https://arm.sputniknews.ru/20240821/ymbish-marat-atshemjany-dardzav-ashkharhi-arajnutjan-pvokhchempivon-79709031.html
Ըմբիշ Մարատ Աճեմյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Ըմբիշ Մարատ Աճեմյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Sputnik Արմենիա
Հայ ըմբիշը Եվրոպայի առաջնության եզրափակիչում գոտեմարտել էր Ասլանբեկ Կոստոևի հետ և պարտության մատնել 10։0 հաշվով, բայց այս անգամ չկարողացավ հաղթել նրան։ 21.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-21T19:41+0400
2024-08-21T19:41+0400
2024-08-21T19:49+0400
հայաստան
ըմբիշ
սպորտ
փոխչեմպիոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/15/79708559_1:0:1238:696_1920x0_80_0_0_27c16e0526207741cc42797ee4deff63.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ըմբիշ Մարատ Աճեմյանը դարձավ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող մինչև 17 տարեկան ըմբիշների հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության փոխչեմպիոն։Աճեմյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում արդեն գոտեմարտել էր Կոստոևի հետ և հաղթել 10։0 հաշվով։Բայց այս անգամ Կոստոևին հաղթել չհաջողվեց։ Գոտեմարտի ընթացքում հաղթելով նախ 1։0, ապա 3։2 հաշվով` Աճեմյանը ի վերջո պարտվեց մրցակցին։Նշենք, որ այս տարիքային խմբում 45 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Մարատ Աճեմյանը երեք գոտեմարտ անցկացրեց։ Սկզբում հայ ըմբիշը 9։0 հաշվով հաղթեց իրանցի Ահմադ Բադրադինիին, ապա նույն հաշվով բացարձակ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Շահիդ Նաբիևի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում էլ Աճեմյանը 36 վայրկյանում 8։0 հաշվով պարտության մատնեց ուզբեկ Ումիջոն Կարոմովին։51 կգ քաշային Սարգիս Հարությունյանը, հաղթելով սփոփիչ գոտեմարտում, իրավունք էր վաստակել գոտեմարտելու բրոնզե մեդալի համար։ Հայ ըմբիշի մրցակիցը իրանցի Աբոլֆազլ Կարամիեղաեյին էր։ 7։1 հաշվով հաղթեց իրանցի մարզիկը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/15/79708559_180:0:1108:696_1920x0_80_0_0_2c1d72f77499c1e33af7f0cde53ef700.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ըմբիշ, սպորտ , փոխչեմպիոն
հայաստան, ըմբիշ, սպորտ , փոխչեմպիոն
Ըմբիշ Մարատ Աճեմյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն
19:41 21.08.2024 (Թարմացված է: 19:49 21.08.2024) Հայ ըմբիշը Եվրոպայի առաջնության եզրափակիչում գոտեմարտել էր Ասլանբեկ Կոստոևի հետ և պարտության մատնել 10։0 հաշվով, բայց այս անգամ չկարողացավ հաղթել նրան։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ըմբիշ Մարատ Աճեմյանը դարձավ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող մինչև 17 տարեկան ըմբիշների հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության փոխչեմպիոն։
45 կգ քաշային կարգում Մարատ Աճեմյանը եզրափակիչում համառ պայքարում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Կոստոևին և դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Աճեմյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում արդեն գոտեմարտել էր Կոստոևի հետ և հաղթել 10։0 հաշվով։
Բայց այս անգամ Կոստոևին հաղթել չհաջողվեց։ Գոտեմարտի ընթացքում հաղթելով նախ 1։0, ապա 3։2 հաշվով` Աճեմյանը ի վերջո պարտվեց մրցակցին։
Նշենք, որ այս տարիքային խմբում 45 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Մարատ Աճեմյանը երեք գոտեմարտ անցկացրեց։ Սկզբում հայ ըմբիշը 9։0 հաշվով հաղթեց իրանցի Ահմադ Բադրադինիին, ապա նույն հաշվով բացարձակ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Շահիդ Նաբիևի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում էլ Աճեմյանը 36 վայրկյանում 8։0 հաշվով պարտության մատնեց ուզբեկ Ումիջոն Կարոմովին։
51 կգ քաշային Սարգիս Հարությունյանը, հաղթելով սփոփիչ գոտեմարտում, իրավունք էր վաստակել գոտեմարտելու բրոնզե մեդալի համար։ Հայ ըմբիշի մրցակիցը իրանցի Աբոլֆազլ Կարամիեղաեյին էր։ 7։1 հաշվով հաղթեց իրանցի մարզիկը։