https://arm.sputniknews.ru/20240815/nvoan-partvec-bajc-ancav-kvonferencianeri-ligaji-plejoff-79532584.html
«Նոան» պարտվեց, բայց անցավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆ
«Նոան» պարտվեց, բայց անցավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆ
Sputnik Արմենիա
Աբովյանում կայացած խաղում «Նոան» լուրջ անակնկալ էր մատուցել շատերին` 3։1 հաշվով առավելության հասնելով հունական ԱԷԿ-ի, և կասկածից վեր էր, որ պատասխան խաղում... 15.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-15T23:47+0400
2024-08-15T23:47+0400
2024-08-15T23:54+0400
հայաստան
«նոա» ֆուտբոլային ակումբ
ֆուտբոլ
կոնֆերենցիաների լիգա
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0f/79532759_0:61:1440:871_1920x0_80_0_0_0102b2af8a7adf9994540db973db9a5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Երևանի «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում 0։1 հաշվով ավարտեց հանդիպումը հունական «ԱԷԿ»-ի հետ, բայց դիմակայությունում հաղթեց 3։2 հաշվով և անցավ փլեյ–օֆֆ։ԱԷԿ-ը անընդհատ գրոհում էր ու անհամեմատ շատ էր տիրում գնդակին։ Չանչարևիչը շարունակում էր փրկել «Նոային», Մանտալոսի հարվածից հետո էլ գնդակը դիպավ մեր թիմի հորիզոնական դարպասաձողին։ Այն, որ առաջին խաղակեսում գնդակը չհայտնվեց «Նոայի» դարպասում, արդեն հաջողություն էր արդեն, բայց կար նաև երկրորդ խաղակես։Ընդմիջումից հետո դաշտի տերերը տարածքային առավելություն ուներ, բայց եթե Գոռ Մանվելյանի հարվածից հետո գնդակը հետ չմղվեր դարպասաձողից, այլ հայտնվեր դարպասում, «Նոան» շատ հարցերի պատասխանը կտար անմիջապես։ «ԱԷԿ»–ը շարունակում էր ուղիներ փնտրել դեպի Չանչարևիչի դարպասը։ Վերջապես հունական թիմին հաջողվեց հասնել հաջողության մրցավարի կողմից հիմնական ժամանակին ավելացված ժամանակի առաջին րոպեին։ Գրանցվեց ինքնագոլ։ Մնացած 7-8 րոպեների ընթացքում «ԱԷԿ»-ը ամեն ինչ անելու էր երկրորդ գնդակը խփելու ու դիմակայությունում հաշիվը հավասարեցնելու համար։ Սակայն հաշիվը մնաց անփոփոխ` 1։0, և դիմակայությունում «Նոան» հաղթեց 3։2 հաշվով։ Իսկ դիմակայության հերոսը միանշանակ Օգնեն Չանչարևիչն էր, որը առաջին խաղում դարձավ գոլի հեղինակ, իսկ պատասխան խաղում` դարպասը պաշտպանող հրաշագործ։Մեկ շաբաթ անց «Նոան» սեփական հարկի տակ, արդեն փլեյ–օֆֆ փուլի առաջին խաղում մրցելու է «Ռուժոմբերոկ» (Սլովակիա)- «Հայդուկ» (Խորվաթիա) զույգի հաղթողի հետ։«Փյունիկը» հաղթեց «Օրդաբասիին» և անցավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0f/79532759_0:0:1440:1080_1920x0_80_0_0_7e61bceebf26203f3753dfe3f17999e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «նոա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, կոնֆերենցիաների լիգա, սպորտ
հայաստան, «նոա» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, կոնֆերենցիաների լիգա, սպորտ
«Նոան» պարտվեց, բայց անցավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆ
23:47 15.08.2024 (Թարմացված է: 23:54 15.08.2024) Աբովյանում կայացած խաղում «Նոան» լուրջ անակնկալ էր մատուցել շատերին` 3։1 հաշվով առավելության հասնելով հունական ԱԷԿ-ի, և կասկածից վեր էր, որ պատասխան խաղում ուժեղ կազմ ունեցող մրցակիցը ձգտելու է ռևանշի հասնել։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Երևանի «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում 0։1 հաշվով ավարտեց հանդիպումը հունական «ԱԷԿ»-ի հետ, բայց դիմակայությունում հաղթեց 3։2 հաշվով և անցավ փլեյ–օֆֆ։
Հանդիպման մեկնարկային րոպեների ընթացքում հրաշքներ էր գործում «Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը։ Մեր թիմի պաշտպանները կոպիտ սխալներ թույլ տվեցին, ու Չանչարևիչը երկու անգամ փրկեց մեր թիմին անխուսափելի թվացող գոլերից։ Մեկնարկում մի փոքր ձախողվելուց հետո «Նոային» հաջողվեց կարգավորել խաղը, ու մերոնք նույնիսկ շատ լավ պահ ունեցան հաշիվը բացելու համար, բայց Գոնսալու Գրեգորիուն չկարողացավ օգտվել իր հնարավորությունից։
ԱԷԿ-ը անընդհատ գրոհում էր ու անհամեմատ շատ էր տիրում գնդակին։ Չանչարևիչը շարունակում էր փրկել «Նոային», Մանտալոսի հարվածից հետո էլ գնդակը դիպավ մեր թիմի հորիզոնական դարպասաձողին։ Այն, որ առաջին խաղակեսում գնդակը չհայտնվեց «Նոայի» դարպասում, արդեն հաջողություն էր արդեն, բայց կար նաև երկրորդ խաղակես։
Ընդմիջումից հետո դաշտի տերերը տարածքային առավելություն ուներ, բայց եթե Գոռ Մանվելյանի հարվածից հետո գնդակը հետ չմղվեր դարպասաձողից, այլ հայտնվեր դարպասում, «Նոան» շատ հարցերի պատասխանը կտար անմիջապես։ «ԱԷԿ»–ը շարունակում էր ուղիներ փնտրել դեպի Չանչարևիչի դարպասը։ Վերջապես հունական թիմին հաջողվեց հասնել հաջողության մրցավարի կողմից հիմնական ժամանակին ավելացված ժամանակի առաջին րոպեին։ Գրանցվեց ինքնագոլ։
Մնացած 7-8 րոպեների ընթացքում «ԱԷԿ»-ը ամեն ինչ անելու էր երկրորդ գնդակը խփելու ու դիմակայությունում հաշիվը հավասարեցնելու համար։ Սակայն հաշիվը մնաց անփոփոխ` 1։0, և դիմակայությունում «Նոան» հաղթեց 3։2 հաշվով։ Իսկ դիմակայության հերոսը միանշանակ Օգնեն Չանչարևիչն էր, որը առաջին խաղում դարձավ գոլի հեղինակ, իսկ պատասխան խաղում` դարպասը պաշտպանող հրաշագործ։
Մեկ շաբաթ անց «Նոան» սեփական հարկի տակ, արդեն փլեյ–օֆֆ փուլի առաջին խաղում մրցելու է «Ռուժոմբերոկ» (Սլովակիա)- «Հայդուկ» (Խորվաթիա) զույգի հաղթողի հետ։