https://arm.sputniknews.ru/20240823/mahacel-e-dqkts-i-evs-mek-ashkhatakic-vorin-patand-ein-vercrel-ughghich-gaghutum-79770338.html
Մահացել է ԴՔԿԾ-ի ևս մեկ աշխատակից, որին պատանդ էին վերցրել ուղղիչ գաղութում
Մահացել է ԴՔԿԾ-ի ևս մեկ աշխատակից, որին պատանդ էին վերցրել ուղղիչ գաղութում
Sputnik Արմենիա
Զոհերի թիվը հասել է 4-ի: 23.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-23T20:48+0400
2024-08-23T20:48+0400
2024-08-23T21:33+0400
պատանդ
բանտ
մահ
ահաբեկչություն
գաղութ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/17/79766846_0:147:1280:867_1920x0_80_0_0_daf5ed9099951f7c72a05cd3745d6b5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի- Sputnik. Վոլգոգրադի թիվ 19 ուղղիչ գաղութում պատանդառված Դաշնային քրեակատարողական ծառայության (ԴՔԿԾ) աշխատակիցը մահացել է հիվանդանոցում, գերատեսչության մամուլի բյուրոյի հաղորդագրությունն է փոխանցում ՌԻԱ Նովոստին:Այսպիսով, զոհերի թիվը հասել է 4-ի:Հիշեցնենք` միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ Վոլգոգրադի մարզի Սուրովիկինոյում գտնվող «Ուղղիչ գաղութ-19»-ում՝ կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ: Ինչպես հայտնել են ԴՔԿԾ մամուլի ծառայությունից, չորս բանտարկյալներ պատանդ են վերցրել գաղութի ութ աշխատակիցների և չորս դատապարտյալների: Ընդ որում, ծառայության չորս աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի կտրած-ծակած վնասվածքներ․ նրանցից երեքը մահացել են տեղում: Բացի այդ, հանցագործներին դիմադրություն ցույց տված չորս մարդ հոսպիտալացվել է։Վոլգոգրադի մոտ հատուկջոկատայինները չեզոքացրել են 4 բանտարկյալի և ազատել պատանդներինՄի քանի Telegram-ալիքներ հրապարակել են ենթադրյալ հանցագործների տվյալները։ Նրանք են՝ Ռամզիդդին Տոշևը (ծնված 1995 թվականին), Նիզիրչոն Տոշովը (ծնվ․ 1996 թվականին), Ռուստամչոն Նավրուզին (ծնվ․ 2001 թվականին) և Թեմուր Հուսինովը (ծնվ․ 1995 թվականին)։ Նրանք բոլորը ծնունդով Ուզբեկստանից և Տաջիկստանից են։ Դատական նյութերի համաձայն՝ չորս չարագործներից երեքը (Տոշևը, Տոշովը և Նավրուզին) պատիժը կրել են թմրանյութերի իրացման հոդվածներով։ Հուսինովը գաղութում է հայտնվել փողոցային ծեծկռտուքի ժամանակ մարդ սպանելու համար։Ռուսաստանի քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ պատանդներ վերցնելու և ուղղիչ հիմնարկների գործունեությունը խափանելու հոդվածներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/17/79766846_0:0:1280:960_1920x0_80_0_0_cb3400975844cda61043a51c4f382a95.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատանդ, բանտ, մահ, ահաբեկչություն, գաղութ, ռուսաստան
պատանդ, բանտ, մահ, ահաբեկչություն, գաղութ, ռուսաստան
Մահացել է ԴՔԿԾ-ի ևս մեկ աշխատակից, որին պատանդ էին վերցրել ուղղիչ գաղութում
20:48 23.08.2024 (Թարմացված է: 21:33 23.08.2024) Զոհերի թիվը հասել է 4-ի:
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի- Sputnik. Վոլգոգրադի թիվ 19 ուղղիչ գաղութում պատանդառված Դաշնային քրեակատարողական ծառայության (ԴՔԿԾ) աշխատակիցը մահացել է հիվանդանոցում, գերատեսչության մամուլի բյուրոյի հաղորդագրությունն է փոխանցում
ՌԻԱ Նովոստին:
«Ցավոք, պատանդառված և հիվանդանոց տեղափոխված աշխատակիցը մահացել է»,–ասվում է հայտարարության մեջ:
Այսպիսով, զոհերի թիվը հասել է 4-ի:
Հիշեցնենք` միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ Վոլգոգրադի մարզի Սուրովիկինոյում գտնվող «Ուղղիչ գաղութ-19»-ում՝ կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ: Ինչպես հայտնել են ԴՔԿԾ մամուլի ծառայությունից, չորս բանտարկյալներ պատանդ են վերցրել գաղութի ութ աշխատակիցների և չորս դատապարտյալների: Ընդ որում, ծառայության չորս աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի կտրած-ծակած վնասվածքներ․ նրանցից երեքը մահացել են տեղում: Բացի այդ, հանցագործներին դիմադրություն ցույց տված չորս մարդ հոսպիտալացվել է։
Մի քանի Telegram-ալիքներ հրապարակել են ենթադրյալ հանցագործների տվյալները։ Նրանք են՝ Ռամզիդդին Տոշևը (ծնված 1995 թվականին), Նիզիրչոն Տոշովը (ծնվ․ 1996 թվականին), Ռուստամչոն Նավրուզին (ծնվ․ 2001 թվականին) և Թեմուր Հուսինովը (ծնվ․ 1995 թվականին)։ Նրանք բոլորը ծնունդով Ուզբեկստանից և Տաջիկստանից են։ Դատական նյութերի համաձայն՝ չորս չարագործներից երեքը (Տոշևը, Տոշովը և Նավրուզին) պատիժը կրել են թմրանյութերի իրացման հոդվածներով։ Հուսինովը գաղութում է հայտնվել փողոցային ծեծկռտուքի ժամանակ մարդ սպանելու համար։
Ռուսաստանի քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ պատանդներ վերցնելու և ուղղիչ հիմնարկների գործունեությունը խափանելու հոդվածներով։