https://arm.sputniknews.ru/20240816/kapiki-tsaghiki-nertapancman-risky-catsr-e-hh-arvoghjapahutjan-nakhararutjun-79554946.html
Կապիկի ծաղիկի ներթափանցման ռիսկը ցածր է. ՀՀ առողջապահության նախարարություն
Կապիկի ծաղիկի ներթափանցման ռիսկը ցածր է. ՀՀ առողջապահության նախարարություն
Sputnik Արմենիա
ԱՀԿ–ն վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։ 16.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-16T16:14+0400
2024-08-16T16:14+0400
2024-08-16T16:42+0400
հայաստան
կապիկի ծաղիկ
հհ առողջապահության նախարարություն
հիվանդություն
վարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0d/45135478_0:357:2373:1691_1920x0_80_0_0_835bc8767dc1eebcc43f82987194dce2.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Օգոստոսի 14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, ինչը պայմանավորված է Կոնգոյում և Աֆրիկայի որոշ երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերի աճով, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսի նոր շճախմբի տարածմամբ:Կապիկի ծաղիկը վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի որոշ երկրներում:Վիրուսը փոխանցվում է կա՛մ վարակված կենդանու կծելուց, կա՛մ վայրի կենդանու միսն ու մորթին օգտագործելուց, հազվադեպ՝ մարդու կամ վիրուսով բաղարկված նյութի հետ շփումից: Վիրուսն օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ լորձաթաղանթների (աչք, քիթ, բերան, սեռական ուղի) միջոցով:Գաղտնի շրջանը 5-21 օր է: Ախտանշանները` տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն:Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, որը սկսվում է դեմքի շրջանից, ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:Հիվանդությունը սովորաբար թեթև է ընթանում, շատերը վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը 0-11%):Ապացուցվել է, որ նախկինում բնական ծաղիկի դեմ կատարված պատվաստումը 85%-ով արդյունավետ է նաև կապիկի ծաղիկ հիվանդության համար։ ԱՀԿ-ի կողմից հաստատված երկու պատվաստանյութ է օգտագործվում այս հիվանդության դեմ:Ինչ վիրուսներ կան Հայաստանում. փորձագետը՝ համաճարակաբանական իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0d/45135478_0:134:2373:1913_1920x0_80_0_0_c87da48587d636f656e8eea779959172.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կապիկի ծաղիկ, հհ առողջապահության նախարարություն, հիվանդություն, վարակ
հայաստան, կապիկի ծաղիկ, հհ առողջապահության նախարարություն, հիվանդություն, վարակ
Կապիկի ծաղիկի ներթափանցման ռիսկը ցածր է. ՀՀ առողջապահության նախարարություն
16:14 16.08.2024 (Թարմացված է: 16:42 16.08.2024) ԱՀԿ–ն վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր»,– ասված է հաղորդագրությունում:
Օգոստոսի 14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, ինչը պայմանավորված է Կոնգոյում և Աֆրիկայի որոշ երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերի աճով, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսի նոր շճախմբի տարածմամբ:
Կապիկի ծաղիկը վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի որոշ երկրներում:
Վիրուսը փոխանցվում է կա՛մ վարակված կենդանու կծելուց, կա՛մ վայրի կենդանու միսն ու մորթին օգտագործելուց, հազվադեպ՝ մարդու կամ վիրուսով բաղարկված նյութի հետ շփումից: Վիրուսն օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ լորձաթաղանթների (աչք, քիթ, բերան, սեռական ուղի) միջոցով:
Գաղտնի շրջանը 5-21 օր է: Ախտանշանները` տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն:
Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, որը սկսվում է դեմքի շրջանից, ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:
Հիվանդությունը սովորաբար թեթև է ընթանում, շատերը վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը 0-11%):
Ապացուցվել է, որ նախկինում բնական ծաղիկի դեմ կատարված պատվաստումը 85%-ով արդյունավետ է նաև կապիկի ծաղիկ հիվանդության համար։ ԱՀԿ-ի կողմից հաստատված երկու պատվաստանյութ է օգտագործվում այս հիվանդության դեմ: