https://arm.sputniknews.ru/20240820/ukrainaji-hardzakman-hetevanqvov-belgvorvodi-marzum-4-khaghagh-bnakich-e-viravvorvel-79665319.html
Ուկրաինայի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել
Ուկրաինայի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել
Sputnik Արմենիա
Ուկրաինական զորքերը տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածքները։ 20.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-20T16:02+0400
2024-08-20T16:02+0400
2024-09-04T19:35+0400
ռուսաստան
ուկրաինա
բելգորոդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/19/78726640_0:122:1280:842_1920x0_80_0_0_521441725b98fdf3a9ee31f5c23f7ab7.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հետևանքով Բելգորոդի մարզում 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը: Պաշտոնյան հավելել է, որ Բելգորոդի մարզի Յասնիե Զորի գյուղի գնդակոծության հետևանքով վիրավորված տղամարդը գլխի, ձեռքերի և ոտքերի բեկորային վնասվածքներ է ստացել: Նա տեղափոխվել է Յասնոզորենսկի ամբուլատորիա, որտեղից առաջիկայում կտեղափոխվի Բելգորոդ հիվանդանոց։ Գլադկովի տվյալներով՝ Օկտյաբրսկի ավանում սոցիալական օբյեկտ և երկու մարդատար ավտոմեքենաներ են վնասվել։ Յասնիե Զորիում վնասվել է վարչական շենքը։ Շեբեկինոյի Զիբորովկա գյուղի գյուղատնտեսական ձեռնարկության տարածքում ԱԹՍ–ն գրոհել է տրակտորը և մարդատար ավտոմեքենան։ Տրանսպորտային միջոցները վնասվել են:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
բելգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/19/78726640_0:2:1280:962_1920x0_80_0_0_1d18e31b99fef3f67f0d9647ed76b9bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, բելգորոդ
ռուսաստան, ուկրաինա, բելգորոդ
Ուկրաինայի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել
16:02 20.08.2024 (Թարմացված է: 19:35 04.09.2024) Ուկրաինական զորքերը տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածքները։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հետևանքով Բելգորոդի մարզում 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Բելգորոդի մարզի երեք բնակավայրեր է հարձակման ենթարկվել։ Վիրավորվել է 4 խաղաղ բնակիչ։ Օկտյաբրսկի ավանում անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով երեք տղամարդ է վիրավորվել: Բարոտրավմաներով և բեկորային տարբեր վնասվածքներով տուժածները դիմել են Օկտյաբրսկի կենտրոնական հիվանդանոց։ Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրանք տեղափոխվել են Բելգորոդ՝ տեղում հետագա բուժման համար», - գրել է Գլադկովը Telegram–ում:
Պաշտոնյան հավելել է, որ Բելգորոդի մարզի Յասնիե Զորի գյուղի գնդակոծության հետևանքով վիրավորված տղամարդը գլխի, ձեռքերի և ոտքերի բեկորային վնասվածքներ է ստացել: Նա տեղափոխվել է Յասնոզորենսկի ամբուլատորիա, որտեղից առաջիկայում կտեղափոխվի Բելգորոդ հիվանդանոց։
Գլադկովի տվյալներով՝ Օկտյաբրսկի ավանում սոցիալական օբյեկտ և երկու մարդատար ավտոմեքենաներ են վնասվել։ Յասնիե Զորիում վնասվել է վարչական շենքը։ Շեբեկինոյի Զիբորովկա գյուղի գյուղատնտեսական ձեռնարկության տարածքում ԱԹՍ–ն գրոհել է տրակտորը և մարդատար ավտոմեքենան։ Տրանսպորտային միջոցները վնասվել են:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։