հատվածում իրականացված ավազի արդյունահանման հետևանքով։
Լուսանկարներում երևում է, որ զգալի հողատարածքներ պարզապես «անհետացել են», դրանց փոխարեն հայտնվել են «լճեր», որոնք, ամենայն հավանականությամբ, սնվում են Արաքս գետից:
© Photo : Screenshot / Google EarthԱրաքսի ափը Մարգարա գյուղի մոտ
Արաքսի ափը Մարգարա գյուղի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2024
Արաքսի ափը Մարգարա գյուղի մոտ
Ազգային անվտանգության ծառայությունից պատասխանել են, որ իրենց լիազորությունների շրջանակում իրականացնում են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ուսումնասիրություններ են կատարում հանքարդյունաբերության ոլորտում տնտեսական գործունեություն ծավալող ընկերությունների կողմից ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տնտեսական գործունեության արդյունքում Արաքսի հունի փոփոխության հնարավոր ռիսկերի գնահատման վերաբերյալ։
© Photo : Screenshot / Google EarthԱրաքսի ափը Վարդանաշեն գյուղի մոտ
Արաքսի ափը Վարդանաշեն գյուղի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2024
Արաքսի ափը Վարդանաշեն գյուղի մոտ
«Այդպիսիք լինելու պարագայում հետագա մանսագիտական ստուգողական միջոցառումներ և ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է լիազոր մարմիններին», - ասված է ԱԱԾ–ի պատասխանում:
Մեկ այլ կարևոր պահ, որին պետք է ուշադրություն դարձնել, հանքերի շահագործման թույլտվությունների ժամկետն է:
Օրինակ` ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «ML Mining»-ը, որը Մարգարա գյուղի տարածքում (և ոչ միայն) ավազ է արդյունահանում, շահագործման թույլտվություն ունի մինչև 2066 թվականը:
Ստորև ներկայացված ցանկում ներկայացված են ընկերությունների, հանքերի և դրանց շահագործման ժամկետների վերաբերյալ նախորդ տարվա տվյալները:
© PhotoԱրաքսի ավազանում գործող հանքերի ցանկ, տվյալները՝ 2023 թ.
Список действующих в бассейне Аракс рудников, данные на 2023 г. - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2024
Արաքսի ավազանում գործող հանքերի ցանկ, տվյալները՝ 2023 թ.
Նշենք, որ այս ցանկում ընգրկված «Վինեկա» ընկերության գործունեությունը 2023 թվականին կասեցվել էր Արաքս գետի հունից ավազ արդյունահանելու համար։
Ինչ վերաբերում է Մարգարա բնակավայրի մոտ գտնվող հանքերին, ապա 2024թ. օգոստոսին «Քինգ» ընկերությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) արդյունքներով ստացել է դրական եզրակացություն՝ երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար ևս մեկ տեղամասում, որը գտնվում է մոտակա գյուղական տնից 60 մ հեռավորության վրա։
Վերջում նշենք, որ մեր տեղեկություններով՝ այս ոլորտում տիրող իրավիճակի պատճառը, բացի պատշաճ վերահսկողության բացակայությունից, նաև բարգավաճող կոռուպցիան է:
Լրահոս
0