00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը սաբոտաժ չի արել. Փաշինյանը նշեց, թե ով նման մտադրություններ ուներ

© Sputnik / Aram Nersesyan Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2024
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն արձագանքեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Եթե ՀՀ–ն մտադրություն ունենա հրաժարվել 2020 թ. նոյեմբրի 9–ի հայտարարությունից, ապա այդ մասին կհայտարարի։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նոյմեմբերի 9–ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, այլ ամբողջականության մեջ, այդ թվում` գերների, պատանդների համատեքստում»,– հայտարարեց նա։
Ըստ էության արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը` Փաշինյանը նշեց, որ այդ հայտարարության մեջ փորձ էր արվում ասել, թե տարածաշրջանի կոմունիկացիները չեն բացվում ՀՀ սաբոտաժի պատճառով։
«Տարածաշրջանի կոմունիկացիները չեն բացվել մինչև այս պահը նաև ՌԴ մի շարք գործընկերների` նոյեմբերի 9–ի փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։ Հաճախ այդ մեկնաբանությունները հակասել են ՌԴ նախագահի` նոյեմբերի 9–ի ձևակերպումներին»,–ընդգծեց Փաշինյանն ու հարց հնչեցրեց՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ տարածաշրջանային կոմունիկացների բացման հարցում որպես միջնորդ հանդես գա մի երկիր, որը ՀՀ–ին մեղադրում է այդ հարցում սաբոտաժ անելու մեջ։
«Նման հայտարարություն անող ինստիտուտն իրեն արդեն իսկ դուրս է դնում բոլոր հնարավոր միջնորդություններից. որտե՞ղ եք տեսել, որ միջնորդը մեղադրանք ներկայացնի, ընդ որում` բացարձակապես անհիմն, ու վերջում գնանք նստենք ու ասենք` արի, միջնորդություն անենք»,– հայտարարեց նա։
Նա վստահեցրեց, որ հենց վաղը կարող են սկսել հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իարականացումը, որը հավանության է արժանացել միջազգային գործընկերների կողմից։
Լրահոս
0