00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանի «վայրիվերումները». ինչ մեսիջներ էր կրում վարչապետի ասուլիսը

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյանի ասուլիսը
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2024
Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսում Ռուսաստանի հանդեպ ռևերանսն այնքան ակնհայտ էր, որ փորձագիտական շրջանակներում անմիջապես տարբեր առաջացան տեսություններ՝ ոտքի վրա կարծիք փոխելուց մինչև Հայաստանի իշխանությունների ձեռքով անգլոսաքսերի խորամանկ խաղ։
Ինչպես հայտնի է` ամառվա վերջին օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ մի շարք հայտարարություններ էր արել, որոնք, իմ կարծիքով, ավելի մանրազնին վերլուծության կարիք ունեն, քանի որ Փաշինյանի մշուշոտ ակնարկներից և պաթոսային «բառաժայթքումներից» է կախված այն, թե ինչպես և ուր կտանի Հայաստանը ներկայիս «թավշյա» իշխանությունը։
Սկզբունքորեն ոչ մի էական նոր բան Հայաստանի երբեմնի «հպարտ քաղաքացիները» չլսեցին, սակայն որոշ հայտարարությունների տոնայնությունը բավական ուշագրավ էր, նույնիսկ քաղաքականության մեջ անփորձ մարդու համար։

Այսպես, երկար տարիների ընթացքում առաջին անգամ Փաշինյանի ելույթը ռուսների և Ռուսաստանի նկատմամբ ընդգծված հարգալից էր։ Ավելին, ՀՀ վարչապետը նկատողություն արեց «Հայկական Ժամանակ» թերթի աշխատակցուհուն (պատկանում է Փաշինյանի ընտանիքին - խմբ), որը որոշ քաղաքական գործիչների և փորձագետների վիրավորական արտահայտություններն է կրկնել Ռուսաստանի հասցեին։

Իսկ եթե հաշվի առնենք ՀՀ ներկայիս իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականության բացահայտ ռուսատյաց բնույթը, ապա ռևերանսը դեպի Ռուսաստան այնքա՛ն ակնհայտ էր, որ վերլուծական շրջանակներում անմիջապես սկսեցին գեներացվել տարատեսակ տեսություններ՝ «ոտքի վրա կարծիք փոխելուց» մինչև «Հայաստանի իշխանությունների ձեռքով անգլոսաքսերի խորամանկ խաղի» մասին։ Ի դեպ, երկու վարկածներն էլ գոյության իրավունք ունեն․ խնդիրը միայն այն տեղեկատվության պակասն է, որը կարող է հաստատել կամ հերքել այդ ենթադրությունները:
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։
Նախ՝ ասուլիսի ժամանակ Փաշինյանը չհեռացավ իր գծից՝ ռուսներին հերթական անգամ մեղադրելով տարատեսակ «մեղքերի» մեջ՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի դրույթների չկատարումից և, փաստորեն կրկին անհիմն կերպով ռուսական կողմի վրա բարդեց այդ փաստաթղթի նկատմամբ ընտրողական վերաբերմունքի իր տեսակետը։
Երկրորդ՝ մամուլի ասուլիսի ժամանակ կարմիր գծով անցնում էր անհեթեթ և հակահայկական այն դիրքորոշումը, թե իբր Արցախի անկումը արցախցիների մեղքն է, որի պատասխանատվությունը քողարկված կերպով դրվում էր ՌԴ խաղաղապահների վրա (հանուն արդարության պետք է ասել, որ այս անգամ ռուսների մտացածին մեղքի թեզը շատ հմտորեն քողարկված էր Բաքվի բանտում Արցախի Հանրապետության մյուս նախկին ղեկավարների հետ միասին պատանդի կարգավիճակում գտնվող Ռուբեն Վարդանյանի ճակատագրի մասին մշուշոտ արտահայտությունների հետևում)։
Բայց վերլուծաբանների մեծ մասը սևեռվել է Փաշինյանի հետևյալ թեզերի վրա:
1.
Հայաստանը շնորհակալություն է հայտնում ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանում կատարած աշխատանքի համար (հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսից հայկական կողմի պահանջով ՌԴ սահմանապահները լքել են երկրի գլխավոր օդանավակայանը)։
2.
Փաշինյանը չբացառեց Ռուսաստանի միջնորդական դերի և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ ընթացող գործընթացներին ռուսների մասնակցության հնարավորությունը:
3.
Այս փուլում նա բացառեց ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մասին որևէ խոսակցություն։
4.
Փաշինյանը կրկին տասը րոպե խոսում էր Ռուսաստանի նկատմամբ հարգալից վերաբերմունքի և ռուսների հետ հարցերը կառուցողական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին։
Մի խոսքով` Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը կարելի է համեմատել ինչ-որ քաղաքական «վայրիվերումների» հետ, որտեղ փորձ արվեց հարթել սուր անկյունները, որոնք առաջացել են հենց ՀՀ իշխանությունների բացահայտ ռուսատյաց քաղաքականության պատճառով։
Հատկանշական է, որ Փաշինյանն ինքն է մասամբ ընդունել իր թիմի կողմից Ռուսաստանի հասցեին ագրեսիվ հռետորաբանություն գեներացնելու սխալները։
Եվ այստեղ մի շարք հարցեր են առաջանում։
Հայտնի է, որ ներկայումս Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցվում է բացառապես Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի հետ փոխգործակցության վրա՝ հայերի միջոցով տարածաշրջանից ռուսներին և իրանցիներին դուրս մղելու և, ի դեպ, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական գոյության հաշվին։
Նույնքան հետաքրքիր կլինի հետևել այն բարձրաստիճան պաշտոնյաների և իշխանական պատգամավորների գործողություններին, ովքեր, ռուսների հասցեին վատ արտահայտվելով, փաստորեն, մեծ ու հաստ խաչ էին քաշել ռուսական կողմի` իրենց համար ընդունելի լինելու վրա։
Ի՞նչ կլինի հետո ռուսատյաց «տեղեկատվական պոռնոգրաֆիայի» հետ, որը համակարգային կերպով ձևավորում են իշխանամետ ռեսուրսները և իբր արևմտամետ (իսկ իրականում թուրքամետ) «հինգերորդ շարասյունը» Հայաստանում։
Արդյոք Հայաստանի ներկայիս իշխանությունների վեկտորը արևմտամետ օրակարգի ինքնամոռաց սպասարկումից կվերադառնա՞ ռազմավարական դաշնակիցների հետ փոխգործակցության հայանպաստ, հասկանալի և տրամաբանական ճարտարապետությանը (առաջին հերթին խոսքը, իհարկե, Ռուսաստանի մասին է)։
Այս հարցերի պատասխանները թույլ կտան հասկանալ, թե ինչ մեսիջներ են իրականում հնչել մամուլի ասուլիսի ժամանակ։ Ի՞նչ էր դա: Հայկական քաղաքական մտքի մարտավարական հնարքներ, կամ իրավիճակի սթափ գնահատական՝ Հայաստանի իրական անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի և Իրանի դերն ու նշանակությունը հասկանալու առումով։
Հայաստանը սաբոտաժ չի արել. Փաշինյանը նշեց, թե ով նման մտադրություններ ուներ
Լրահոս
0