https://arm.sputniknews.ru/20240902/80122883.html
Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում հանրապետությունը հիմնականում գտնվելու է Իրաքից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում․Սուրենյան

Sputnik Արմենիա
«Սեպտեմբերի առաջին շաբաթը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա գրեթե 3 աստիճանով»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է... 02.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-02T09:27+0400
2024-09-02T09:27+0400
2024-09-02T12:22+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80122751_0:3:1036:586_1920x0_80_0_0_a9643ea1b6eedd57418c4718494edf46.jpg
Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում հանրապետությունը հիմնականում գտնվելու է Իրաքից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում․Սուրենյան
Sputnik Արմենիա
«Սեպտեմբերի առաջին շաբաթը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա գրեթե 3 աստիճանով»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով` մեր հանրապետությունը հիմնականում գտնվելու է արևադարձային լայնություններից` մասնավորապես Իրաքից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։
«Դրա արդյունքում ջերմային ֆոնը նորմայից մի փոքր բարձր կլինի` 2-3 աստիճանով։ Այդ տաք հոսանքների ներթափանցումը սպասում ենք սեպտեմբերի 2-ից սկսած։ Արդյունքում, սեպտեմբերի 2-3-ը ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Նման ջերմային ֆոն կդիտվի Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում, Տավուշի ցածրադիր հատվածներում և Երևանում։ Ցերեկային ժամերին օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել 37-38 աստիճանի»,-մանրամասնել է Սուրենյանը։
Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալի՝ սեպտեմբերի 15-ը համարվում է կլիմայական ամառ, դրանից հետո միայն օդի ջերմաստիճանը կսկսի նվազել։
Մասնագետը շեշտել է, որ Հայաստանում ամենացուրտ սեպտեմբերը եղել է 2009 թվականին, երբ ամսվա վերջին օրերին լեռնային հատվածներում նույնիսկ ձյուն է տեղացել։
Սուրենյանի խոսքով՝ վերջին 4 տարիներին սեպտեմբերը հիմնականում տաք է լինում։
«Սեպտեմբերի առաջին շաբաթը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա գրեթե 3 աստիճանով»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։Նրա խոսքով` մեր հանրապետությունը հիմնականում գտնվելու է արևադարձային լայնություններից` մասնավորապես Իրաքից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։«Դրա արդյունքում ջերմային ֆոնը նորմայից մի փոքր բարձր կլինի` 2-3 աստիճանով։ Այդ տաք հոսանքների ներթափանցումը սպասում ենք սեպտեմբերի 2-ից սկսած։ Արդյունքում, սեպտեմբերի 2-3-ը ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Նման ջերմային ֆոն կդիտվի Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում, Տավուշի ցածրադիր հատվածներում և Երևանում։ Ցերեկային ժամերին օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել 37-38 աստիճանի»,-մանրամասնել է Սուրենյանը։Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալի՝ սեպտեմբերի 15-ը համարվում է կլիմայական ամառ, դրանից հետո միայն օդի ջերմաստիճանը կսկսի նվազել։Մասնագետը շեշտել է, որ Հայաստանում ամենացուրտ սեպտեմբերը եղել է 2009 թվականին, երբ ամսվա վերջին օրերին լեռնային հատվածներում նույնիսկ ձյուն է տեղացել։Սուրենյանի խոսքով՝ վերջին 4 տարիներին սեպտեմբերը հիմնականում տաք է լինում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80122751_126:0:910:588_1920x0_80_0_0_8b8cc26908166a0e56b3f32b238cafa3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
аудио