00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաջորդ ամսվանից տաքսիստները էլեկտրոնային ՀԴՄ կտրոն կտան. կառավարությունը հաստատեց նախագիծը

© Sputnik / Aram NersesyanВодители такси заблокировали дорожное движение на улице Абовяна (3 мая 2019). Еревaн
Водители такси заблокировали дорожное движение на улице Абовяна (3 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2024
Բաժանորդագրվել
ՀՀ ՊԵԿ նախագահը նշեց, որ տաքսիների անհատ վարորդները «Ես եմ» հարթակում կարող են գրանցվել ու ստանալ հարկ վճարողի հաշվառման համարանիշ և գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի 1–ից տաքսիստները հաճախորդներին պարտավոր են տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն` ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Չտրամադրելու դեպքում տուգանքը կկազմի 200 հազար դրամ։ ՀԴՄ կտրոն տրամադրելու համար առանձին հսկիչ դրամարկղային մեքենա տեղադրելու կարիք չի լինի։
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նիստի ժամանակ նշեց, որ տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդները «Ես եմ» հարթակում կարող են գրանցվել ու ստանալ հարկ վճարողի հաշվառման համարանիշ և գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետության կայացման և նրա կարիքների հասցեագրման հարցում բոլոր քաղաքացիները, այդ թվում` տաքսու վարորդները, օրենքով սահմանված կարգով պետք է մասնակցություն ունենան։
«Այդ 20 դրամ հարկը, որ մեր տաքսիստները պետք է վճարեն, դրանով մենք պետք է ճանապարհներ կառուցենք, երթևեկության անվտանգություն ապահովվի, այդ թվում` իրենց համար հաճախորդներ ապահովենք»,– ասաց նա։
Բադասյանն ավելացրեց, որ այս կարգավորումները բերում են նաև էլեկտրոնային հարթակների գործունեության թափանցիկության` ՊԵԿ–ը տեղեկացված է լինում տաքսի ծառայության պատվերի քանակի մասին։
Տաքսի ծառայության մատուցման դիմաց պետբյուջե վճարվող պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքից։ Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 2 %–ի չափով՝ 2024 թ․ սեպտեմբերի 1-ից, 3․5 %–ի չափով՝ 2025 թ․ հունվարի 1–ից, 5 %–ի չափով՝ 2026 թ․ հունվարի 1–ից։
Անկանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը կլինի յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 1․5%–ի չափով` 2024 թ․սեպտեմբերի 1–ից, 2․5 %–ի չափով՝ 2025 թ․ հունվարի 1–ից, 4%–ի չափով՝ 2026 թ․ հունվարի 1–ից։
Օրինակ` 1000 դրամ արժեքով կանխիկ վճարումով պատվերի դեպքում պետական տուրքը 2024 թ. սեպտեմբերի 1–ից կկազմի 20 դրամ, անկանխիկ վճարման դեպքում՝ 15 դրամ։
Սա օրենք չէ, կառափնատուն է. փորձագետը` տաքսի ծառայության համար ՀԴՄ կտրոն պահանջելու մասին
Լրահոս
0