https://arm.sputniknews.ru/20230406/khvorhrdavvor-kghzin-araqs-gety-nakhkin-hunin-veradardznely-16-amis-ktevi-57784219.html
«Խորհրդավոր կղզին». Արաքս գետը նախկին հունին վերադարձնելը 16 ամիս կտևի
«Խորհրդավոր կղզին». Արաքս գետը նախկին հունին վերադարձնելը 16 ամիս կտևի
Sputnik Արմենիա
Ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և մոտ 400 հա մակերեսով կղզի մյուս կողմում է հայտնվել։ 06.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-06T21:39+0400
2023-04-06T21:39+0400
2023-04-06T21:45+0400
հայաստան
արաքս գետ
թուրքիա
ավազ
հանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/06/57772096_0:112:1600:1012_1920x0_80_0_0_d8057d1460066e79bf0809da7cebe033.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik, Դավիթ Գալստյան. Արաքս գետի վրա ամբարտակի կառուցումը՝ այն նախկին հունին վերադարձնելու նպատակով, 16 ամիս կտևի, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։2022 թվականի հունիսին կառավարությունը 22,4 մլն դրամ (մոտ 53 հազար դոլար) է հատկացրել Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների տարածքում (հայ-թուրքական սահմանին) Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու նախագծի նախագծահաշվարկային աշխատանքների համար։ Արաքսի հովտի ավազահանքի շահագործման հետևանքով գետը փոխել է իր նախկին հունը և հիմա Հրազդան գետի հունով է հոսում։Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել էր Արաքս գետի ներկայիս հունի վրա ամբարտակ կառուցել՝ գետի ջրերը նախկին հունը ուղղելու և մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ հողատարածքը վերականգնելու համար:Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչ փուլում է գտնվում այս նախագծի իրականացումը։Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ նախագծող կողմից կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը ներկայացվել է պատվիրատուին՝ ՀՀ ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեին: Նախագծային փաթեթի հանձնման-ընդունման գործընթացը ուսումնասիրություն-քննարկման փուլում է: Քաղաքացին առանց թույլատվության հանքից արդյունահանել և վաճառել է ավազակոպճային զանգված. ՊԵԿՆախարարությունից տեղեկացրին նաև, որ փաստաթղթերի ընդունումից հետո միջոցներ կձեռնարկվեն շինարարական աշխատանքների համար ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ, և մրցույթ կհայտարարվի:«Նախագծահաշվարկային փաստաթղթերի համաձայն՝ շինարարության տևողությունը կկազմի 6 ամիս»,-հայտնեցին նախարարությունից։Ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում հաստատել էր շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը, խնդրի առաջացման պատճառը տասնամյակներ շարունակ Արաքսի հովտի ավազահանքերի անվերահսկելի շահագործումն է: Գետի հունը փոխվել է ափերից ավազի հեռացման արդյունքում։Մեզ հայտնի դարձավ նաև, որ Հայաստանի Հանրապետությունում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը տեղի ունեցած խախտումների մասին բազմիցս ահազանգել է տարբեր ատյանների, սակայն անարդյունք։Ընդ որում` արձանագրվել է անմիջապես հունից ավազի արդյունահանման 1 և բուն Արաքսի հունը փոխելու 2 դեպք։ՏԿԵՆ-ից Sputnik Արմենիային տրամադրեցին Արաքս գետի ավազանում գտնվող 15 ավազահանքների ցանկը (2023 թվականի փետրվարի տվյալներով), որոնցում պաշտոնապես թույլատրված է ավազի արդյունահանումը։Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Հայաստանի բնապահպանական տեսչությունը բացահայտել էր ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքը: Տեսուչները ստուգումների շրջանակում Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի մոտ ապօրինի ավազահանք էին հայտնաբերել: Փետրվարի 28-ին տեսչական մարմինը տեղեկացրել էր, որ կասեցվել է ավազի արդյունահանումը անմիջապես Արաքս գետի հունից։ Ապրիլի 3-ին տեսչությունը հայտարարել էր Արաքսին հարող Ռանչպար գյուղի տարածքում ապօրինի արդյունահանումը դադարեցնելու մասին։Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանում ընդունվել էին վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունները: Ըստ այդ փոփոխությունների՝ Արաքսի ափի մոտ գտնվող ավազահանքերից ավազ արդյունահանող սուբյեկտները պետք է հանքերում GPS-սենսորներ տեղադրեն և չխախտեն արձանագրված կոորդինատները։
արաքս գետ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/06/57772096_0:0:1600:1200_1920x0_80_0_0_808ac5dc050d696f2485f75203512096.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արաքս գետ, թուրքիա, ավազ, հանք
