00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր էջ հայկական ֆուտբոլում. Կոնֆերենցիաների լիգայի անցած և սպասվող փուլերը

© Photo : press office of the FC Pyunik «Փյունիկի» ֆուտբոլիստները տոնում են գոլը
«Փյունիկի» ֆուտբոլիստները տոնում են գոլը - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2024
«Փյունիկի» ֆուտբոլիստները տոնում են գոլը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայկական ակումբները վերելքով են անցկացնում եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանը։ Ճիշտ է, մեր 4 ակումբներից 2-ը դուրս են մնացել պայքարից, բայց երկուսն էլ իրական հնարավորություն ունեն հանդես գալում խմբային փուլում, ինչը աննախադեպ կլինի մեր ակումբային ֆուտբոլում։
Երևանի «Փյունիկը» և «Նոան» իրենց խաղով ու արդյունքներով շատ մոտ են հայկական ֆուտբոլում նոր էջ բացելուն։ Երկու թիմերն էլ հանդես են գալու Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում։
Եվրագավաթների ընթացիկ խաղարկություններն աստիճանաբար մոտենում են խմբային փուլերին։ Հայաստանը ներկայացնող 3 ակումբներ հանդես եկան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։ Երեքն էլ շատ մոտ էին փլեյ -օֆֆում հանդես գալուն, սակայն «Արարատ Արմենիայի» մարզական բախտը չբերեց։
Փորձենք հասկանալ, թե ինչպես մեր թիմերը անցան որակավորման փուլն, ու ում հետ են վիճարկելու խմբային փուլի ուղեգիրը, և ինչո՞ւ «Արարատ-Արմենիան» լքեց մրցաշարը։

«Նոան»` իր նոր պատմության ճանապարհին

Ամեն ինչ համեմատության մեջ դնելով ու հաշվի առնելով, որ մրցաշարի երրորդ փուլում թույլ թիմեր համարյա չկան` ընդգծենք, որ հայկական թիմերից ամենաբարդ ու ուժեղ մրցակիցը բաժին էր հասել «Նոային»։ Բայց լավ թարմացրած կազմով «Նոան» արժանի մրցակից էր հունական ԱԷԿ-ի համար, որին սեփական դաշտում հաղթելով 3։1 հաշվով` մերոնք պատասխան խաղում զիջեցին 0։1 հաշվով և անցան հաջորդ փուլ։

Հիմա «Նոան» խմբային փուլի ուղեգիրը վիճարկելու է Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկ» թիմի հետ։ Մրցակիցը անցանելի է «Նոայի» համար։ Սակայն հեշտությամբ դա անել չի ստացվի։ Չնայած որ, հաշվի առնելով թիմերի կազմերն ու խաղացողների մակարդակը, «Նոան» նույնիսկ մի փոքր ավելի բարձր կարգ ունի։ Սակայն բարձր կարգն ու խաղային որակները պետք է ապացուցել խաղադաշտում, ինչը կոնկրետ ԱԷԿ-ին «Նոայի» հետ խաղերում անել չհաջողվեց։

«Ռուժոմբերոկի» կազմում հանդես են գալիս հիմնականում սլովակ ֆուտբոլիստներ, նաև 3 չեխ ֆուտբոլիստ ունեն։ Այդ առումով «Նոան» առավելություն ունի մրցակցի նկատմամբ, քանի որ մեր թիմի կազմում հանդես եկող ֆուտբոլիստների ազգություններն անհամեմատ շատ են։ Բացի այդ «Նոան» շարունակում է ուժեղացնել կազմը: Ինչևէ, հաշվի առնելով բոլոր հնարավոր տարբերակները` «Նոան» շատ լավ հնարավորություն ունի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ անցնելու, և դրանով պատմական արդյունք գրանցելու ակումբի համար։ Ցավալին միայն այն է, որ առայժմ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանն ու Հովհաննես Համբարձումյանը տեղ չեն գտնում թիմի մեկնարկային կազմում։ Բայց դա նշանակում է, որ թիմում մրցակցությունը շատ է բարձրացել, ու Ռուի Մոտան նախապատվությունը տալիս է տվյալ պահին ավելի լավ պատրաստ ֆուտբոլիստներին։

«Փյունիկի» առաջխաղացումը շարունակվում է

Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը», չնայած կազմի հետ կապված որոշակի խնդիրներին, նույնպես շարունակում է ուրախացնել հայ երկրպագուներին։ Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասին» թույլ մրցակից չէր, պարզապես «Փյունիկը» Չեմպիոնների լիգայում ձախողելուց հետո կարողանում է հիմա առավելագույնը քաղել իր ներկայիս կազմից։ Իհարկե այստեղ էլ շատ կարևոր է մարզչական գործոնը, և Եղիշե Մելիքյանը «Օրդաբասիի» հետ երկու խաղերում էլ կարողացավ իր թիմի հաջողությունն ապահովել։
Առաջիկա մրցակցին անցնելը երկու խաղերի արդյունքում նույնպես իրական է։ Ճիշտ է, սլովենական «Ցելյեն» ունի նաև լեգեոներներ Բրազիլիայից, Բոսնիա և Հերցոգովինայից, Լիտվայից և Խորվաթիայից, բայց այս պահին «Ցելյեն» այնքան էլ լավ մարզավիճակում չէ և Սլովենիայի առաջնությունում ընթանում է վեցերորդ տեղում։ «Փյունիկը», եթե խաղա այնպես ինչպես, հանդես եկավ «Օրդաբասիի» դեմ խաղերում, Կոնֆերենցիաների լիգայի խմբում հանդես գալը իրական է։ Դե այս մրցակցի հետ խաղերին հիմնական կազմը թարմ պահելու համար Մելիքյանը արդեն «զոհաբերեց» Հայաստանի առաջնության «Ալաշկերտի» հետ խաղը` հանգիստ տալով իր թիմի հիմնական ֆուտբոլիստներին։

«Արարատ-Արմենիայի» ցավալի ոչ-ոքին

Իրական էր, որ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում հանդես գար նաև «Արարատ-Արմենիան»։ Բայց ֆուտբոլում լինում են նաև անարդար արդյունքներ։ Եվ նման արդյունք պետք է համարել «Պուշկաշ Ակադեմիայի» հետ պատասխան խաղը։ Չնայած մերոնք սխալվել էին արդեն Երևանում, որտեղ պարտվեցին 0։1 հաշվով, բայց Հունգարիայում «Արարատ-Արմենիան» գոլեր էր «նկարում» տարբեր գեղեցկության, ու նույնիսկ 10 ֆուտբոիստով հաղթում էր խաղի վերջնամասում 3։2 հաշվով։
Բայց դրա հետ մեկտեղ մեր թիմը վստահ չէր գործում պաշտպանությունում, ինչի պատճառով Հունգարիայում խաղն ավարտվեց 3։3 հաշվով, իսկ դիմակայությունում պարտվեցինք 3։4։ Շատ ափսոս։ Կարող էինք նոր ռեկորդ սահմանել Կոնֆերենցիաների լիգայի փլեյ - օֆֆում ունենալով 3 ակումբ։
Առաջինը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում իր հանդիպումն է անցկացնելու «Նոան»։ Օգոստոսի 20-ին «Նոան» ընդունելու է «Ռուժոմբերոկին»։ Իսկ «Փյունիկը» առաջին խաղն անցկացնելու է օգոստոսի 22-ին և նորից սեփական հարկի տակ։
Ո՞ւմ հետ կխաղան «Փյունիկն» ու «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում
Լրահոս
0