00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի դիմացել ամուսնու նվաստացումներին, կրակել է իր գլխին․ ինչ է տեղի ունեցել Գեղարքունիքում

© Sputnik / Табылды КадырбековԸնտանեկան բռնություն. արխիվային լուսանկար
Ընտանեկան բռնություն. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2024
Ընտանեկան բռնություն. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պարզվել է, որ տղամարդը տևական ժամանակ արգելել է կնոջը շփվել հարազատների հետ, վիրավորել է նրան։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում 36-ամյա Աստղիկ Խ.-ի մահվան դեպքով մեղադրանք է ներկայացվել ամուսնուն՝ կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ինքնասպանության հասցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 13-ին գրել էինք, որ Վարդենիս համայնքի գյուղերից մեկի տներից մեկում հայտնաբերվել է 36-ամյա Աստղիկ Խ.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով։ Դիակի մոտ հայտնաբերվել էր «Մակարով» տեսակի ատրճանակ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը նշված զենքով ինքնասպան էր եղել։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով և 335-րդ հոդվածի (հրազենի ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով։
Իրավապահները պարզել են, որ համատեղ կյանքի ընթացքում ամուսինն արգելել է կնոջը շփվել հարազատների հետ, ֆիզիկական ուժ է գործադրել նրա նկատմամբ, սպառնացել իրավապահ մարմիններին դիմելու դեպքում ծեծի ենթարկել։ Այս ամենը կնոջ մոտ առաջացրել է անլիարժեքության, վախի և տագնապի զգացում` պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք։ Ամուսինը տարբեր առիթներով պարբերաբար վիրավորանքներ է հասցրել կնոջը: Կինը, չհամակերպվելով իր նկատմամբ ցուցաբերած անարդար վերաբերմունքին, չհանդուրժելով արժանապատվության նվաստացումները, այլ ելք չգտնելով՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, իրենց տանը կրակել է իր գլխին «Մակարով» տեսակի ատրճանակից:
Տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 8-րդ կետով և 162-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետով:
Ամուսնու ձերբակալման մասին որոշում է կայացվել։
Լրահոս
0