https://arm.sputniknews.ru/20240822/mariupvoli-arevtrajin-cancy-mardasirakan-ognutjan-khvoshvor-khmbaqanak-kugharki-kurski-marz-79736907.html
Մարիուպոլի առևտրային ցանցը մարդասիրական օգնության խոշոր խմբաքանակ կուղարկի Կուրսկի մարզ
Մարիուպոլի առևտրային ցանցը մարդասիրական օգնության խոշոր խմբաքանակ կուղարկի Կուրսկի մարզ
Sputnik Արմենիա
Ավելի քան 1,5 միլիոն ռուբլի արժողությամբ բեռը, որում ներառված են սննդամթերք, ալյուր, բուսական յուղ, ջուր, հյութ և երկար պահպանման ժամկետով կաթ, կառաքվի... 22.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-22T19:20+0400
2024-08-22T19:20+0400
2024-08-22T19:21+0400
ռուսաստան
կուրսկ
հումանիտար օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/11/79581860_0:121:1251:825_1920x0_80_0_0_3438576507ede7c1ddd756fd3554dca3.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Մարիուպոլի առևտրային ցանցերից մեկն ավելի քան 1,5 միլիոն ռուբլի արժողությամբ մարդասիրական օգնության խոշոր խմբաքանակ կուղարկի Կուրսկի մարզի բնակիչների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքի վարչակազմին:Ավելի վաղ քաղաքային վարչակազմի ղեկավարի տեղակալ Բոգդան Պերեպեչայը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ մարիուպոլցիները 40 տոննա մարդասիրական օգնություն են հավաքել և այն փոխանցել Կուրսկի և Բելգորոդի մարզերի բնակիչներին:Բեռը, որում ներառված են սննդամթերք, ալյուր, բուսական յուղ, շշալցված ջուր, հյութեր և երկար պահպանման ժամկետ ունեցող կաթ, կառաքվի առաջիկայում։«Մարիուպոլցիները հիշում են, թե ինչպես ամբողջ Ռուսաստանը մեզ աջակցեց դժվար պահերին, ուստի այսօր չեն կարող անմասն մնալ։ Կուրսկի և Բելգորոդի մարզերի բնակիչներին օգնելը մեր քաղաքացիական պարտքն է», - ասել է առևտրային ցանցի ղեկավար Միխայիլ Մայստրենկոն։Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կկջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։ Ինչպես օգոստոսի 22-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 4,7 հազար զինծառայող, 68 տանկ:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։
կուրսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/11/79581860_0:4:1251:942_1920x0_80_0_0_4147f694619b7a0ecfc4ed321ce78938.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, կուրսկ, հումանիտար օգնություն
ռուսաստան, կուրսկ, հումանիտար օգնություն
Մարիուպոլի առևտրային ցանցը մարդասիրական օգնության խոշոր խմբաքանակ կուղարկի Կուրսկի մարզ
19:20 22.08.2024 (Թարմացված է: 19:21 22.08.2024) Ավելի քան 1,5 միլիոն ռուբլի արժողությամբ բեռը, որում ներառված են սննդամթերք, ալյուր, բուսական յուղ, ջուր, հյութ և երկար պահպանման ժամկետով կաթ, կառաքվի առաջիկայում։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Մարիուպոլի առևտրային ցանցերից մեկն ավելի քան 1,5 միլիոն ռուբլի արժողությամբ մարդասիրական օգնության խոշոր խմբաքանակ կուղարկի Կուրսկի մարզի բնակիչների համար։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքի վարչակազմին:
Ավելի վաղ քաղաքային վարչակազմի ղեկավարի տեղակալ Բոգդան Պերեպեչայը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ մարիուպոլցիները 40 տոննա մարդասիրական օգնություն են հավաքել և այն փոխանցել Կուրսկի և Բելգորոդի մարզերի բնակիչներին:
«Քաղաքային առևտրային ցանցերից մեկը սեփական նախաձեռնությամբ մարդասիրական օգնության խոշոր խմբաքանակ է հավաքել Կուրսկի մարզի տուժած բնակիչների համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բեռը, որում ներառված են սննդամթերք, ալյուր, բուսական յուղ, շշալցված ջուր, հյութեր և երկար պահպանման ժամկետ ունեցող կաթ, կառաքվի առաջիկայում։
«Մարիուպոլցիները հիշում են, թե ինչպես ամբողջ Ռուսաստանը մեզ աջակցեց դժվար պահերին, ուստի այսօր չեն կարող անմասն մնալ։ Կուրսկի և Բելգորոդի մարզերի բնակիչներին օգնելը մեր քաղաքացիական պարտքն է», - ասել է առևտրային ցանցի ղեկավար Միխայիլ Մայստրենկոն։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը
կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կկջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։ Ինչպես օգոստոսի 22-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 4,7 հազար զինծառայող, 68 տանկ:
Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։