00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արարատ-Արմենիան» չանցավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ

© Photo : press office of the FC Ararat-Armenia«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները
«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2024
«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները
Բաժանորդագրվել
Թեև «Արարատ-Արմենիան» Երևանում կրած պարտությունից հետո հրաշալի խաղաց Հունգարիայում, բայց լքեց մրցաշարը։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik, Խաչիկ Չախոյան․ Երևանի «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում երեքական գնդակ փոխանակեց «Պուշկաշ Ակադեմիայի» հետ, բայց պարտվեց դիմակայությունում։
Պատասխան խաղի մեկնարկն այնքան էլ հաջող չստացվեց «Արարատ-Արմենիայի» համար։ Հանդիպման 8-րդ րոպեին մերոնք սխալվեցին պաշտպանության ձախ եզրում, ու ներխուժելով տուգանային հրապարակ՝ Ժոլտ Նադը շեշտակի հարվածով բացեց խաղի հաշիվը։ Ի պատիվ «Արարատ-Արմենիայի» հարկ է նշել, որ թիմը չըկնճվեց բաց թողած գոլից ու շարունակեց պայքարել և պարգևատրվեց դրա համար։
Առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ Արթուր Սերոբյանը տուգանայինից շատ գեղեցիկ հարվածով խփեց պատասխան գնդակը, իսկ մի քանի քանի րոպե անց Հովհաննես Հարությունյանը գերազանց հարվածով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ առաջ մղելով մեր թիմին։
Հույս առաջացավ դիմակայությունում հաղթանակի հասնելու համար, բայց երկրորդ կեսի սկզբում մերոնք ևս մեկ սխալ թույլ տվեցին պաշտպանությունում, ու Ժոլտ Նադը դարձավ դուբլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը՝ 2։2։ Իսկ երբ Ամոս Նոնդին հեռացվեց «Արարատ-Արմենիայի» կազմից, ամեն ինչ կտրուկ փոխվեց։ Մեր թիմին գոլ էր հարկավոր, բայց «Արարատ-Արմենիան» 10 ֆուտբոլիստով էր։
Այս հանդիպման գլուխգործոցը դարձավ Ջոնաթան Դուարտեի հեռահար հարվածը, որն «Արարատ-Արմենիային» առաջ մղեց այս խաղում, և դիմակայությունում հաշիվը հավասարվեց՝ 3։3։ Սակայն մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին րոպեին հունգարական թիմը տուգանային հարվածով խփեց պատասխան երրորդ գնդակը, և դիմակայությունում «Արարատ-Արմենիան» պարտվեց 3։4 հաշվով։
Այսպիսով հայկական երեք ակումբներից երկուսը՝ «Փյունիկն» ու «Նոան», հանդես կգան Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում, իսկ «Արարատ-Արմենիան» լքեց մրցաշարը։
Լրահոս
0