https://arm.sputniknews.ru/20240818/mahacel-e-hajtni-fransiaci-derasan-alen-delvony-79589888.html
Մահացել է լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը
Մահացել է լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը
Sputnik Արմենիա
Նա համարվում էր 1960-1980-ական թվականների սեքս-սիմվոլը։ Նրա անունն ամբողջ աշխարհում տարիներ շարունակ գործածվում էր որպես տղամարդու գեղեցկության, հմայքի... 18.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-18T10:04+0400
2024-08-18T10:04+0400
2024-08-18T13:54+0400
ալեն դելոն
մահ
դերասան
ֆրանսիա
ֆրանսիացի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/12/79590238_0:329:2810:1910_1920x0_80_0_0_6f5b0bf01db80e4059a2874a49c143f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Այսօր կյանքից հեռացել է լեգենդար դերասան Ալեն Դելոնը։ Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները։Դելոնն 88 տարեկան էր: Դերասանը քաղցկեղ ուներ և Ալցհեյմերի հիվանդություն։ 2019 թվականին նա կրկնակի կաթված էր ստացել։Դելոնին մեծ ճանաչում են բերել «Պայծառ արևի տակ» (1960), «Ռոկկոն և նրա եղբայրները» (1960), «Ընձառյուծը» (1963), «Սև կակաչ» (1964) ֆիլմերը։Վերջին 20 տարիների ընթացքում գրեթե յուրաքանչյուր հարցազրույցում Ալեն Դելոնը լրագրողներին խոստովանում էր, որ շատ է հոգնել կյանքից, աշխարհից և ինքն իրենից՝ հիվանդություններից, մենակությունից, հիշողություններից։«Ամեն ինչ անցյալում է, ամեն ինչ ավարտվել է»,- ասաց նա 2019թ․ Կաննի փառատոնի բեմից, երբ պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» էր ստանում:Վերջին շրջանում լեգենդար դերասանի անունն ընտանեկան սկանդալների հետ էր կապվում, նրա երեք զավակները՝ դուստրը և երկու որդիները, դատարանում պայքարում էին հոր կարողության համար։ Դելոնի կարողությունը գնահատվում է մոտ 245 միլիոն եվրո․ կարողության կեսը նա կտակել էր դստերը՝ Անուշկային, մյուս կեսը հավասարաչափ բաշխել որդիների՝ Ալան-Ֆաբիենի և Էնթոնիի միջև, ինչը դուր չէր եկել նրանց։ Նրանք դատարանով պահանջել էին հորն անգործունակ ճանաչել, և 2024 թվականի հունվարի վերջին դատարանը սահմանափակել էր Ալեն Դելոնի գործունակությունը։«Դելոնի գխավոր դերակատարմամբ վերջին ողբերգությունը նրա ընտանիքի փլուզումն էր»,- այդ ժամանակ գրեցին թերթերը։Հավելենք, որ լեգենդար դերասանը 2012 թ. դեկտեմբերի 17-ին այցելել է Հայաստան «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերային ներկա լինելու համար. նրան հրավիրել էր ֆիլմի համապրոդյուսեր Վալերի Սահարյանը։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/12/79590238_0:0:2732:2048_1920x0_80_0_0_9ec659ff73f57127f08d25225bb6261f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն դելոն, մահ, դերասան, ֆրանսիա, ֆրանսիացի
ալեն դելոն, մահ, դերասան, ֆրանսիա, ֆրանսիացի
Մահացել է լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը
10:04 18.08.2024 (Թարմացված է: 13:54 18.08.2024) Նա համարվում էր 1960-1980-ական թվականների սեքս-սիմվոլը։ Նրա անունն ամբողջ աշխարհում տարիներ շարունակ գործածվում էր որպես տղամարդու գեղեցկության, հմայքի հոմանիշ։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Այսօր կյանքից հեռացել է լեգենդար դերասան Ալեն Դելոնը։ Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները։
Դելոնն 88 տարեկան էր: Դերասանը քաղցկեղ ուներ և Ալցհեյմերի հիվանդություն։ 2019 թվականին նա կրկնակի կաթված էր ստացել։
Ալեն Դելոնը համարվում էր 1960-1980-ական թվականների սեքս-սիմվոլը։ Նրա անունն ամբողջ աշխարհում տարիներ շարունակ գործածվում էր որպես տղամարդու գեղեցկության, հմայքի հոմանիշ։
Դելոնին մեծ ճանաչում են բերել «Պայծառ արևի տակ» (1960), «Ռոկկոն և նրա եղբայրները» (1960), «Ընձառյուծը» (1963), «Սև կակաչ» (1964) ֆիլմերը։
Վերջին 20 տարիների ընթացքում գրեթե յուրաքանչյուր հարցազրույցում Ալեն Դելոնը լրագրողներին խոստովանում էր, որ շատ է հոգնել կյանքից, աշխարհից և ինքն իրենից՝ հիվանդություններից, մենակությունից, հիշողություններից։
«Ամեն ինչ անցյալում է, ամեն ինչ ավարտվել է»,- ասաց նա 2019թ․ Կաննի փառատոնի բեմից, երբ պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» էր ստանում:
2022թ․ միջազգային լրատվամիջոցները սկսեցին հայտնել, որ Դելոնն էֆթանազիայի է պատրաստվում, անգամ համապատասխան բժշկական հաստատությունն է արդեն ընտրել։
Վերջին շրջանում լեգենդար դերասանի անունն ընտանեկան սկանդալների հետ էր կապվում, նրա երեք զավակները՝ դուստրը և երկու որդիները, դատարանում պայքարում էին հոր կարողության համար։ Դելոնի կարողությունը գնահատվում է մոտ 245 միլիոն եվրո․ կարողության կեսը նա կտակել էր դստերը՝ Անուշկային, մյուս կեսը հավասարաչափ բաշխել որդիների՝ Ալան-Ֆաբիենի և Էնթոնիի միջև, ինչը դուր չէր եկել նրանց։ Նրանք դատարանով պահանջել էին հորն անգործունակ ճանաչել, և 2024 թվականի հունվարի վերջին դատարանը սահմանափակել էր Ալեն Դելոնի գործունակությունը։
«Դելոնի գխավոր դերակատարմամբ վերջին ողբերգությունը նրա ընտանիքի փլուզումն էր»,- այդ ժամանակ գրեցին թերթերը։
Հավելենք, որ լեգենդար դերասանը 2012 թ. դեկտեմբերի 17-ին այցելել է Հայաստան «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերային ներկա լինելու համար. նրան հրավիրել էր ֆիլմի համապրոդյուսեր Վալերի Սահարյանը։