https://arm.sputniknews.ru/20240816/chagh-rustamy-bk-um-voreve-handipum-chi-unecel-qkts-ic-parzabanum-en-taratsel-79566033.html
«Չաղ Ռուստամը» ԲԿ-ում որևէ հանդիպում չի ունեցել. ՔԿԾ-ից պարզաբանում են տարածել
«Չաղ Ռուստամը» ԲԿ-ում որևէ հանդիպում չի ունեցել. ՔԿԾ-ից պարզաբանում են տարածել
Sputnik Արմենիա
Քրեակատարողական ծառայությունից նշում են, որ Ստեփանյանը ԲԿ-ում է գտնվել ընդամենը 45 րոպե, իսկ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ նա 1 ժամ հանդիպում է... 16.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-16T20:45+0400
2024-08-16T20:45+0400
2024-08-16T21:02+0400
չաղ ռուստամ
հիվանդանոց
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2316/70/23167006_0:94:1000:657_1920x0_80_0_0_508b6496d7685170367bd985b9585c05.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Կալանավորված Ռուստամ Ստեփանյանը («Չաղ Ռուստամը») բժշկական կենտրոնում որևէ անձի չի հանդիպել: Այս մասին հայտնել է ՀՀ քրեակատարողական ծառայությունը` հերքելով մամուլում տարածված լուրը:Ավելի վաղ mediahub կայքը գրել էր որ Նիկոլ Փաշինյանի օգնականն այցելել է «Չաղ Ռուստամին»: Նշվում էր, որ նրանք մոտ 1 ժամ զրուցել են:Նշվել էր նաև, թե քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության մեջ մեղադրվող Ռուստամ Ստեփանյանին օրերս տարել են նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ՝ հետազոտության և ամեն ինչ արել են, որ նրան «Աստղիկում» պահեն: Սակայն «Քրեակատարողական բժշկության կենտրոնը» մերժել է, ու կալանավորված Ռուստամ Ստեփանյանին նորից տեղափոխել են կալանավայր։Հիշեցնենք, որ «Ֆազի» սպանությունը տեղի է ունեցել հունիսի 11-ին` ժամը 23։15-ի սահմաններում։ Սպանության համար քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, 2 կազմակերպիչ կալանավորվել է՝ Ռուստամ Ստեփանյանն ու Ա․ Կյուրեղյանը։Չաղ Ռուստամի նախկին ընկերուհին շփվել է «Ֆազի» հետ. մանրամասներ սպանության պատճառների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2316/70/23167006_0:0:1000:750_1920x0_80_0_0_eb5a84cc0003262422bf1dea97f48d6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չաղ ռուստամ, հիվանդանոց, նիկոլ փաշինյան
չաղ ռուստամ, հիվանդանոց, նիկոլ փաշինյան
«Չաղ Ռուստամը» ԲԿ-ում որևէ հանդիպում չի ունեցել. ՔԿԾ-ից պարզաբանում են տարածել
20:45 16.08.2024 (Թարմացված է: 21:02 16.08.2024) Քրեակատարողական ծառայությունից նշում են, որ Ստեփանյանը ԲԿ-ում է գտնվել ընդամենը 45 րոպե, իսկ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ նա 1 ժամ հանդիպում է ունեցել Փաշինյանի օգնականի հետ:
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Կալանավորված Ռուստամ Ստեփանյանը («Չաղ Ռուստամը») բժշկական կենտրոնում որևէ անձի չի հանդիպել: Այս մասին
հայտնել է ՀՀ քրեակատարողական ծառայությունը` հերքելով մամուլում տարածված լուրը:
Ավելի վաղ mediahub կայքը գրել էր որ Նիկոլ Փաշինյանի օգնականն այցելել է «Չաղ Ռուստամին»: Նշվում էր, որ նրանք մոտ 1 ժամ զրուցել են:
Նշվել էր նաև, թե քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության մեջ մեղադրվող Ռուստամ Ստեփանյանին օրերս տարել են նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ՝ հետազոտության և ամեն ինչ արել են, որ նրան «Աստղիկում» պահեն: Սակայն «Քրեակատարողական բժշկության կենտրոնը» մերժել է, ու կալանավորված Ռուստամ Ստեփանյանին նորից տեղափոխել են կալանավայր։
«Հայտնում ենք, որ հոդվածում հրապարակված տեղեկությունները հերյուրանք են և իրականությանը չեն համապատասխանում։ Կալանավորված անձ Ռուստամ Ստեփանյանը բժշկական կենտրոնում որևէ անձի չի հանդիպել։ Վերջինս օգոստոսի 15-ին`ժամը 11։00-ին, տեղափոխվել է բժշկական կենտրոն, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո` ժամը 11։45-ին, դուրս է բերվել բժշկական հաստատությունից և վերադարձվել քրեակատարողական հիմնարկ»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ «Ֆազի» սպանությունը տեղի է ունեցել հունիսի 11-ին` ժամը 23։15-ի սահմաններում։ Սպանության համար քրեական
հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, 2 կազմակերպիչ կալանավորվել է՝ Ռուստամ Ստեփանյանն ու Ա․ Կյուրեղյանը։