00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:01
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Не верьте гениям
15:04
24 ր
Исторический ликбез
Человеческое, слишком человеческое
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱՄՆ–ն ամեն անգամ մեծացնում է ՌԴ–ի հետ լարվածությունը. Զախարովա

© SputnikМария Захарова во время еженедельного брифинга (24 июля 2024). Москвa
Мария Захарова во время еженедельного брифинга (24 июля 2024). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2024
Բաժանորդագրվել
Դիվանագետը մեկնաբանել է ՌԴ Կուրսկի մարզում ուկրաինական զորքի կողմից ամերիկյան զենք օգտագործելու հնարավորության մասին Վաշինգտոնի հայտարարությունները։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Կուրսկի մարզում Կիևի կողմից ամերիկյան զենք կիրառելու Վաշինգտոնի տված թույլտվությունը, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ԱՄՆ–ն փաստացի դարձել է Ուկրաինայի շուրջ ծավալված զինված հակամարտության կողմ` ընդգծելով, որ ամերիկացիներն այսպիսով ամեն անգամ ավելի են լարում իրավիճակը։
Ավելի վաղ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն թույլ է տալիս Ուկրաինային Կուրսկի մարզում ահաբեկչական հարձակման ընթացքում Ռուսաստանի դեմ ամերիկյան զենքով հակագրոհ իրականացնել։
«Վաշինգտոնն իր հեգեմոնական նկրտումներով և մեր երկրին ռազմավարական հարված հասցնելու ձգտումով տոգորված` ամեն անգամ ավելացնում է Ռուսաստանի հետ լարվածությունը և, ի հեճուկս մի շարք բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաների հայտարարությունների, չի փորձում խուսափել դրանից», – ասել է Զախարովան` մեկնաբանելով այդ հայտարարությունը։
Դիվանագետի կարծիքով` սրացմանն ուղղված ԱՄՆ–ի ռազմավարությունը աստիճանաբար ավելի կոպիտ է դառնում, ԱՄՆ–ն, ակնհայտորեն պատրաստում է արձակել Կիևի ձեռքերը` գրեթե ցանկացած զենք օգտագործելու համար, այդ թվում ՌԴ տարածքի խորքերում։
Այս ամենը, ըստ Զախարովայի, փաստում է ոչ միայն Սինգհի խոսքերը այլև ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Կիրբիի հայտարարությունները, որոնք նա արեց օգոստոսի 26-ի ճեպազրույցի ընթացքում։
Զախարովայի խոսքով` ՌԴ տարածքում ուկրաինական ԶՈւ–ի հարվածների գոտին ընդլայնելու հեռանկարների մասին հարցին, Կիրբին պատասխանել էր, որ ըստ էության, ԱՄՆ–ն և Կիևը նման քննարկումներ են ունենում «մասնավոր կարգով»»։
Հիշեցնենք` օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին Ուկրաինայի ԶՈւ–ի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կկջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել էր, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ արձակել, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։
Լրահոս
0