00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանին միացումը` բռնակցո՞ւմ. նոր սկանդալ 8-րդ դասարանի պատմության դասագրքի շուրջ

© Sputnik / Aram Nersesyan«Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրք
«Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրք - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2024
«Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրք
Բաժանորդագրվել
Շարմազանովի խոսքով` Թուրքմենչայի պայմանագրի «վերաիսմաստավորումը» կարող է հանգեցնել շատ վատ հետևանքների, որովհետև եթե մի ժողովուրդ իր պատմությունից դասեր չի քաղում, նա կարող է ընկնել պատմության գիրկը։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը նշվում է որպես «բռնակցում»։ Այս մասին տեղեկանում ենք ԴՇՀ պետական հարթակում տեղադրված դասագրքի օրինակից։ Դասագրքի 6.1 գլուխը վերնագրված է «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»:
© Screenshot8–րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրէի 6.1 գլուխը
Глава 6.1 учебника История армян 8 класса - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2024
8–րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրէի 6.1 գլուխը
Sputnik Արմենիան այս թեմայով դիմել էր ԿԳՄՍ նախարարություն։ Գերատեսչությունից պարզաբանումներ չեն տվել, խնդրել են գրավոր հարցում ուղարկել` նշելով, որ եթե դասագիրքն արդեն ԴՇՀ հարթակում է, ուրեմն ստացել է մասնագիտական դրական եզրակացություն։ Սա նշանակում է, որ սեպտեմբերից դպրոցական սեղանների վրա կլինի դասագիրք, որում Թուրքմենչայի պայմանագիրը (ստորագրվել է 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո) ներկայացված է որպես Ռուսական կայսրության կողմից օկուպացիա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմաբան, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով այս խնդրին, ասաց, որ նրանք, ովքեր Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը անվանում են «բռնակցում», արևմտամետ գործիչների հոգևոր ժառանգներն են, քանի որ դարեր շարունակ հայ քաղաքական ու ազգային միտքը հայ ժողովրդի` պարսկական և թուրքական լծից ազատագրումը կապվել է ռուս ժողովրդի հետ։
Պատմաբան Շարմազանովը հիշեցրեց` Հայոց պետականության վերականգնման ճանապարհը դրվել է Թուրքմենչայի պայմանագրով։ Եթե չլիներ Թուրքմենչայի պայմանագիրը Հայաստանը չէր վերականգնի իր պետական անկախությունն այս տարածքում։
«1828 թվականի Թուրքմենչայի պայմանագիրը, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական Կայսրությանը, այնուհետև Հայկական մարզի ստեղծումը, Պարսկաստանից տասնյակ հազարավոր հայերի վերադարձը Արևելյան Հայաստան ճանապարհ հարթեցին Հայոց անկախ պետականության վերականգնման համար։ Առանց Թուրքմենչայի պայմանագրի դժվար թե մենք հետո` 1918 թվականին կամ 1991 թվականին ունենայինք անկախ պետականություն»,–ասաց նա։
Շարմազանովի խոսքով` 18–րդ դարի հայ քաղաքական միտքը զբաղված էր նրանով, որ համոզեին ռուսական քաղաքական վերնախավին, որպեսզի նրանք գային և ազատագրեին Հայաստանը։
«Ռուսական կայսրության կազմում ստեղծված Հայկական մարզն ուներ իր զինանշանը, որի վրա պատկերված էր Արարատ լեռը, այն լեռը, որից այսօրվա իշխանությունը հրաժարվում է։ Երբ Արևելյան Հայաստանում 1918 թվականին ստեղծվեց անկախ պետություն, Ռուսաստանում կրթություն ստացած, արարած մարդիկ չեկա՞ն շենացրեցին Հայաստանը. Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Թամանյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը որտեղի՞ց եկան։ Չի կարելի էլի այդքան ուտող ուրացող լինել, պատմությունը մեզ դրա համար կպատժի»,–ասաց նա։
Նրա խոսքով` Թուրքմենչայի պայմանագրի «վերաիսմաստավորումը» կարող է հանգեցնել շատ վատ հետևանքների, որովհետև եթե մի ժողովուրդ իր պատմությունից դասեր չի քաղում, նա կարող է ընկնել պատմության գիրկը։
Նշենք, որ Sputnik Արմենիային հասած տեղեկություններով` Ալա Խառատյանի, Զարուհի Հակոբյանի և Սմբատ Հովհաննիսյանի դասագիրքը բացասական արձագանք է ստացել փորձագիտական հանրության կողմից, սակայն մեկ կողմ` այն էլ անանուն ձայնը, հավանության է արժանացրել այն։
Հավելենք, որ հայ պատմագրության մեջ Գյուլիստանի (ստորագրված 1804-1813 թթ ռուս-պարսկական պատերազմից հետո) և Թուրքմենչայի պայմանագրերը ընդունված է անվանել Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Այդպես էր նաև 2023 թ. դասագրքում։
Լրահոս
0