00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դաունի համախտանիշով երեխաները մոդելային կարիերա են սկսում Հայաստանում

© Sputnik3-ամյա արև -Արփին
3-ամյա արև -Արփին - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2024
3-ամյա արև -Արփին
Բաժանորդագրվել
Հայաստանում հիմնադրված առաջին ներառական մոդելային գործակալությունում արդեն 40-ից ավելի մոդելներ կան գրանցված Հայաստանի տարբեր մարզերից՝ 1 տարեկան 8 ամսականից մինչև 19 տարեկան։ Նրանք կարող են նկարահանվել ֆիլմերում, սերիալներում, տարբեր գովազդներում։
Արդեն մոտ 2 ամիս է՝ ՀՀ–ում գործում է ArevModels ներառական մոդելային գործակալությունը։ Այն հիմնել են արև-երեխաների (դաունի համախտանիշով երեխաներ) մայրիկները՝ Քրիստինա Անդրեասյանը և Լիլիթ Մանուկյանը։ Թեպետ հարթակը ստեղծվել է արևների համար, բայց գաղափարն այնքան է սիրվել, որ հարթակի բովանդակությունը լայնացվել է։ ArevModels-ն առանձնահատուկ մարդկանց մոդելային գործակալություն է, որտեղ այսօր նաև հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երիտասարդ էլ կա։
© Sputnik3-ամյա արև- Արփին
Трехлетняя Арпи на фотосъемке - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2024
3-ամյա արև- Արփին

Դաունի համախտանիշ ունեցող երեխաները լավագույնն են իրենց աշխատանքում

Քրիստինան 4 երեխաների մայր է․ ավագ զավակից 18 տարի անց լույս աշխարհ եկավ Մարին, որը դաունի համախտանիշ ունի։ 6-ամյա աղջնակն իսկապես առանձնահատուկ է իր զգայական աշխարհով, սիրո ու ջերմության այն չափաբաժնով, որ տարածում է շուրջը։
«Նրանց համար շատ կարևոր է, որ կարողանան ինքնադրսևորվել, ցույց տան, որ իրենք էլ կարող են։ Կոնկրետ դաունի համախտանիշ ունեցող երեխաները լավագույնն են իրենց աշխատանքում։ Եթե մի բան նախաձեռնում են, անում են ամենալավը, ուղղակի թյուր կարծիք կա նրանց մասին»,- ասում է Քրիստինան։
© Sputnik

Քրիստինան և 6-ամյա արև- Մարիան

Քրիստինան և 6-ամյա արև- Մարիան - Sputnik Արմենիա
1/6

Քրիստինան և 6-ամյա արև- Մարիան

© Sputnik

Մարիան

Մարիան - Sputnik Արմենիա
2/6

Մարիան

© Sputnik

6-ամյա Մարիան

6-ամյա Մարիան - Sputnik Արմենիա
3/6

6-ամյա Մարիան

© Sputnik

Մարիան

Մարիան - Sputnik Արմենիա
4/6

Մարիան

© Sputnik

Քրիստինան և 6-ամյա արև Մարիան

Քրիստինան և 6-ամյա արև Մարիան - Sputnik Արմենիա
5/6

Քրիստինան և 6-ամյա արև Մարիան

© Sputnik

Մարիան ու Սոֆին

Մարիան ու Սոֆին - Sputnik Արմենիա
6/6

Մարիան ու Սոֆին

1/6

Քրիստինան և 6-ամյա արև- Մարիան

2/6

Մարիան

3/6

6-ամյա Մարիան

4/6

Մարիան

5/6

Քրիստինան և 6-ամյա արև Մարիան

6/6

Մարիան ու Սոֆին

Ասում է՝ հաճախ է մտածել այն մասին, թե ինչով պետք է Մարին զբաղվի դպրոցն ավարտելուց հետո։ Հավելում՝ արև-երեխաների առօրյան շատ ծախսատար է՝ ֆիզիոթերապիա, լոգոպեդ, հատուկ մանկավարժ և այլն, ուստի սա կարող է ոչ միայն զբաղվածություն լինել արևների համար, այլև օգնական դառնալ նրանց ծնողներին։

