https://arm.sputniknews.ru/20240831/adrbejanum-kajanaliq-cop-29in-kmasnakcenq-te-voch-der-vorvoshum-chka-pashinjan-80053397.html
Ադրբեջանում կայանալիք «COP 29»–ին կմասնակցենք, թե ոչ՝ դեռ որոշում չկա. Փաշինյան
Ադրբեջանում կայանալիք «COP 29»–ին կմասնակցենք, թե ոչ՝ դեռ որոշում չկա. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ասաց` եթե հիմա տեսականորեն խոսեն, ապա որևէ որոշում բացառել չի կարելի։ 31.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-31T13:12+0400
2024-08-31T13:12+0400
2024-08-31T13:16+0400
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/970/52/9705273_0:0:2870:1614_1920x0_80_0_0_152ef5c360f617ce779d4a714357830d.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Արդյոք հայկական կողմը կմասնակցի՞ նոյեմբերին Ադրբեջանում անցկացվելիք «COP 29»–ին, թե ոչ, դեռ հստակ որոշում չկա։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ըստ նրա` եթե հիմա տեսականորեն խոսեն, ապա որևէ որոշում բացառել չի կարելի` նայած թե ամենավերջին հնարավոր ժամկետում, երբ պետք է որոշում կայացնել, ինչ իրադրություն կլինի։Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից 24-ը Ադրբեջանում կանցկացվի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP 29 գագաթնաժողովը։2023 թվականի դեկտեմբերին որպես բարի կամքի քայլ Հայաստանը իր աջակցությունն էր հայտնել այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:Հունիսին վարչապետի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Բաքու մեկնելու և COP29 ֆորումին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/970/52/9705273_139:0:2870:2048_1920x0_80_0_0_82d8260802f6b69f5e54b15d02f04dcf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Ադրբեջանում կայանալիք «COP 29»–ին կմասնակցենք, թե ոչ՝ դեռ որոշում չկա. Փաշինյան
13:12 31.08.2024 (Թարմացված է: 13:16 31.08.2024) ՀՀ վարչապետն ասաց` եթե հիմա տեսականորեն խոսեն, ապա որևէ որոշում բացառել չի կարելի։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Արդյոք հայկական կողմը կմասնակցի՞ նոյեմբերին Ադրբեջանում անցկացվելիք «COP 29»–ին, թե ոչ, դեռ հստակ որոշում չկա։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պատշաճ ժամանակում կկայացնենք որոշում` կմասնակցե՞նք Ադրբեջանում նոյեմբերին անցկացվելիք «COP 29»–ին, թե՞ ոչ։ Ես պետք է ուղիղ ասեմ, որ այս պահին մենք որոշում չունենք. ընդհանուր իրադրությունը, գործընթացները, մթնոլորտն այդ որոշման վրա չեն կարող չազդել»,– հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` եթե հիմա տեսականորեն խոսեն, ապա որևէ որոշում բացառել չի կարելի` նայած թե ամենավերջին հնարավոր ժամկետում, երբ պետք է որոշում կայացնել, ինչ իրադրություն կլինի։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից 24-ը Ադրբեջանում կանցկացվի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP 29 գագաթնաժողովը։
2023 թվականի դեկտեմբերին որպես բարի կամքի քայլ Հայաստանը իր աջակցությունն էր հայտնել այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
Հունիսին վարչապետի մամուլի խոսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Բաքու մեկնելու և COP29 ֆորումին մասնակցելու վերաբերյալ խոսակցություններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում: