00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են անհատ տաքսիստները ՀԴՄ–ներ տալու. ՊԵԿ–ը ուղեցույց է հրապարակել

Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 1-ից Հայաստանի տարածքում ներդրվում են տաքսիների հարկման նոր կանոններ։
Անհատ տաքսիստները, որոնք միացած չեն էլեկտրոնային հարթակներին և զբաղվում են մասնավոր փոխադրմամբ, առաջին հերթին պետք է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից լիցենզիա ստանան (անվճար)։ Տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումների մասին ՊԵԿ–ը ուղեցույց է հրապարակել։
Նրանք պետք է ներբեռնեն ՊԵԿ-ի «Ես եմ» մոբայլ հավելվածը ու, հարթակի միջոցով անցնելով նույնականացում, մուտք գործել համակարգ, առանց որևէ դիմում ներկայացնելու՝ առցանց եղանակով, ձեռք բերել հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)։
Պատվեր կատարելուց հետո գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և այն տրամադրել պատվիրատուին՝ իր նախընտրած առցանց եղանակներից (էլեկտրոնային փոստ, Viber, WhatsApp հավելվածներ) որևէ մեկով։ Վարորդը պետք է պետական տուրքը վճարի մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 10-ը։
Անհատ տաքսի ծառայությունները նույնպես պետք է ավտոմատ միանան ՊԵԿ էլեկտրոնային համակարգին։ Նրանք ուղևորներին առցանց տալիս են ՀԴՄ կտրոններ։
Տաքսիների ուղևորությունների տուրքը կանխիկ վճարման դեպքում ավելի բարձր կլինի, քան անկանխիկի պարագայում։ 2024 թվականի սեպտեմբերի 1–ից տուրքը կկազմի ուղեվարձի 2%–ը, 2025 թվականի հունվարի 1-ից` 3,5%–ը և 2026 թվականի հունվարի 1–ից` 5% –ը։
Անկանխիկ դրամով վճարումների դեպքում 2024 թ․սեպտեմբերի 1-ից պետտուրքը կկազմի յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 1․5 %–ը, 2025 թվականի հունվարի 1-ից` 2.5 %–ը, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից` 4 %–ը։
Այսինքն` 1 000 դրամ պատվերի դեպքում սեպտեմբերի 1–ից մինչև տարեվերջ կանխիկ վճարման դեպքում տուրքը կկազմի 20 դրամ, իսկ անկանխիկ վճարման դեպքում` 15 դրամ։
Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային համակարգն ինքնուրույն է հաշվարկում այդ տուրքերը և գանձում դրանք յուրաքանչյուր ամիս:
Ինչ վերաբերում է էլեկտրոնային հարթակներով տաքսի ծառայություն մատուցողներին (GG, Yandex, Taxi եւ այլն), ապա նրանք պետք է տարեկան 1 մլն դրամ տուրք վճարեն։ Տաքսի ծառայությունների համար լիցենզիան արժե տարեկան 100 000 դրամ (4 մեքենայի դեպքում) և 200 հազար դրամ (4-ից ավելի մեքենայի դեպքում): Տուրքերը չվճարելու համար գանձվում է միանվագ տուգանք` 500 000 դրամ և տույժ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պարտքի գումարի 0,075%–ի չափով:
Հաջորդ ամսվանից տաքսիստները էլեկտրոնային ՀԴՄ կտրոն կտան. կառավարությունը հաստատեց նախագիծը
Լրահոս
0