00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհասկանալի դիրքորոշում. կառչել ենք ՄԽ–ից՝ համաձայնելով հետաձգել ապաշրջափակման հարցը

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոն
Նիկոլ Փաշինյանն ու Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոն - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2024
Նիկոլ Փաշինյանն ու Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոն
Բաժանորդագրվել
Փաստորեն կա չորս հարց, որոնց լուծումը տեսականորեն նպաստելու է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների էական բարելավմանը։
«Եթե Հայաստանը նախընտրի պահպանել Մինսկի խումբը, նշանակում է՝ մեր նկատմամբ նրանց տարածքային նկրտումները դեռ կան»,- Իլհամ Ալիևի այս հայտարարությանը Հայաստանի արտգործնախարարությունն այսպես է պատասխանել. «Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։ Համաձայնե՛ք` դիվանագիտական ձևակերպումները միշտ էլ շատ դժվար է հասկանալ, բայց պարզ, մարդկային լեզվով Հայաստանի դիրքորոշումը երևի այսպես կարելի է արտահայտել. «Հենց որ Բաքուն խաղաղության համաձայնագիրը ստորագրի, Երևանն էլ Մինսկի խմբից կհրաժարվի»։ Մանավանդ որ մեր խորհրդարանի խոսնակը օրերս մոտավորապես այդպես էլ ասել է. «Մինսկի խմբի հետ կապված խոսակցություններն այն խոսակցություններն են, որոնք կարող են լինել խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո: Այսինքն` երբ որ խաղաղության պայմանագիր ենք կնքում, իր իմաստն ուղղակի կորում է»։
Խաղաղ ատոմը ոչ խաղաղ պայմաններում. ատոմակայանները ռազմական գործողությունների գոտում
Տեսեք` ինչ է ստացվում։ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, որը ժամանակին ստեղծվել էր երկու ժողովուրդների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով, այժմ ճիշտ հակառակ դերն է կատարում՝ խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։ Միգուցե ելնելով այս իրողությունից` ԵԱՀԿ-ն ի՞նքը հայտարարի, որ Մինսկի խումբը լուծարված է։ Մանավանդ որ կողմերը, ինչպես տեսնում ենք, համաձայն են, որ այդ կառույցից այլևս օգուտ չկա, և միայն մի հարցի շուրջ վեճ ունեն՝ երբ պետք է հայտարարվի, որ խումբը ոչ ևս է` պայմանագրի ստորագրումից առա՞ջ, թե՞ հետո։
Եթե այս հարցը շատ արագ լուծվի, կմնա միայն մի պրոբլեմ։ «Եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է»,- պնդում է Ադրբեջանի նախագահը։ Ստիպված եմ մեջբերել Իլհամ Ալիևին, որովհետև հայաստանյան պաշտոնյաները միայն մի բան են կրկնում ու կրկնում՝ մեր Սահմանադրությունը մեր ներքին գործն է, այնինչ ադրբեջանցի պաշտոնյաներից առնվազն մեկը՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, միանշանակ պնդում է, որ Հայաստանի ղեկավարը Սահմանադրության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ և ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր Սահմանադրությունը: Այսքանից հետո էլ Հայաստանի արտգործնախարարության մեկնաբանությունը նույնն է. «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը»։
Ձախլիկները լավ գիտեն, թե որքան դժվար է ստեղծել այնպիսի աշխարհ, որը հարմար լինի բոլորին
Իհարկե, ադրբեջանցի պաշտոնյայի ասածը չի կարելի հալած յուղի տեղ ընդունել, բայց հարցը դա չէ։ Փաստորեն կա չորս հարց, որոնց լուծումը տեսականորեն նպաստելու է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների էական բարելավմանը։ Մինսկի խումբ, Սահմանադրություն, սահմանազատում և ապաշրջափակում։ Մինսկի խմբի հարցում սկզբունքային համաձայնություն կա։ Կարելի է ենթադրել, որ սկզբունքային համաձայնություն կա նաև Սահմանադրության հարցում։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում։ Ես այդպես հասկացա ամենաբարձր մակարդակով հնչեցրած հանրահայտ ակնարկը, թե «մենք կարմիր զգեստներ հագած գնում ենք, իսկ ճանապարհին ցլեր են կանգնած»։ Եթե սխալ եմ հասկացել, որ խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը մեզ վրա չհարձակվելու համար պահանջում է փոխել կարմիր շորը, այսինքն` Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակող Սահմանադրությունը, ուղղե՛ք ինձ։ Միգուցե պարզապես սխալ եմ ընկալել ճանապարհի եզրին կանգնած կատաղած ցլերի շատ տպավորիչ ու սպառնալից պատկերը։
Բոլոր դեպքերում մնում է ևս երկու հարց։ Սահմանազատում, որն իրոք չափազանց բարդ ու տարողունակ խնդիր է ողջ աշխարհում, և կոմունիկացիաների վերաբացում, այսինքն` Հայաստանի շրջափակման վերացում։ Երևի չեք առարկի, որ այս վերջին երկու հարցերը անհամեմատ ավելի կարևոր են հայաստանցիների համար, քան Մինսկի խմբի և նույնիսկ Սահմանադրության հարցերը, որովհետև անմիջականորեն առնչվում են մեր ժողովրդի զարգացման, բարգավաճման և գոյատևման հետ։ Չէ՞ որ պարզապես անհնար է պատկերացնել իրական, երկարատև խաղաղություն այն դեպքում, երբ հարևանիդ զինվորները ամրանում են այն տարածքներում, որոնք ներառված են ամեն ասուլիսի և ամեն հանդիպման ժամանակ մեզ ցուցադրվող պսպղուն քարտեզում։
Ինչ վերաբերում է շրջափակմանը, ապա խոսքը միայն այն մասին չէ, որ փակ սահմանները էապես խոչընդոտում են մեր առաջընթացը։ Դա դեռ առաջին նախագահն էր փաստել։ Պարզապես անհասկանալի է, թե ինչպես պիտի իրականացվի «Խաղաղության խաչմերուկի»՝ այդքան տարփողվող գաղափարը, եթե երկաթուղային և ավտոմոբիլային որոշ ճանապարհներ ընդհանրապես չեն գործում։ Եվ քաջ գիտակցելով այս ամենը` մենք, այնուամենայնիվ, համաձայնել ենք երկու կարևորագույն հարցերը՝ սահմանազատումը և ապաշրջափակումը, լիովին անջատել խաղաղության պայմանագրից։ Այդ դեպքում, կներե՛ք, սկզբունքային հարց է ծագում՝ իսկ արդյոք մենք ընդհանրապես չե՞նք խեղաթյուրում «խաղաղություն» բառի իմաստը։
Ապագա կա՞. ինչու էր ապագան ավելի պայծառ թվում առաջ
Լրահոս
0