հայաստան, արաքս գետ, թուրքիա, ավազ, հանք
«Խորհրդավոր կղզին». Արաքս գետը նախկին հունին վերադարձնելը 16 ամիս կտևի
21:39 06.04.2023 (Թարմացված է: 21:45 06.04.2023) Ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և մոտ 400 հա մակերեսով կղզի մյուս կողմում է հայտնվել։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik, Դավիթ Գալստյան. Արաքս գետի վրա ամբարտակի կառուցումը՝ այն նախկին հունին վերադարձնելու նպատակով, 16 ամիս կտևի,
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
2022 թվականի հունիսին կառավարությունը 22,4 մլն դրամ (մոտ 53 հազար դոլար) է հատկացրել Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների տարածքում (հայ-թուրքական սահմանին) Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու նախագծի նախագծահաշվարկային աշխատանքների համար։ Արաքսի հովտի ավազահանքի շահագործման հետևանքով գետը փոխել է իր նախկին հունը և հիմա Հրազդան գետի հունով է հոսում։
Որոշման հիմնավորման մեջ նշվում էր, որ «Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև պետական սահմանը, համաձայն 1973թ.-ի վերասահմանանշման, անցնում է Արաքս գետի նախկին հունով, որը այժմ գետի հունի փոփոխման հետևանքով ջրազրկվել է, պատվել է խիտ թփուտներով և ծառերով: Արաքս գետի նախկին հունի և ներկայիս հունի միջև առաջացել է մոտ 400 հա մակերեսով «կղզի», որն ամայացել է և գյուղատնտեսական նպատակներով չի օգտագործվում»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել էր Արաքս գետի ներկայիս հունի վրա ամբարտակ կառուցել՝ գետի ջրերը նախկին հունը ուղղելու և մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ հողատարածքը վերականգնելու համար:
Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչ փուլում է գտնվում այս նախագծի իրականացումը։
Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ նախագծող կողմից կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը ներկայացվել է պատվիրատուին՝ ՀՀ ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեին: Նախագծային փաթեթի հանձնման-ընդունման գործընթացը ուսումնասիրություն-քննարկման փուլում է:
Նախարարությունից տեղեկացրին նաև, որ փաստաթղթերի ընդունումից հետո միջոցներ կձեռնարկվեն շինարարական աշխատանքների համար ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ, և մրցույթ կհայտարարվի:
«Նախագծահաշվարկային փաստաթղթերի համաձայն՝ շինարարության տևողությունը կկազմի 6 ամիս»,-հայտնեցին նախարարությունից։
Ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում հաստատել էր շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը, խնդրի առաջացման պատճառը տասնամյակներ շարունակ Արաքսի հովտի ավազահանքերի անվերահսկելի շահագործումն է: Գետի հունը փոխվել է ափերից ավազի հեռացման արդյունքում։
Մեզ հայտնի դարձավ նաև, որ Հայաստանի Հանրապետությունում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը տեղի ունեցած խախտումների մասին բազմիցս ահազանգել է տարբեր ատյանների, սակայն անարդյունք։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից էլ տեղեկացանք, որ 2020-2022 թվականների ընթացքում Արաքսի հովտում (Արարատի ու Արմավիրի մարզերի տարածքում) իրականացված վերահսկողական կանխարգելիչ աշխատանքների շրջանակում արձանագրվել է (սահմանապահների և իրավասու մարմինների կողմից) ապօրինի հանքարդյունահանման 21 դեպք։
Ընդ որում` արձանագրվել է անմիջապես հունից ավազի արդյունահանման 1 և բուն Արաքսի հունը փոխելու 2 դեպք։
ՏԿԵՆ-ից
Sputnik Արմենիային տրամադրեցին Արաքս գետի ավազանում գտնվող 15 ավազահանքների ցանկը (2023 թվականի փետրվարի տվյալներով), որոնցում պաշտոնապես թույլատրված է ավազի արդյունահանումը։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Հայաստանի բնապահպանական տեսչությունը բացահայտել էր ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքը: Տեսուչները ստուգումների շրջանակում Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի մոտ ապօրինի ավազահանք էին հայտնաբերել: Փետրվարի 28-ին տեսչական մարմինը տեղեկացրել էր, որ կասեցվել է ավազի արդյունահանումը անմիջապես Արաքս գետի հունից։ Ապրիլի 3-ին տեսչությունը հայտարարել էր Արաքսին հարող Ռանչպար գյուղի տարածքում ապօրինի արդյունահանումը դադարեցնելու մասին։
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանում ընդունվել էին վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունները: Ըստ այդ փոփոխությունների՝ Արաքսի ափի մոտ գտնվող ավազահանքերից ավազ արդյունահանող սուբյեկտները պետք է հանքերում GPS-սենսորներ տեղադրեն և չխախտեն արձանագրված կոորդինատները։