https://arm.sputniknews.ru/20240815/mahacel-e-rusastani-bazenery-pilvotazhajin-khmbi-himnadirneric-meky-aleqsandr-kharchevskin-79488685.html
Մահացել է «Ռուսաստանի բազեները» պիլոտաժային խմբի հիմնադիրներից մեկը` Ալեքսանդր Խարչևսկին
Մահացել է «Ռուսաստանի բազեները» պիլոտաժային խմբի հիմնադիրներից մեկը` Ալեքսանդր Խարչևսկին
Sputnik Արմենիա
Ալեքսանդր Խարչևսկին կարիերան ավարտել էր 2015 թվականին, երբ հասել էր զինծառայության համար ամենաբարձր տարիքին։ 15.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-15T12:05+0400
2024-08-15T12:05+0400
2024-08-15T12:17+0400
օդաչու
ռուսաստան
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0f/79482408_0:31:1280:751_1920x0_80_0_0_f2d0234d1af8efb62785e99c64d269e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Կյանքի 75-րդ տարում մահացել է զինվորական օդաչու–դիպուկահար, Ռուսաստանի վաստակավոր ռազմական օդաչու, Լիպեցկի ավիակենտրոնի նախկին պետ, «Ռուսաստանի բազեները» պիլոտաժային խմբի հիմնադիրներից մեկը` Ալեքսանդր Խարչևսկին։ Այս մասին հայտնել է Լիպեցկի մարզպետ Իգոր Արտամոնովը։«Յուրաքանչյուրը, որ գոնե մեկ անգամ եղել է ավիաշոուին և տեսել Խարչևսկու բարձրագույն պիլոտաժը, հաստատապես մտածել է` իսկ ընդհանրապես կարո՞ղ են ինքնաթիռներն այդպես թռչել։ Իսկ երբ հասկացել են, որ բարձր պիլոտաժի նման հնարքներ կատարողը 70 տարեկան է, ավելի են զարմացել... Մարդ–լեգենդի մահը հսկայական կորուստ ողջ ավիացիայի համար», – գրել է Արտամոնովը։Նրա խոսքով` Խարչևսկին ավելի քան 50 ուսումնական մարտ է իրականացրել օտարերկրյա ռազմական օդաչուների հետ միջազգային մրցումների ժամանակ և յուրաքանչյուրից դուրս եկել հաղթած։«Ռուսաստանի բազեները» պիլոտաժային խումբը ստեղծվել էր 1993 թվականին ՌԴ ՌՕՈւ Լիպեցկի ավիակենտրոնի հենքի վրա` կատարելագործելու կործանիչների թռիչքային հմտությունները, ինչպես նաև Սու-27 ինքնաթիռների մանևրելու և օդաչուների մասնագիտական պատրաստության հնարավորությունները ցուցադրելու համար։ Այն միակ պիլոտաժային խումբն է, որը մարտական ինքնաթիռներով ցուցադրում է օդային մերձամարտի հնարքները մեծ արագությունների և գերցածր բարձրության վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0f/79482408_117:0:1254:853_1920x0_80_0_0_06d522f2534b46099293ede7d0ab0a95.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օդաչու, ռուսաստան, մահ
Մահացել է «Ռուսաստանի բազեները» պիլոտաժային խմբի հիմնադիրներից մեկը` Ալեքսանդր Խարչևսկին
12:05 15.08.2024 (Թարմացված է: 12:17 15.08.2024) Ալեքսանդր Խարչևսկին կարիերան ավարտել էր 2015 թվականին, երբ հասել էր զինծառայության համար ամենաբարձր տարիքին։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Կյանքի 75-րդ տարում մահացել է զինվորական օդաչու–դիպուկահար, Ռուսաստանի վաստակավոր ռազմական օդաչու, Լիպեցկի ավիակենտրոնի նախկին պետ, «Ռուսաստանի բազեները» պիլոտաժային խմբի հիմնադիրներից մեկը` Ալեքսանդր Խարչևսկին։ Այս մասին հայտնել է Լիպեցկի մարզպետ Իգոր Արտամոնովը։
«Յուրաքանչյուրը, որ գոնե մեկ անգամ եղել է ավիաշոուին և տեսել Խարչևսկու բարձրագույն պիլոտաժը, հաստատապես մտածել է` իսկ ընդհանրապես կարո՞ղ են ինքնաթիռներն այդպես թռչել։ Իսկ երբ հասկացել են, որ բարձր պիլոտաժի նման հնարքներ կատարողը 70 տարեկան է, ավելի են զարմացել... Մարդ–լեգենդի մահը հսկայական կորուստ ողջ ավիացիայի համար», – գրել է Արտամոնովը։
Նրա խոսքով` Խարչևսկին ավելի քան 50 ուսումնական մարտ է իրականացրել օտարերկրյա ռազմական օդաչուների հետ միջազգային մրցումների ժամանակ և յուրաքանչյուրից դուրս եկել հաղթած։
«Ռուսաստանի բազեները» պիլոտաժային խումբը ստեղծվել էր 1993 թվականին ՌԴ ՌՕՈւ Լիպեցկի ավիակենտրոնի հենքի վրա` կատարելագործելու կործանիչների թռիչքային հմտությունները, ինչպես նաև Սու-27 ինքնաթիռների մանևրելու և օդաչուների մասնագիտական պատրաստության հնարավորությունները ցուցադրելու համար։ Այն միակ պիլոտաժային խումբն է, որը մարտական ինքնաթիռներով ցուցադրում է օդային մերձամարտի հնարքները մեծ արագությունների և գերցածր բարձրության վրա։