00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս տարվանից 10–րդ դասարանում սկսելու են սովորել «Արվեստ» առարկան. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

© SputnikԺաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2024
Բաժանորդագրվել
Այս տարվանից 10–րդ դասարանում սկսելու են ուսումնասիրել «Արվեստ» առարկան, որը հանրակրթության նոր չափորոշիչի կարևոր բաղադրիչներից է։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Զարգացման ամենաուղիղ ճանապարհը որակյալ կրթությունն է: Գիտելիքի ու դպրության օրվա առիթով այսօր շնորհավորական ուղերձով է հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Իր ուղերձի սկզբում նախարարը նշում է, որ գտնվում է Եղիշե Չարենցի տուն–թանգարանում, ինչն ամենևին պատահական չէ։
«Այս ուսումնական տարին ազդարարում ենք մշակութային կրթության տարի՝ այն նշանավորելով բազմաթիվ միջոցառումներով, մրցույթներով ու ցուցահանդեսներով: Եղիշե Չարենցի տուն–թանգարանը, ինչպես և մեր մյուս թանգարանները, նաև թատրոնները, համերգասրահները, արգելոց–թանգարանները, լինելու են դպրոցականների այցելության, նախագծային ուսուցման միջոցով տեղում գրականությունն ու պատմությունը նոր անկյան տակ բացահայտելու, սովորելու և իմաստավորելու վայրերից մեկը»,– ասված է նախարարի ուղերձում:
Անդրեասյանը տեղեկացնում է, որ այս տարվանից 10–րդ դասարանում սկսելու են ուսումնասիրել «Արվեստ» առարկան, որը հանրակրթության նոր չափորոշիչի կարևոր բաղադրիչներից է։
«Արվեստի օրը դպրոցները կներկայացնեն իրենց մշակութային կրթության նախագծերը, կիրականացնեն կրթամշակութային նախագծերի մրցույթ, թատերական շաբաթ, թանգարանային օրեր: Բոլոր մարզերում և Երևանում կիրականացնենք մշակութային էքսպոներ, որտեղ մեր մշակութային հաստատությունները հանդես կգան իրենց տաղավարներով, իրենց խաղացանկերի և ցուցադրությունների ներկայացմամբ»,– ընդգծում է նախարարը։
Ոչ մի բանից չվախենաք. Բագրատ սրբազանը Գիտելիքի օրվա առիթով այցելել է Կիրանց
Նա հիշեցնում է, որ սեպտեմբերի 21–ից՝ մեր պետության Անկախության օրվանից սկսած 6 ամիս շարունակ Հայաստանի պատմության թանգարանում կլինի կարևոր ցուցադրության բացում՝ «Անահիտից Մարիամ․ Մայր Աստվածություն» խորագրով։
Անդրեասյանը խոսում է նաև բարեփոխումների մասին, որոնք, նրա խոսքով, կլինեն թե՛ բովանդակային, թե՛ ենթակառուցվածքային մակարդակներում։ Նա, մասնավորապես, անդրադառնում է Ակադեմիական քաղաքին, հանրակրթության պետական չափորոշիչին, որն այս ուսումնական տարում գործելու է արդեն 7 դասարաններում և այլն:
«Բարեփոխումների ճանապարհը դյուրին չէ. այս փուլում մենք անցնում ենք խոչընդոտներով լի ճանապարհ և որևէ հաջողություն չէինք գրանցի առանց մեր ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների, ուսանողների և դասախոսների, մեր գիտնականների և բուհական կառույցների անմիջական աջակցության։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ջանքի ու նվիրումի համար»,– ընդգծում է ԿԳՄՍ նախարարը:
Նա առանձնահատուկ շնորհավորում է առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին` կոչ անելով սովորել հաճույքով, դժվար հարցեր տալով, պրպտելով, սխալվելով ու սխալներից հետո ճիշտը գտնելով։
Հիշեցնենք, որ 2024 թ. օգոստոսի 30–ի դրությամբ առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային՝ hayt.emis.am համակարգում հայտագրված է 34 780 առաջին դասարանցի։ Ակնկալվում է, որ այս տարի առաջին դասարան կարող է հաճախել 42 հազար աշակերտ:
Կլինեն առարկաներ, որոնք այս տարի դասագրքեր չեն ունենա. ԿԳՄՍ փոխնախարար
Առաջին դասարան ընդունված երեխաների փաստաթղթերը ծնողները դպրոց պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ։
Նախորդ տարի 1–ին դասարան գնալու համար հայտագրվել է 23589 աշակերտ (2022-ին՝ 39117)։ Ընդհանուր առմամբ, 2024-25 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում նախնական տվյալներով՝ սովորելու է 409 996 աշակերտ։
Լրահոս
0