https://arm.sputniknews.ru/20240817/irany-karvogh-e-hetadzgel-israjelin-harvatsy-zlm-79574444.html
Իրանը կարող է հետաձգել Իսրայելին հարվածը. ԶԼՄ
Իրանը կարող է հետաձգել Իսրայելին հարվածը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցը գրում է, որ Թեհրանը ցանկանում է միջնորդներին ժամանակ տալ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցելու համար։ 17.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-17T13:00+0400
2024-08-17T13:00+0400
2024-08-17T13:04+0400
իսմայիլ հանիա
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_0:154:3092:1893_1920x0_80_0_0_20c005dc688f1b1538c75b5410bd9bb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Իրանը, ամենայն հավանականությամբ, կհետաձգի իր հարձակումն Իսրայելի վրա՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության: Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների աղբյուրներին։Նշվում է, որ Թեհրանը հարվածը հետաձգելով ցանկանում է ժամանակ տալ միջնորդներին՝ բանակցելու Գազայի հատվածում հրադադարի շուրջ։Օգոստոսի 15-16–ը Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների մասնակցությամբ։Նեթանյահուն հաստատել է Իսրայելի մասնակցությունը վաղը կայանալիք բանակցություններինԱռաջին օրվանից Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին կապ է հաստատել Իրանի արտաքին գործերի նախարարության հետ և կոչ արել Թեհրանին զերծ մնալ էսկալացիայից:Օգոստոսի 16–ին իսրայելական հետախուզությունը պարզել էր, որ Իրանը և լիբանանյան «Հզբոլլահը» նվազեցրել են իրենց հրթիռային ուժերի պատրաստվածությունը: Իսրայելի իշխանությունների կարծիքով՝ Իրանի պատասխան հարվածին պետք է սպասել ավելի ուշ։Միաժամանակ պաշտոնյաներն ընդգծել են, որ փոփոխական իրադարձությունների պատճառով իրենց գնահատականներն արագ են փոխվում։ՀՀ–ն ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը. ԱԳՆԱլ Թանին և Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Բաղերի Քանին կրկին հեռախոսազրույց են ունեցել և ընդգծել տարածաշրջանում լարվածության թուլացման անհրաժեշտությունը։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_181:0:2912:2048_1920x0_80_0_0_3d3b6a340c6fbd3522efb0a995e91714.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսմայիլ հանիա, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, սպանություն
իսմայիլ հանիա, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, սպանություն
Իրանը կարող է հետաձգել Իսրայելին հարվածը. ԶԼՄ
13:00 17.08.2024 (Թարմացված է: 13:04 17.08.2024) Լրատվամիջոցը գրում է, որ Թեհրանը ցանկանում է միջնորդներին ժամանակ տալ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցելու համար։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Իրանը, ամենայն հավանականությամբ, կհետաձգի իր հարձակումն Իսրայելի վրա՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի
սպանության: Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների աղբյուրներին։
Նշվում է, որ Թեհրանը հարվածը հետաձգելով ցանկանում է ժամանակ տալ միջնորդներին՝ բանակցելու Գազայի հատվածում հրադադարի շուրջ։
Օգոստոսի 15-16–ը Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Առաջին օրվանից Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին կապ է հաստատել Իրանի արտաքին գործերի նախարարության հետ և կոչ արել Թեհրանին զերծ մնալ էսկալացիայից:
Օգոստոսի 16–ին իսրայելական հետախուզությունը պարզել էր, որ Իրանը և լիբանանյան «Հզբոլլահը» նվազեցրել են իրենց հրթիռային ուժերի պատրաստվածությունը: Իսրայելի իշխանությունների կարծիքով՝ Իրանի պատասխան հարվածին պետք է սպասել ավելի ուշ։
Միաժամանակ պաշտոնյաներն ընդգծել են, որ փոփոխական իրադարձությունների պատճառով իրենց գնահատականներն արագ են փոխվում։
Ալ Թանին և Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Բաղերի Քանին կրկին հեռախոսազրույց են ունեցել և ընդգծել տարածաշրջանում լարվածության թուլացման անհրաժեշտությունը։