00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց ոսկու վերարտահանման կունենանք ոչ թե աճ, այլ 11 % անկում. Թավադյան

© Sputnik / Andranik GhazaryanԱղասի Թավադյան
Աղասի Թավադյան - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2024
Բաժանորդագրվել
Տնտեսագետն իր վերլուծության մեջ ներկայացրեց այն հիմնական կետերը, որոնց ուղղությամբ Հայաստանը պետք է աշխատի` ուժեղացնելու համար տնտեսությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտահանումը 2024 թ. 1–ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ըստ պաշտոնական տվյալների` աճել է 90 տոկոսով, և ունենք մոտ 7.7 % տնտեսական աճ։ Մինչդեռ իրականությունն այլ է։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Հայաստանի տնտեսությունը 2024 թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» հետազոտությունների արդյունքները ներկայացնելիս ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աղասի Թավադյանը։
«Իրականությունը մի քիչ այլ է. 2024 թվականի վերջին տվյալների համաձայն` ՀՀ արտահանման ծավալը (2024 թ. հունիսը 2023 թ. հունիսի համեմատ) կազմել է 13 մլրդ ԱՄՆ դոլար։ Արտահանման 62 տոկոսը կազմել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները։ Եթե հանենք այս ցուցանիշը, ապա մենք ոչ թե ունենք 90 տոկոսով աճ, այլ 11 տոկոսով անկում»,– ընդգծեց Թավադյանը։
Նա ավելացրեց, որ 2023 թ. նոյեմբերից մինչև 2024 թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում արտահանվել է 6.45 մլրդ դոլարի թանկարժեք քարեր և մետաղներ, որից 4.85 մլրդ դոլարը` 75 %–ը, բաժին է ընկնում ոսկուն: Նույն ժամանակահատվածում ներմուծվել է 5.81 մլրդ դոլարի ոսկի, ինչը կազմում է թանկարժեք մետաղների և քարերի ընդհանուր ներմուծման 88 %–ը:
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, ապա, ըստ նրա` ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի հետ առևտուրը առանցքային դեր է խաղում ՀՀ տնտեսության մեջ:
Թավադյանը հիշեցրեց, որ 2024 թ. առաջին կիսամյակում Ռուսաստան արտահանումը կազմել է 1.41 մլրդ դոլար, ինչը 21.1 %–ով պակաս է, քան 2023 թ. նույն ժամանակահատվածում, իսկ ներմուծումը հասել 6.96 մլրդ դոլարի:
Հայաստանն իրական ՀՆԱ–ի աճի տեմպերով ԵԱՏՄ–ում առաջին տեղում է. Սաֆարյան
«ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքը էականորեն փոխվել է՝ Ռուսաստանի դերի մեծացմամբ որպես ներմուծման աղբյուր և Մերձավոր Արևելքի ու Չինաստանի՝ որպես արտահանման ուղղություններ»,– ընդգծեց նա:
Ըստ Թավադյանի` Հայաստանի կայուն տնտեսական զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է մշակել ռազմավարություններ՝ ուղղված տնտեսության դիվերսիֆիկացմանը և վերաարտահանման գործառնություններից կախվածության նվազեցմանը:
Այդ իմաստով, նրա խոսքով` նշանակալի դեր է խաղում ԵԱՏՄ անդամակցությունը, և Հայաստանը պետք է օգտագործի ինտեգրման առավելությունները տնտեսության տարբեր ոլորտներում աճը խթանելու համար՝ միաժամանակ աշխատելով այլ երկրների և տարածաշրջանների հետ առևտրային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:
Լրահոս
0