00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան, Իրաքը, Կատարը և ԱՄԷ-ն անցկացրել են «Զարգացման ճանապարհների» խորհրդի առաջին նիստը

© Sputnik / Бурджу Окутан / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2024
Բաժանորդագրվել
Կողմերը քննարկել են ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը, ինչպես նաև նախանշել են գործողությունների ծրագիրը:
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Թուրքիան, Իրաքը, Կատարը և ԱՄԷ-ն խորացնում են համագործակցությունը «Զարգացման ճանապարհներ» երկաթուղային նախագծի շրջանակներում: Չորս երկրների տրանսպորտի նախարարների խորհրդի առաջին նիստը կայացել է Ստամբուլում օգոստոսի 29-ին, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
2024 թվականի ապրիլին Իրաքի, Թուրքիայի, Կատարի և ԱՄԷ-ի ղեկավարները Բաղդադում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Զարգացման ճանապարհներ» նախագծի շրջանակներում։ Այդ ժամանակ էլ որոշվել է նախարարների խորհուրդ ստեղծել։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Իրաքի տրանսպորտի նախարար Ռեզաք Մուհեյբես էս-Սադավիի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ նախագծի մասնակից երկրների համար կարևոր է անվտանգ և արագընթաց տրանսպորտային միջոցներ ունենալը՝ բոլոր կողմերին անհրաժեշտ տնտեսական համագործակցություն հաստատելու և արտաքին առևտրային գործունեությունը զարգացնելու համար։
Թուրք նախարարը հայտարարել է, որ նախագծի նպատակը Եվրոպայի բոլոր երկրներ ապրանքների և բեռների անխափան փոխադրումն է ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով՝ Գրանդ Ֆաու նավահանգստից (Իրաք) մինչև Լոնդոն:
«Մենք Թուրքիայի տարածքով զգալիորեն կկրճատենք Ասիայի և Եվրոպայի միջև ճանապարհին անցկացվող ժամանակը»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Իրաքի Գրանդ Ֆաու նավահանգստով Թուրքիայի առաջարկած երթուղով մատակարարումները Սուեզի ջրանցքով երթուղու համեմատ առնվազն 15 օրով կարճ են:
Ուրալօղլուն նշել է, որ ներկայումս զգալի փոփոխություններ են տեղի ունեցել մատակարարման լոգիստիկ շղթաներում, հատկապես Սուեզի ջրանցքի ճգնաժամից, Գազայի հատվածում ստեղծված իրավիճակից հետո։
«Ճգնաժամի արդյունքում Սուեզի ջրանցքով առևտրային նավերի անցումն ավելի խնդրահարույց է դարձել։ Ընկերությունները ներկայումս շատ ավելի հեռավոր երթուղի են օգտագործում՝ Բարեհուսո հրվանդանի միջով»,-ասել է նա:
Չինաստանից Հարավային Աֆրիկայի տարածքով բեռները Լոնդոն են հասնում 45 օրում՝ 35-ի փոխարեն: Ուրալօղլուի գնահատմամբ՝ դա հանգեցրել է փոխադրման արժեքի 30 տոկոսով ավելացման և ապրանքների թանկացման։
«Զարգացման ճանապարհները» կնվազեցնեն ճանապարհին անցկացրած ժամանակը, ինչպես նաև կնվազեցնեն լոգիստիկայի, ապրանքների և բեռների փոխադրման ծախսերը: Նա ընդգծել է, որ նախագիծն անմիջական ներդրում կունենա համաշխարհային առևտրային համակարգում։
ՀՀ–ն, Իրանը և Հնդկաստանը գործարկում են առևտրային երթուղի. եռակողմ հանդիպում է նախատեսվում
Հիշեցնենք, որ 2023 թվականին Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) հայտնել էր Իրաքի հարավը Թուրքիայի հետ կապող նախագծի մասին։ Այդ ժամանակ էլ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Զարգացման ճանապարհները» կարող ե «նոր Մետաքսի ճանապարհ» դառնալ երկրի համար։
Արդեն 2024 թվականի ապրիլին Էրդողանի՝ Բաղդադ, Իրաք, Թուրքիա, Կատար և ԱՄԷ կատարած այցի ժամանակ «Զարգացման ճանապարհներ» նախագծի շրջանակներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց։ Ենթադրվում է, որ Գրանդ Ֆաու նավահանգստից (որը կառուցվում է Պարսից ծոցից ոչ հեռու՝ Բասրա քաղաքի մոտ, ԱՄԷ-ի ակտիվ մասնակցությամբ և ֆինանսավորմամբ- խմբ.) ապրանքները երկաթուղով կհասցվեն թուրքական Մերսին նավահանգիստ՝ Միջերկրական ծովում: Բուն միջանցքն ամբողջովին պատրաստ կլինի մինչև 2038 թվականը, սակայն 2024-ի վերջին այն արդեն մասամբ գործելու է։
ՀՀ–ն ակտիվ աշխատանքներ է տանում նոր լոգիստիկ ուղիների ստեղծման ուղղությամբ. նախարարություն
Նախատեսվում է մինչ այդ բացել Գրանդ Ֆաու նավահանգստի առաջին նավամատույցները, այն կվերածվի Մերձավոր Արևելքի խոշորագույններից մեկին: Հետագայում մտադիր են նավահանգստում կոնտեյներային, սորուն և լցնովի բեռների փոխադրման տերմինալներ կառուցել։ Ըստ Hellenic Shipping News-ի տվյալների՝ մինչև 2028 թվականը նավահանգիստը կարող է մշակել ավելի քան 36 միլիոն տոննա կոնտեյներային և 22 միլիոն տոննա սորուն բեռ։
Իրաքի տրանսպորտի նախարար Ռազաք Մուհիբիս Ալ Սաադավիի հայտարարության համաձայն՝ երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության ընդհանուր արժեքը կհասնի 17 մլրդ դոլարի:
Լրահոս
0