00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սիրանուշ Սահակյան
Եթե Ադրբեջանն ուզում է համագորակցել, պետք է սկսի հայ տուժողների իրավունքների ապահովումից. Սիրանուշ Սահակյան
09:07
9 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի և բացահայտ ասում է այդ մասին. Կարեն Իգիթյան
09:16
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործն ապօրինի է, նա պետք է արդարացվի. Հրայր Թովմասյանի փաստաբանը հանդես եկավ ճառով

© Sputnik / Asatur YesayantsՀրայր Թովմասյան
Հրայր Թովմասյան - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2024
Բաժանորդագրվել
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ կիրառված սանկցիան` դատական նիստերին չմասնակցելը, իրավաչափ է եղել, սակայն նրան այսուհետև թույլ կտան վերադառնալ նիստերի դահլիճ։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական այսօրվա նիստում պաշտպանական կողմը հանդես եկավ ճառով։
Նշենք, որ Հրայր Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): ՀՀ դատախազությունը պահանջում է մեղավոր ճանաչել վերջինիս ու 7 տարի ժամկետով դատապարտել ազատազրկման։
Նիստի սկզբում Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Թովմասյանի նկատմամբ դատական սանկցիան իրավաչափ է կիրառվել, բայց դատարանը թույլ կտա վերջինիս վերադառնալ դատական նիստերի դահլիճ և հնարավորություն կտա նրան հանդես գալ պաշտպանական ճառով։
Դրանից հետո փաստաբան Արամ Օրբելյանը սկսեց ներկայացնել իր պաշտպանական ճառը և հայտարարեց` իր ճառը տևելու է 3 դատական նիստ։ Ընդգծեց` այն ներկայացնում է մի դատավորի, որը բացարկման ենթակա է և կողմնակալ։ Օրբելյանը նշեց, որ քրեական գործն ապօրինի է հարուցվել։ Շեշտեց` քրեական գործը հարուցվել է կոնկրետ քաղաքական դրդապատճառներով։
«Այս քրեական գործն ապօրինի է նաև, որ այս քրեական հետապնդումը հարուցվել է ոչ գլխավոր դատախազի կողմից։ Դատական ակտերի վերլուծությունից էլ պարզ է դառնում, որ փորձել են Հրայր Թովմասյանի տունը խուզարկելու որոշումներ ձեռք բերել, որպեսզի նրա տանը գտնեն 8 մլն–ը գերազանցող իրեր։ Այս ամենը կապ չունի գործի հետ, բայց նմանատիպ միջնորդություններ են փորձել ստանալ, ինչն ինչ–որ ճանապարհներով ստացել են, բայց ոչինչ չեն գտել»,– ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ դատական քննություն տեղի չի ունեցել, նպատակ է եղել քաղաքական իշխանությունների թաքնված օրակարգին հասնել` հեռացնել Թովմասյանին ՍԴ նախագահի, հետագայում էլ՝ ՍԴ դատավորի պաշտոններից։
Դատավոր Գրիգորյանը մի քանի անգամ ընդհատեց Օրբելյանին` պնդելով, որ վերջինս գործի հետ կապ չունեցող հանգամանքներ է ներկայացնում ու հորդորեց բուն մեղադրանքի մասին խոսել։
Այնուամենայնիվ, Օրբելյանը շարունակեց իր ճառը և ընդգծեց, որ գործում քննված ապացույցների ողջամիտ որևէ վերլուծությունից և համադրությունից հետո հնարավոր չէր եզրահանգում անել, թե Հրայր Թովմասյանի մասնակցությամբ հանցագործություն է եղել։
«Առանց Սահմանադրական դատարանի համաձայնության Հրայր Թվմասյանի նկատմամբ քրեադատավարական գործընթացներ չէին կարող սկսվել։ Ապացույցներում ՍԴ–ից որևէ փաստաթուղթ առկա չէ, մեղադրող կողմն այս ընթացքում չի ներկայացրել որևէ որոշում։ Վարույթն իրականացրած մարմինը անտեսել է Թովմասյանի ընթացակարգային անձեռնմխելիությունը` գործընթացներ նախաձեռնելով, մեղադրական գործը դատարան ուղարկելով։ Առանց ՍԴ համապատասխան որոշման Հրայր Թովմասյանը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել որևէ կարգավիճակով»,– ասաց Օրբելյանը։
Նրա պնդմամբ` ստեղծված իրավիճակում միակ հնարավոր տարբերակը Հրայր Թովմասյանին արդարացնելն է կամ այս պահից սկսած քրեական հետապնդումը դադարեցնելը։
Փաստաբանը ճառից հետո պետք է նաև դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացներ, ինչի հնարավորությունը չունեցավ, քանի որ դատավորը հայտարարեց՝ նիստն ավարտված է։ Այնուամենայնիվ Օրբելյանը նիստի ընթացքում պարբերաբար ընդգծում էր, որ դատական գործընթացը տեղի է ունենում օրենքի խախտումներով, իսկ դատարանը չի ապահովում անաչառ դատարանի կարգավիճակ, ինչի համար էլ պետք է ինքնաբացարկ ներկայացվի։ Օրբելյանն ընդգծեց` տեղի են ունենում ՍԴ 62-րդ և 63-րդ հոդվածների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումներ։
Հաջորդ նիստը կայանալու է օգոստոսի 29-ին։
Դատախազությունը պահանջում է Հրայր Թովմասյանին դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանը օգոստոսի 22-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ քրեադատավարական նոր ինստիտուտ էր կիրառել` հանդես գալով ինքնապաշտպանական ճառով։
Նշենք նաև, որ դատական տեղեկատվական Datalex համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն՝ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Լրահոս
0