https://arm.sputniknews.ru/20240824/rd-artgvortsnakhararutjan-divanagetnern-ajcelel-en-meghri-79775020.html
ՌԴ արտգործնախարարության դիվանագետներն այցելել են Մեղրի
ՌԴ արտգործնախարարության դիվանագետներն այցելել են Մեղրի
Sputnik Արմենիա
Քննարկվել են Մեղրիի և ռուսական քաղաքների միջև կապերն առաջ մղելու ուղղությամբ գործնական քայլերը։ 24.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-24T10:51+0400
2024-08-24T10:51+0400
2024-08-24T10:56+0400
հայաստան
մեղրի
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/18/79774165_2:0:1278:718_1920x0_80_0_0_bad0b603f60a5bec4b65037fd4391804.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ ՌԴ արտգործնախարարության առաջապահ խմբի դիվանագետները, որոնք զբաղվում են Կապանում գլխավոր հյուպատոսության բացմամբ, այցելել են Մեղրի և փոխգործակցության ամրապնդմանն ու համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր քննարկել համայնքի ղեկավարության հետ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը ներկայացրել է համայնքի զարգացման հեռանկարային ծրագրերը, ընդգծել ռուսական քաղաքների հետ կապերն առաջ մղելու գործնական քայլերի նկատմամբ հետաքրքրվածությունը:Աշխատանքային հանդիպումից հետո ռուս դիվանագետները հանդիպել են նաև համայնքի երիտասարդ ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես ներկաները հետաքրքրվել են Ռուսական տան և «Եվրասիա» ՀԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի և դրամաշնորհների մասին։
մեղրի
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/18/79774165_162:0:1119:718_1920x0_80_0_0_3b66d2e23e894e1e804741c2ca58040e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մեղրի, սյունիք
ՌԴ արտգործնախարարության դիվանագետներն այցելել են Մեղրի
10:51 24.08.2024 (Թարմացված է: 10:56 24.08.2024) Քննարկվել են Մեղրիի և ռուսական քաղաքների միջև կապերն առաջ մղելու ուղղությամբ գործնական քայլերը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ ՌԴ արտգործնախարարության առաջապահ խմբի դիվանագետները, որոնք զբաղվում են
Կապանում գլխավոր հյուպատոսության բացմամբ, այցելել են Մեղրի և փոխգործակցության ամրապնդմանն ու համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր քննարկել համայնքի ղեկավարության հետ։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։
«Կառուցողական զրույց է տեղի ունեցել մշակութային-հումանիտար ոլորտում փոխգործակցության ամրապնդման և համատեղ նախագծերի իրականացման շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը ներկայացրել է համայնքի զարգացման հեռանկարային ծրագրերը, ընդգծել ռուսական քաղաքների հետ կապերն առաջ մղելու գործնական քայլերի նկատմամբ հետաքրքրվածությունը:
Աշխատանքային հանդիպումից հետո ռուս դիվանագետները հանդիպել են նաև համայնքի երիտասարդ ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես ներկաները հետաքրքրվել են Ռուսական տան և «Եվրասիա» ՀԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի և դրամաշնորհների մասին։