https://arm.sputniknews.ru/20240826/azatvotshajin-ymbish-hajk-avanesjany-m17-tarekanneri-ashkharhi-arajnutjan-brvonze-medalakir-79827994.html
Ազատոճային ըմբիշ Հայկ Ավանեսյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Ազատոճային ըմբիշ Հայկ Ավանեսյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Sputnik Արմենիա
Վճռորոշ գոտեմարտում Ավանեսյանը 5:2 հաշվով հաղթել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դանուշ Ջովկարին: 26.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-26T14:52+0400
2024-08-26T14:52+0400
2024-08-26T14:52+0400
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
ըմբշամարտիկ
ըմբշամարտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1a/79824651_0:0:1600:901_1920x0_80_0_0_c6a94f584b7b9ab2e2cc3ed9eab4356e.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Հայկ Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Հորդանանում կայացած Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։Ավանեսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9:4 հաշվով առավելության է հասել Պուերտո Ռիկոյի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում Ավանեսյանը 13:2 հաշվով հաղթել է Թուրքիան ներկայացնող Բիլալ Ինջեին, սակայն կիսաեզրափակչում պարտություն է կրել և պայքարել բրոնզե մեդալի համար:Վճռորոշ գոտեմարտում Ավանեսյանը 5:2 հաշվով հաղթել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դանուշ Ջովկարին:Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում ընդգրկված էին նաև Արմեն Պապիկյանը (48 կգ), Աշոտ Գյուլնազարյանը (51 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ), Վահե Սաղյանը (71 կգ), Սահակ Հովհաննիսյանը (80 կգ), Հրաչիկ Մկրտչյանը (92 կգ) և Անդրանիկ Ջաղեթյանը (110 կգ):Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամները 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ էին նվաճել Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում:Հայաստանի թիմի կազմում ԱԱ-ի արծաթե մեդալին և փոխչեմպիոնի կոչմանն արժանացել էր 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, իսկ բրոնզե մեդալները նվաճել էին Յուրիկ Մխիթարյանը (55 կգ) և Նարեկ Գրիգորյանը (65 կգ):Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը 576 ըմբիշ է մասնակցել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1a/79824651_0:0:1424:1067_1920x0_80_0_0_6877ca0b1534412a37c1164a5d7e5d8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, ըմբշամարտ
ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, ըմբշամարտ
Ազատոճային ըմբիշ Հայկ Ավանեսյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Վճռորոշ գոտեմարտում Ավանեսյանը 5:2 հաշվով հաղթել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դանուշ Ջովկարին:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Հայկ Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Հորդանանում կայացած Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է
ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Ավանեսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9:4 հաշվով առավելության է հասել Պուերտո Ռիկոյի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում Ավանեսյանը 13:2 հաշվով հաղթել է Թուրքիան ներկայացնող Բիլալ Ինջեին, սակայն կիսաեզրափակչում պարտություն է կրել և պայքարել բրոնզե մեդալի համար:
Վճռորոշ գոտեմարտում Ավանեսյանը 5:2 հաշվով հաղթել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դանուշ Ջովկարին:
Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար պայքարել են նաև 45 կգ քաշային Մհեր Հակոբյանն ու 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, սակայն զիջել են մրցակիցներին:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում ընդգրկված էին նաև Արմեն Պապիկյանը (48 կգ), Աշոտ Գյուլնազարյանը (51 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ), Վահե Սաղյանը (71 կգ), Սահակ Հովհաննիսյանը (80 կգ), Հրաչիկ Մկրտչյանը (92 կգ) և Անդրանիկ Ջաղեթյանը (110 կգ):
Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամները 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ էին նվաճել Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում:
Հայաստանի թիմի կազմում ԱԱ-ի արծաթե մեդալին և փոխչեմպիոնի կոչմանն արժանացել էր 45 կգ քաշային
Մարատ Աճեմյանը, իսկ բրոնզե մեդալները նվաճել էին Յուրիկ Մխիթարյանը (55 կգ) և Նարեկ Գրիգորյանը (65 կգ):
Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը 576 ըմբիշ է մասնակցել: