00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շանտաժի տարրեր եմ նկատում. Ռուստամ Բադասյանը չի հանդիպի Վահրամ Միրաքյանին

© Sputnik / Asatur YesayantsՌուստամ Բադասյան
Ռուստամ Բադասյան - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2024
Բաժանորդագրվել
ՊԵԿ նախագահի խոսքով՝ հարկային կարգապահությամբ գործող տնտեսվարողները հաճախ են բողոքում, որ իրենք շուկայից դուրս են մնում հարկեր թաքցնող տնտեսվարողների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքերում շանտաժի տարրեր է նկատում։
Նշենք, որ «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը, մեկնաբանելով ՊԵԿ առաջարկած օրենսդրական փոփոխությունը, հայտարարել էր՝ եթե ՊԵԿ–ն առաջարկում է խախտումը վճարելուց հետո շարունակել կալանքի տակ պահել գործարարին, դա նշանակում է, որ տարվա մեջ մոտ 1000 գործարար բանտում կհայտնվի: Միրաքյանի խոսքով՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելն անկանխատեսելի է դարձել նրանով, որ ամեն րոպե գործարարին կարող են կալանքի տանել, և շատերն արդեն մտածում են ներդրում անել երկրից դուրս։
«Շատ անհաջող թիրախ են ընտրել շանտաժ անելու համար։ Կքննադատեն, կգրեն իրականության հետ կապ չունեցող բաներ, կփորձեն իրենց օրակարգն առաջ տանել և չգիտեմ` ինչ նպատակ հետապնդել։ Մի անգամ Միրաքյանի հետ հանդիպել եմ, այդ հանդիպումը շատ տարօրինակ ընթացք է ունեցել, որի պատճառով ես չեմ ցանկացել շարունակել հանդիպումների շարքը»,–ասաց Բադասյանը։
Նշում է՝ «Մանթաշյանց» միության անդամների հետ պատրաստ է հանդիպել, բայց անձամբ Միրաքյանի հետ՝ ոչ։
Վարչական ռեպրեսիանե՞ր, թե՞ քաղաքական հետապնդում. ո՞րն է ՊԵԿ նախաձեռնության նպատակը
Բադասյանը պնդում է, որ դժգոհողը ոչ թե «Մանթաշյանց» միության անդամներն են, այլ միության նախագահը։ Շեշտում է՝ ոլորտային տարբեր հանդիպումներ եղել են՝ ներմուծողների, կառուցապատողների հետ և այլն, ուստի պնդումները, թե ինքը հրաժարվում է գործարարների հետ հանդիպել, ճիշտ չէ։

«Եթե մենք ասում ենք՝ եկեք խրախուսական նորմից հրաժարվենք կամ քննարկենք դրա սահմանափակման հնարավորությունը, դա ամենևին չի նշանակում, որ բիզնեսի ներկայացուցիչները պետք է ազատազրկման ձևով պատիժ ստանան»,–ասաց Բադասյանը։

Նա շեշտեց՝ կան այլընտրանքային ապատժամիջոցներ և այլն, որոնց քննարկումը ՊԵԿ գործառույթների տիրույթում չէ։
5000 դրամ գողանալը գողություն է, 10 միլիոնը՝ ո՞չ․ Բադասյանը պատասխանում է գործարարներին
ՊԵԿ-ը, Բադասյանի խոսքով, պարբերաբար բողոքներ է ստանում կարգապահ բիզնեսից, որը դժգոհում է՝ դաշտում կան ոչ կարգապահ հարկ վճարողներ, իսկ իրենք շուկայից դուրս են մնում։ Ըստ նրա՝ այս իրավիճակի պատճառով նաև օտարերկրյա ներդրումների հետ են խնդիրներ առաջանում։
ՊԵԿ նախագահը նշում է, որ առաջարկվող օրենսդրական նախաձեռնության շուրջ պետք է առողջ քննարկում լինի։
Լրահոս
0