Արևներն իրենց պետք է կարևոր զգան

Գործակալությունը հիմնելու գաղափարը 3 երեխաների մայրիկ, ծրագրավորող Լիլիթինն էր։ Վեդիից են, ասում է՝ մարզերում ապրող արևների ծնողների համար դժվարություններն ու ծախսերը մի քիչ ավելին են, քան երևանաբնակներինն է։ Մարզերում երեխաների զարգացման համար անհրաժեշտ մասնագետներ քիչ կան, ստիպված են Երևան գալ։ 3 ամսականից զբաղվում են Սոֆիի հետ՝ ժամանակ և հույս չկորցնելով, որ իրենց արդեն 2,5-ամյա արևը շուտով ամուր իր ոտքերի վրա կկանգնի ու կքայլի։ Ոտքերի վրա կանգնելը միայն ֆիզիկական իմաստով չէ․ պետք է, որ երեխաներն իրենք իրենց կարևոր զգան։ Ասում է՝ մի անգամ աչքով ընկավ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար արտասահմանյան մոդելային գործակալություն, փորձեց Սոֆիին գրանցել, սակայն չստացվեց։ Պարզվեց՝ գրանցվել կարող են միայն գործակալությունից 50 կմ շառավղով բնակվողները։
© SputnikԼիլիթն ու 2,5-ամյա Սոֆին
Мама 2,5-летней Софи Лилит на фотосъемке - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2024
Լիլիթն ու 2,5-ամյա Սոֆին
«Միտքը մնաց, մտածում էի՝ ինչ կարող եմ ես անել՝ երազանք, նպատակ և գործողություն, այս սկզբունքով մի օր հասկացա՝ ես էլ կարող եմ կայք գրել, արեցի դա»,- նշում է Լիլիթը։
Այդպես ստեղծվեց arevmodels.com հարթակը, ու սկսեցին գրանցվել առանձնահատուկ մոդելները։
Համագործակցության երկու տարբերակ ունեն՝ վճարովի և բարտերային։ Առանձնահատուկ երեխաները կարող են տարբեր պրոդուկտներ գովազդել՝ հագուստ, զարդեր, սնունդ և այլն, նկարահանվել ֆիլմերում, սերիալներում։
Արևներն արդեն հասցրել են նկարահանվել մի քանի ապրանքանիշի համար։
© Sputnik

Arevmodels համահիմնադիրներ Քրիստինան և Լիլիթը երեխաների հետ

Arevmodels համահիմնադիրներ Քրիստինան և Լիլիթը երեխաների հետ - Sputnik Արմենիա
1/3

Arevmodels համահիմնադիրներ Քրիստինան և Լիլիթը երեխաների հետ

© Sputnik

Մարին ու Սոֆին

Մարին ու Սոֆին - Sputnik Արմենիա
2/3

Մարին ու Սոֆին

© Sputnik

Arevmodels համահիմնադիրներ Քրիստինան և Լիլիթը երեխաների հետ

Arevmodels համահիմնադիրներ Քրիստինան և Լիլիթը երեխաների հետ - Sputnik Արմենիա
3/3

Arevmodels համահիմնադիրներ Քրիստինան և Լիլիթը երեխաների հետ

1/3

Arevmodels համահիմնադիրներ Քրիստինան և Լիլիթը երեխաների հետ

2/3

Մարին ու Սոֆին

3/3

Arevmodels համահիմնադիրներ Քրիստինան և Լիլիթը երեխաների հետ

Արևները ցրում են կուտակված ամպերը

Եթե պատվիրատուն լուսանկարչի հետ չի մոտենում, ապա արևներին լուսանկարում է Հասմիկը։ Արդեն 9 տարի է՝ արև-բալիկի մորաքույր է ու առանձնահատուկ երեխաների հետ առանձնահատուկ աշխատելու ձևը լավ գիտի։
«Ամեն ինչ շատ պարզ է՝ իրենք մի քիչ ավելի սեր են ուզում, ընդամենը դա, բայց հաստատ այդ սերը հազարապատիկ վերադարձնում են»,- ասում է Հասմիկը։
© SputnikՀասմիկն ու Քրիստինան Մարիի նկարահանման ժամանակ
Мама шестилетней Марии Кристина и фотограф Асмик на фотосъемке - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2024
Հասմիկն ու Քրիստինան Մարիի նկարահանման ժամանակ
Խոստովանում է՝ ասել, որ աշխատանքում դժվարություններ չկան, ճիշտ չի լինի, բայց այն էներգիան, որ նկարահանումից հետո ստանում ես արևներից, բոլոր դժվարությունները մոռացնել է տալիս։
«Իրենք իսկապես արև են, ամենալարված պահերին տեսնում ենք, որ իրենց ժպիտով, ջերմությամբ կուտակված ամպերը ցրում են։ Նրանց հետ հնարավոր չէ, որ օրդ վատ անցնի, շատ զգայուն են»,- նշում է Հասմիկը։

Արև-մոդելներն ու նրանց երազանքները

Ռուզաննան 12 տարեկան է՝ շփվող, ուրախ ու թիթիզ։
«Ինքն իրեն բարբի է անվանում, ուզում է, որ ամեն տեղ ինքը փայլի, ինքն իրեն շատ սիրուն է համարում, ասում է՝ իմ նմանը չկա»,- ժպտալով պատմում է Ռուզաննայի մայրիկը` Լուսինեն։
© Sputnik

