https://arm.sputniknews.ru/20240819/20000-dvolar-nvor-biznes-skselu-hamar-inch-en-pahanjum-glkhavvor-pvosti-shenqi-ashkhatakicnery-79637537.html
20.000 եվրո` նոր բիզնես սկսելու համար. ինչ են պահանջում գլխավոր փոստի շենքի աշխատակիցները
20.000 եվրո` նոր բիզնես սկսելու համար. ինչ են պահանջում գլխավոր փոստի շենքի աշխատակիցները
Sputnik Արմենիա
Անհատ ձեռներեցներն ասում են, որ30 տարի այս շենքում ներդրում են արել ու հիմա առանց փոխհատուցման չեն պատրաստվում հեռանալ։ 19.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-19T17:41+0400
2024-08-19T17:41+0400
2024-08-19T18:10+0400
հհ կառավարություն
հայփոստ
բողոքի ակցիա
փոխհատուցում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/13/79634878_0:151:1600:1051_1920x0_80_0_0_0a5bd423c44e656eabeb3ebc3ec21797.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Երևանի Սարյան փողոցում գտնվող գլխավոր փոստի շենքի առաջին հարկում գտնվող խանութների սեփականատերերը պահանջում են, որ կառավարությունն իրենց փոխհատուցում տրամադրի այլ տեղում նոր բիզնես սկսելու համար։«Մենք պահանջում ենք փոխատուցում, տարածքի տրամադրում, որ մեր գործունեությունը չդադարի։ Պահանջում ենք այնքան գումար, որ կարողանանք գնալ, նոր բիզնես հիմնել։ Հաշվարկել ենք` մոտավոր 20.000 եվրոյի կարգի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անհատ ձեռներեց Ռոման Վարդանյանը։Ավելի վաղ անհատ ձեռներեցներն աղբամաններով փակել էին Սարյան փողոցն ու պահանջում էին պաշտոնական պատասխան կառավարությունից։Նշենք , որ խնդիրը վերաբերում է միայն առաջին հարկի խանութներին, խոսքը 20-25 անհատ ձեռներեցների մասին է, որոնք հեռախոսներ են վաճառում կամ վերանորոգում։Սարյան փողոցի «ՀայՓոստի» շենքում կստեղծվի «Համաշխարհային առևտրային կենտրոն Երևան» ծրագիրը«30 տարի այս շենքում ներդրում ենք արել, տարածքները վերանորոգել ենք մեր գումարով, դրան էլ գումարած, վարձակալության գումար ենք տվել»,– ասաց անհատ ձեռներեցներից մեկը։Ակցիայից հետո նրանց հետ հանդիպել է ԲՏԱ փոխնախարար Գևորգ Մելիքսեթյանը, նա երկու օր է խնդրել անհատ ձեռներեցներից լուծումներ առաջարկելու համար։Հիշեցնենք, որ 2023 թ.–ի սեպտեմբերի 7–ին ՀՀ կառավարությունը հաստատեց «ՌԵՆՇԻՆ» ընկերության ներկայացրած` Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող գլխավոր փոստի շենքում «Համաշխարհային առևտրային կենտրոն Երևան» (WORLD TRADE CENTER YEREVAN)» քաղաքաշինական ներդրումային ծրագիրը։ Այս որոշմամբ Սարյան 22 հասցեում գտնվող շենքը պետք է օտարվեր հետևյալ սկզբունքով՝ «ՀայՓոստ» ՓԲԸ՝ 30.18 %, կառավարություն՝ 19.82 %,և ներդրող՝ 50%:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/13/79634878_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c26b42f695be4817b2ba8d1e890e76fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, հայփոստ, բողոքի ակցիա, փոխհատուցում
հհ կառավարություն, հայփոստ, բողոքի ակցիա, փոխհատուցում
20.000 եվրո` նոր բիզնես սկսելու համար. ինչ են պահանջում գլխավոր փոստի շենքի աշխատակիցները
17:41 19.08.2024 (Թարմացված է: 18:10 19.08.2024) Անհատ ձեռներեցներն ասում են, որ30 տարի այս շենքում ներդրում են արել ու հիմա առանց փոխհատուցման չեն պատրաստվում հեռանալ։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Երևանի Սարյան փողոցում գտնվող գլխավոր փոստի շենքի առաջին հարկում գտնվող խանութների սեփականատերերը պահանջում են, որ կառավարությունն իրենց փոխհատուցում տրամադրի այլ տեղում նոր բիզնես սկսելու համար։
«Մենք պահանջում ենք փոխատուցում, տարածքի տրամադրում, որ մեր գործունեությունը չդադարի։ Պահանջում ենք այնքան գումար, որ կարողանանք գնալ, նոր բիզնես հիմնել։ Հաշվարկել ենք` մոտավոր 20.000 եվրոյի կարգի»,–
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անհատ ձեռներեց Ռոման Վարդանյանը։
Ավելի վաղ անհատ ձեռներեցներն աղբամաններով փակել էին Սարյան փողոցն ու պահանջում էին պաշտոնական պատասխան կառավարությունից։
Նշենք , որ խնդիրը վերաբերում է միայն առաջին հարկի խանութներին, խոսքը 20-25 անհատ ձեռներեցների մասին է, որոնք հեռախոսներ են վաճառում կամ վերանորոգում։
«30 տարի այս շենքում ներդրում ենք արել, տարածքները վերանորոգել ենք մեր գումարով, դրան էլ գումարած, վարձակալության գումար ենք տվել»,– ասաց անհատ ձեռներեցներից մեկը։
Ակցիայից հետո նրանց հետ հանդիպել է ԲՏԱ փոխնախարար Գևորգ Մելիքսեթյանը, նա երկու օր է խնդրել անհատ ձեռներեցներից լուծումներ առաջարկելու համար։
Հիշեցնենք, որ 2023 թ.–ի սեպտեմբերի 7–ին
ՀՀ կառավարությունը հաստատեց «ՌԵՆՇԻՆ» ընկերության ներկայացրած` Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող գլխավոր փոստի շենքում «Համաշխարհային առևտրային կենտրոն Երևան» (WORLD TRADE CENTER YEREVAN)» քաղաքաշինական ներդրումային ծրագիրը։ Այս որոշմամբ Սարյան 22 հասցեում գտնվող շենքը պետք է օտարվեր հետևյալ սկզբունքով՝ «ՀայՓոստ» ՓԲԸ՝ 30.18 %, կառավարություն՝ 19.82 %,և ներդրող՝ 50%: