00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն ակտիվ աշխատանքներ է տանում նոր լոգիստիկ ուղիների ստեղծման ուղղությամբ. նախարարություն

CC BY 4.0 / Fars News Agency / Chabahar (cropped, resized)«Չաբահար» նավահանգիստ
«Չաբահար» նավահանգիստ - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2024
«Չաբահար» նավահանգիստ
Բաժանորդագրվել
Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը կարևոր է Իրանի և Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել ապրանքների մատակարարումները։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ակտիվ աշխատանքներ է տանում նոր լոգիստիկ ուղիների ստեղծման ուղղությամբ, որոնց շարքում առանձնահատուկ տեղ է ունի նաև Իրանի «Չաբահար» նավահանգստում ՀՀ–ի օպերատորական գործունեությունը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնի էր դարձել, որ առաջիկայում Իրանում տեղի կունենա առևտրային երթուղու գործարկման եռակողմ հանդիպում Երևանի, Թեհրանի և Դելիի մասնակցությամբ։
«Հայաստանը Հանրապետությունը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում ակտիվ աշխատանքներ է տանում արտահանման դիվերսիֆիկացման, ինչպես նաև լոգիստիկ նոր ուղիներ հիմնելու ուղղությամբ, որոնցից մեկն էլ «Չաբահարն» է»,- ասացին գերատեսչությունից։
Այս համատեքստում նոր երթուղիները չափազանց կարևոր են Հայաստանի համար։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունները կարծում են, որ նոր երթուղիների գործարկումը կբարձրացնի երկրի առևտրային ներուժը:
Ինչ վերաբերում է առևտրին, Երևանը հուսալի մուտք կունենա դեպի Հնդկաստան, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի երկրների հեռանկարային շուկաներ։
Երթուղին նախատեսված է Պարսից ծոցի երկրներից և Հնդկաստանից դեպի ԵՄ և ԵԱՏՄ երկրներ ապրանքների տեղափոխման համար։ Բեռները հնդկական «Մումբայ» նավահանգստից կարող են առաքվել «Չաբահար» նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային ճանապարհով` Հայաստան (կա՛մ ավտոմոբիլային ճանապարհով, կա՛մ երկաթուղով), այնուհետև Վրաստան, այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ կամ Ռուսաստան (ծովային նավահանգիստների կամ Վերին Լարսի անցակետով)։
Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը կարևոր է Իրանի և Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել ապրանքների մատակարարումները։ Ծովային լոգիստիկան ներկայում բարդ է:
Իրանի և Հայաստանի տարածքով երթուղին Պարսից ծոցի երկրներին և Հնդկաստանին թույլ կտա 25 տոկոսով կրճատել լոգիստիկ ծախսերը, ինչպես նաև փոխադրման ժամանակը՝ գրեթե կրկնակի (Սուեզի ջրանցքով 40 օրից մինչև 18 օր): Հայաստանն այդ դեպքում կդառնա կարևոր տարանցիկ հանգույց։
Այսպիսով` Երևանը Սև ծովում վրացական նավահանգիստներով Հնդկաստանը և Իրանը կկապի Եվրոպայի հետ և հակառակը՝ ԵՄ-ն Հնդկաստանի հետ։ Իսկ Հայաստանի տարածքով միջանցքը Հնդկաստանին թույլ կտա ավելի կարճ ճանապարհով մուտք գործել Սև ծովի նավահանգիստներ, ինչպես նաև ԵԱՏՄ շուկա։
Հիշեցնենք, որ «Չաբահար» նավահանգստում միջազգային բեռնափոխադրումների գործարկման և օպերատորական կետի բացման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը հայկական կողմից ստեղծվել է դեռևս 2023 թվականի մայիսին։
Օրակարգում «Միջին միջանցքն» է. կարո՞ղ է Երևանը միանալ Տրանսկասպյան երթուղուն
Լրահոս
0