12-ամյա Ռուզաննան

12-ամյա Ռուզաննան - Sputnik Արմենիա
1/4

12-ամյա Ռուզաննան

© Sputnik

12-ամյա Ռուզաննան նկարահանումներին

12-ամյա Ռուզաննան նկարահանումներին - Sputnik Արմենիա
2/4

12-ամյա Ռուզաննան նկարահանումներին

© Sputnik

12-ամյա Ռուզաննան

12-ամյա Ռուզաննան - Sputnik Արմենիա
3/4

12-ամյա Ռուզաննան

© Sputnik

12-ամյա Ռուզաննան նկարահանումներին

12-ամյա Ռուզաննան նկարահանումներին - Sputnik Արմենիա
4/4

12-ամյա Ռուզաննան նկարահանումներին

1/4

12-ամյա Ռուզաննան

2/4

12-ամյա Ռուզաննան նկարահանումներին

3/4

12-ամյա Ռուզաննան

4/4

12-ամյա Ռուզաննան նկարահանումներին

Շատ է սիրում ֆոտոսեսիաներ․ այս անգամ Ռուզաննային ընտրել են արծաթյա զարդերի գովազդի համար։ Մայրիկն ասում է՝ ամբողջ գիշեր քունը չէր տանում, անհամբեր նկարահանմանն էր սպասում։
Մոդելային գործակալության գաղափարով ոգևորված են, բոլորից շատ՝ Ռուզաննան․ ասում է՝ «բիզնեսմեն է ուզում դառնալ, շատ փող աշխատել, շորիկների խանութ բացել»։
3-ամյա արև Արփին Տաթևի միակ բալիկն է։ 5 ամսականից տարբեր կենտրոններ են հաճախում, Արփիի հետ անընդմեջ զբաղվում է։ Արդյունքում 1 տարեկան 4 ամսականում նա արդեն քայլում էր, ֆիզիկական զարգացմամբ մյուս երեխաներից հետ չի մնում։ Նկարահանումները դեռ մի քիչ դժվար են ստացվում։
© Sputnik

3-ամյա արև -Արփին

3-ամյա արև -Արփին - Sputnik Արմենիա
1/5

3-ամյա արև -Արփին

© Sputnik

3-ամյա արև- Արփին

3-ամյա արև- Արփին - Sputnik Արմենիա
2/5

3-ամյա արև- Արփին

© Sputnik

3-ամյա արև- Արփին նկարահանումներին

3-ամյա արև- Արփին նկարահանումներին - Sputnik Արմենիա
3/5

3-ամյա արև- Արփին նկարահանումներին

© Sputnik

3-ամյա արև -Արփին

3-ամյա արև -Արփին - Sputnik Արմենիա
4/5

3-ամյա արև -Արփին

© Sputnik

3-ամյա արև -Արփին մայրիկի՝ Տաթևի հետ

3-ամյա արև -Արփին մայրիկի՝ Տաթևի հետ - Sputnik Արմենիա
5/5

3-ամյա արև -Արփին մայրիկի՝ Տաթևի հետ

1/5

3-ամյա արև -Արփին

2/5

3-ամյա արև- Արփին

3/5

3-ամյա արև- Արփին նկարահանումներին

4/5

3-ամյա արև -Արփին

5/5

3-ամյա արև -Արփին մայրիկի՝ Տաթևի հետ

«Փոքր է, մի քիչ մեծանա, ավելի հեշտ կլինի, ինքն էլ կհասկանա՝ իրենից ինչ ենք ուզում»,- ասում է մայրիկն ու ավելացնում՝ իր սիրառատ, ջերմ Արփիին լիովին պատկերացնում է մոդելային աշխարհում։
Նոյն էլ իր ծնողների չորրորդ զավակն է՝ ավագ քրոջ հետ տարիքային տարբերությունը մոտ 17 տարի է։
«Նոյը մեր տան արևն է՝ երջանկությունն ու ուրախությունը»,- ասում է նրա մայրիկը` Ադամանդը։
© SputnikԱդամանդն ու 12-ամյա Նոյը
Адаманд с 12-летним Ноем - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2024
Ադամանդն ու 12-ամյա Նոյը
12-ամյա տղան նաև մի շարք առողջական խնդիրներ ունի, 2 տարեկանում սրտի բաց վիրահատություն է տարել, հետո՝ ևս մի քանիսը։
«Ուզում եմ՝ ինչքան որ ապրում է, շատ երջանիկ լինի»,- նշում է Ադամանդը։
Մասնագիտությամբ դիմածնոտային վիրաբույժը (երկար տարիներ Մոսկվայում է աշխատել) մի շարք մասնագիտություններ է սովորել՝ գրաֆիկ դիզայն, SMM, մարքեթինգ, որ կարողանա տնից աշխատել և Նոյի մասին հոգ տանել։
Տղան ակտիվ առօրյա ունի՝ բացի տարբեր մասնագետների մոտ այցելություններից նաև լող, ձիաբուժություն, հիմա էլ մոդելային կյանքն է ավելանում։
Թեպետ հիմա գովազդներում նկարահանվելու առաջարկները դեռ քիչ են, բայց մայրիկները վստահ են՝ շատանալու են։ Գործակալությունը նոր է, շատերը չգիտեն։ Առայժմ մայրիկներն են ակտիվորեն գործարարներին դիմում, իրենց ապրանքանիշը արևոտ գովազդելու առաջարկ անում։ Վստահ են՝ ArevModels-ը մեծ հաջողություն է ունենալու։ Ուստի հրավիրում են հայ արտադրողներին, տարբեր կազմակերպություններին համագործակցելու և այս աշխարհը միասին ավելի լավը դարձնելու։
Լրահոս
0