https://arm.sputniknews.ru/20240902/glvobalizacian-pluzvum-e-qani-vor-arevmutqy-votnaharel-e-dra-himnakan-skzbunqnery-lavrvov-80139419.html
Գլոբալիզացիան փլուզվում է, քանի որ Արևմուտքը ոտնահարել է դրա հիմնական սկզբունքները. Լավրով
Գլոբալիզացիան փլուզվում է, քանի որ Արևմուտքը ոտնահարել է դրա հիմնական սկզբունքները. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ շփումների համար, բայց կոշտ կարձագանքի ոչ բարեկամական քայլերին։ 02.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-02T14:08+0400
2024-09-02T14:08+0400
2024-09-02T16:34+0400
ռուսաստան
արևմուտք
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80134741_0:50:1600:950_1920x0_80_0_0_14c2a03eadf801c23e4977c2664f7881.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Գլոբալիզացիան, որն Արևմուտքը երկար տարիներ առաջ էր մղում, այժմ փլուզվում է հենց Արևմուտքի գործողությունների պատճառով։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО/ՄՄՀՊԻ) ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի առաջ իր ելույթում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ ԼավրովըՆա հավելել է`գլոբալիզացիան այսօր «տարածաշրջայնացվում» է, սակայն կպահպանվի այն միտումը, որ փոխկախվածությունը, որը Արևմուտքը փորձում էր յուրովի աղավաղել, բնականոն հուն վերադառնա։«Այն արդեն կդրսևորվի տարածաշրջանային միավորումների միջև, նաև ԲՐԻԿՍ–ում, որն արդեն մինչև 10 անդամ ունի, և որի համար 30 երկրից բաղկացած հերթ է, այն ոչ ֆորմալ համակարգողի բնական դեր է խաղում և նոր բազմաբևեռ համակարգի ձևավորման ուղղություններից մեկն է լինելու», – ընդգծել է Լավրովը։ՌԴ արտգործնախարարը հայտարարել է նաև, որ ինչ վերաբերում է պարենի ծովային մատակարարումները պաշտպանելու մասին պայմանավորվածություններին, ապա Թուրքիան աշնանը փորձում էր վերականգնել դրանք, Ռուսաստանը պատրաստ էր դրան։«Ուկրաինացիները վերջին պահին ասացին` եկե՛ք պարտավորություններին ավելացնենք առևտրային նավերին չդիպչելը, եկե՛ք գրենք ատոմային էլեկտրակայանների անվտանգության ապահովումը։ Թվում էր, թե տեղին չէր, բայց մենք էլ ասացինք` եկե՛ք... Մենք համաձայնեցինք, բայց հենց նույն ուկրաինացիները, որոնք անձամբ էին առաջարկել, ասացին, որ ոչ, դա իրենց ձեռնտու չէ», – նշել է նախարարը։Լավրովը շեշտել է` Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ շփումների համար, բայց կոշտ կարձագանքի ոչ բարեկամական քայլերին, Մոսկվան պատրաստ է ցանկացած սցենարի։Արևմուտքը ՌԴ–ի հետ բանակցությունների նոր հնարավորություններ է դիտարկում. ՌԴ ԱԳՆ
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80134741_104:0:1600:1122_1920x0_80_0_0_1da15dd7c03ff39b6115abc1694a8bd1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, արևմուտք, սերգեյ լավրով
ռուսաստան, արևմուտք, սերգեյ լավրով
Գլոբալիզացիան փլուզվում է, քանի որ Արևմուտքը ոտնահարել է դրա հիմնական սկզբունքները. Լավրով
14:08 02.09.2024 (Թարմացված է: 16:34 02.09.2024) ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ շփումների համար, բայց կոշտ կարձագանքի ոչ բարեկամական քայլերին։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Գլոբալիզացիան, որն Արևմուտքը երկար տարիներ առաջ էր մղում, այժմ փլուզվում է հենց Արևմուտքի գործողությունների պատճառով։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО/ՄՄՀՊԻ) ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի առաջ իր ելույթում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը
«Գլոբալիզացիան, որն Արևմուտքը առաջ էր մղում երկար տարիներ, և որը կարծես բոլորն ընդունել էին որպես տնտեսության, տեխնոլոգիաների, ֆինանսների ոլորտում պետությունների հարաբերությունները կարգավորող մեթոդ, այսօր փլուզվում է, որովհետև սկզբունքները, որոնց վրա այն հիմնված էր, մեր արևմտյան գործընկերների համոզմունքների համաձայն, դա և՛ մասնավոր մրցակցությունն է, և՛ սեփականության անձեռնմխելիությունը, անմեղության կանխավարկածը, ընդհանրապես շուկայական ուժերի խաղը, Արևմուտքն այդ ամենը մեկ ակնթարթում հետ մղեց ՌԴ–ին պատժելու համար», – ասել է նա։
Նա հավելել է`գլոբալիզացիան այսօր «տարածաշրջայնացվում» է, սակայն կպահպանվի այն միտումը, որ փոխկախվածությունը, որը Արևմուտքը փորձում էր յուրովի աղավաղել, բնականոն հուն վերադառնա։
«Այն արդեն կդրսևորվի տարածաշրջանային միավորումների միջև, նաև ԲՐԻԿՍ–ում, որն արդեն մինչև 10 անդամ ունի, և որի համար 30 երկրից բաղկացած հերթ է, այն ոչ ֆորմալ համակարգողի բնական դեր է խաղում և նոր բազմաբևեռ համակարգի ձևավորման ուղղություններից մեկն է լինելու», – ընդգծել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը հայտարարել է նաև, որ ինչ վերաբերում է պարենի ծովային մատակարարումները պաշտպանելու մասին պայմանավորվածություններին, ապա Թուրքիան աշնանը փորձում էր վերականգնել դրանք, Ռուսաստանը պատրաստ էր դրան։
«Ուկրաինացիները վերջին պահին ասացին` եկե՛ք պարտավորություններին ավելացնենք առևտրային նավերին չդիպչելը, եկե՛ք գրենք ատոմային էլեկտրակայանների անվտանգության ապահովումը։ Թվում էր, թե տեղին չէր, բայց մենք էլ ասացինք` եկե՛ք... Մենք համաձայնեցինք, բայց հենց նույն ուկրաինացիները, որոնք անձամբ էին առաջարկել, ասացին, որ ոչ, դա իրենց ձեռնտու չէ», – նշել է նախարարը։
Լավրովը շեշտել է` Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ շփումների համար, բայց կոշտ կարձագանքի ոչ բարեկամական քայլերին, Մոսկվան պատրաստ է ցանկացած սցենարի։