https://arm.sputniknews.ru/20240821/shiraki-marzum-kasecvel-e-haci-artadramasi-artadrakan-gvortsuneutjuny-79693184.html
Շիրակի մարզում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շիրակի մարզում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Sputnik Արմենիա
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։ 21.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-21T13:29+0400
2024-08-21T13:29+0400
2024-08-21T13:32+0400
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
սննդամթերք
հաց
արտադրամաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/15/79692022_0:151:1600:1051_1920x0_80_0_0_611321c42575dcd0ab44660e1f3db753.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Շիրակի մարզում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Նշվում է, որ ՍԱՏՄ տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Խուրշուդյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, գ․ Իսահակյան)։«Արտադրամասի առաստաղը չի պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն։ Պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից։ Արտադրամասն ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով»,–նշված է հաղորդագրության մեջ։Բացի այդ, հացի արտադրամասը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։ Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները եղել են ոչ նորոգ և ոչ պատշաճ վիճակում:Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։Բորբոս, կեղտի կուտակում..․ Գավառում հացի 3 արտադրամասի գործունեություն է կասեցվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/15/79692022_0:0:1600:1200_1920x0_80_0_0_534ca64e2543f6dddaf30764c57024e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), սննդամթերք, հաց, արտադրամաս
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), սննդամթերք, հաց, արտադրամաս
Շիրակի մարզում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
13:29 21.08.2024 (Թարմացված է: 13:32 21.08.2024) Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Շիրակի մարզում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ ՍԱՏՄ տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Խուրշուդյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, գ․ Իսահակյան)։
«Արտադրամասի առաստաղը չի պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն։ Պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից։ Արտադրամասն ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հացի արտադրամասը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։ Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները եղել են ոչ նորոգ և ոչ պատշաճ վիճակում:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։