00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԴՄ կտրոն տալու համար տաքսին առանձին սարք տեղադրելու կարիք չունի. ՊԵԿ

© Sputnik / Aram NersesyanՏաքսի
Տաքսի - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2024
Բաժանորդագրվել
Կոմիտեից տեղեկացնում են, որ տաքսի ծառայության մատուցման դիմաց պետբյուջե վճարվող պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքից։ Պետական տուրքի դրույքաչափերը տարբեր են։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի 1–ից տաքսիստները հաճախորդին կտրոն տրամադրելու համար առանձին հսկիչ դրամարկղային մեքենա տեղադրելու կարիք չունեն։ Այս մասին հաղորդում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` անդրադառնալով ուժի մեջ մտնող նոր կարգավորումներին։
Ավելի վաղ ՀՀ ՊԵԿ–ը տեղեկացրել էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների մասին, ըստ որոնց` ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Չտրամադրելու դեպքում տուգանքը կկազմի 200 հազար դրամ։
ՊԵԿ–ից հիշեցնում են, որ անհատ տաքսիստները, ինչպես նաև տաքսի ծառայությունները ՀԴՄ էլեկտրոնային կտրոնը գեներացնելու են ավտոմատ՝ կոմիտեին միացած համակարգի միջոցով, իսկ GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներով կատարված պատվերների դեպքում՝ դրանց հավելվածների միջոցով։
Բոլոր այս երեք տաքսի ծառայություն մատուցողներն ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել, եթե ունեն համապատասխան լիցենզիա, միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին։ Ի դեպ, անհատ տաքսիստները լիցենզիայի համար պետական տուրք չեն վճարի։
Տաքսի ծառայությունները, որոնք միացած չեն էլեկտրոնային որևէ հավելվածի և հանդես են գալիս որպես առանձին սուբյեկտ, 1–4 ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելիս տարեկան պետական տուրք կվճարեն 100 հազար դրամ, իսկ 4–ից ավելի ավտոմոբիլներով աշխատելիս՝ 200 հազար դրամ։
Սա օրենք չէ, կառափնատուն է. փորձագետը` տաքսի ծառայության համար ՀԴՄ կտրոն պահանջելու մասին
Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները պետք է վճարեն տարեկան պետական տուրք՝ 1 մլն դրամ։ Բացի այդ, էլեկտրոնային եղանակով նրանք հարկային մարմին պետք է ներկայացնեն ուղևորափոխադրման համար գանձված և պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարություն՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10–ը ներառյալ։
ՊԵԿ–ից նշում են, որ այն վարորդները, որոնք իրենց մեքենաներով տաքսի ծառայություն են մատուցում՝ պատվերներ ստանալով էլեկտրոնային հարթակներից, չունեն որևէ պարտավորություն, բացի հարկային մարմնում հաշվառվելուց. բոլոր պարտավորությունները նրանց փոխարեն կատարելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը։
«Տաքսի ծառայության մատուցման դիմաց պետբյուջե վճարվող պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքից։ Պետական տուրքի դրույքաչափերը տարբեր են»,– տեղեկացնում է ՊԵԿ–ը։
Այսպիսով` կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 2 %–ի չափով՝ 2024 թ․ սեպտեմբերի 1-ից, 3․5 %–ի չափով՝ 2025 թ․ հունվարի 1–ից, 5 %–ի չափով՝ 2026 թ․ հունվարի 1–ից։
Անկանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը կլինի յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 1․5 %–ի չափով` 2024 թ․սեպտեմբերի 1–ից, 2․5 %–ի չափով՝ 2025 թ․ հունվարի 1–ից, 4 %–ի չափով՝ 2026 թ․ հունվարի 1–ից։
Օրինակ` 1000 դրամ արժեքով կանխիկ վճարումով պատվերի դեպքում պետական տուրքը 2024 թ. սեպտեմբերի 1–ից կկազմի 20 դրամ, անկանխիկ վճարման դեպքում՝ 15 դրամ։
Սեպտեմբերի 1-ից տաքսիները ևս ՀԴՄ կտրոն պետք է տան․ ՊԵԿ
Լրահոս
0