https://arm.sputniknews.ru/20240828/rdic-gazi-tarancman-pajmanagiry-cherkaracnelu-vorvoshumy-kvnasi-evrvopaci-sparvoghin-peskvov-79919140.html
ՌԴ–ից գազի տարանցման պայմանագիրը չերկարացնելու որոշումը կվնասի եվրոպացի սպառողին. Պեսկով
ՌԴ–ից գազի տարանցման պայմանագիրը չերկարացնելու որոշումը կվնասի եվրոպացի սպառողին. Պեսկով
Sputnik Արմենիա
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի երկարաձգի ՌԴ–ի հետ պայմանագիրը գազի տարանցման վերաբերյալ։ 28.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-28T14:29+0400
2024-08-28T14:29+0400
2024-08-28T14:35+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
գազ
եվրոպա
սպառող
կիև
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317162_0:0:1929:1085_1920x0_80_0_0_14a3441272bd41ca1a21279a12831104.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՌԴ–ից գազի տարանցման մասին պայմանագիրը չերկարացնելու Կիևի որոշումը լուրջ վնաս կհասցնի եվրոպացի սպառողների շահերին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Օգոստոսի 27–ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան չի երկարաձգի ՌԴ–ի հետ գազի տարանցման պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է 2024 թվականի վերջին։Հուլիսին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումները Եվրոպա նաև 2024 թվականից հետո` պայմանով, որ Կիևը որոշում կկայացնի համաձայնագիրը երկարաձգելու մասին։Իրանը շահագրգռված է ռուսական գազի տարանցմամբ. ՋալալիԱվելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն ընդգծել էր Մոսկվայի պատրաստակամությունը` էներգետիկայի ոլորտում համագործակցել այն երկրների հետ, որոնք հետաքրքրված են դրանում։
եվրոպա
կիև
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317162_160:0:1883:1292_1920x0_80_0_0_f7628a145e1cb91e7c7c1d99ed7111f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, եվրոպա, սպառող, կիև, ռուսաստան, ուկրաինա
գազ, եվրոպա, սպառող, կիև, ռուսաստան, ուկրաինա
ՌԴ–ից գազի տարանցման պայմանագիրը չերկարացնելու որոշումը կվնասի եվրոպացի սպառողին. Պեսկով
14:29 28.08.2024 (Թարմացված է: 14:35 28.08.2024) Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի երկարաձգի ՌԴ–ի հետ պայմանագիրը գազի տարանցման վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՌԴ–ից գազի տարանցման մասին պայմանագիրը չերկարացնելու Կիևի որոշումը լուրջ վնաս կհասցնի եվրոպացի սպառողների շահերին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Օգոստոսի 27–ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան չի երկարաձգի ՌԴ–ի հետ գազի տարանցման պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում է 2024 թվականի վերջին։
«Ուկրաինական կողմի նման որոշումներն անկասկած լուրջ վնաս կհասցնեն եվրոպացի սպառողների շահերին` նրանց, ովքեր նախկինի պես ցանկանում են ավելի երաշխավորված, տնտեսական առումով ավելի մատչելի ռուսական գազ ձեռք բերել այլ ապրանքների համեմատ, որոնք նախևառաջ հասնում են հավանաբար ԱՄՆ–ից։ Նրանք ստիպված կլինեն պարզապես ավելի շատ վճարել` այդպիսով իրենց արդյունաբերությունը պակաս մրցունակ դարձնելով», – ասել է Պեսկովը։
Հուլիսին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումները Եվրոպա նաև 2024 թվականից հետո` պայմանով, որ Կիևը որոշում կկայացնի համաձայնագիրը երկարաձգելու մասին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն ընդգծել էր Մոսկվայի պատրաստակամությունը` էներգետիկայի ոլորտում համագործակցել այն երկրների հետ, որոնք հետաքրքրված են դրանում։