00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիեննական պարահանդեսների գլխավոր հովանավորներից 1–ը մահացավ, բայց ավանդույթը պահպանվում է

© AP Photo / Ronald ZakՌիչարդ Լյուգներ
Ռիչարդ Լյուգներ - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2024
Բաժանորդագրվել
Այս շաբաթ 91 տարեկան հասակում կյանքից հեռացավ վիեննական հանրահայտ պարահանդեսների հիմնական հովանավորներից մեկը՝ ավստրիացի միլիարդատեր Ռիչարդ Լյուգները։ Ընդ որում, վեցերորդ անգամ ամուսնացել էր բոլորովին վերջերս։
Լյուգները սիրում էր պարահանդեսները և գեղեցիկ կանանց, հենց դրա համար էլ հաճախ էր պատկառելի գումարներ հատկացնում՝ հանրահայտ կանանց Վիեննական պարահանդեսներին հրավիրելու համար։ Ընդամենը մի քանի անուն հիշատակեմ. Սոֆի Լորեն, Ջինա Լոլոբրիջիդա, Կլաուդիա Կարդինալե, Ջեյն Ֆոնդա, Փերիս Հիլթոն, Բրուք Շիլդս, Պամելա Անդերսոն… Միայն Էլիզաբեթ Թեյլորը այդպես էլ երբեք չհամաձայնեց մեծահարուստի փողերով գալ Վիեննա։ Իսկ Քիմ Քարդաշյանը 2014 թվականին կեսից թողեց ու հեռացավ, երբ պարահանդեսին ներկա դերասաններից մեկը կատակեց Քանյե Ուեսթի հասցեին, որը, ինչպես գիտեք, հետո ամուսնացավ մեր հայրենակցուհու հետ ու դարձավ մեր փեսան։ Բայց Լյուգների տված 500 հազար դոլարը Քիմ Քարդաշյանն այնուամենայնիվ պահեց իրեն՝ երևի որպես փոխհատուցում վիրավորանքի դիմաց։
Ձախլիկները լավ գիտեն, թե որքան դժվար է ստեղծել այնպիսի աշխարհ, որը հարմար լինի բոլորին
Վիննայում պարահանդեսներ կազմակերպելու ավանդույթը սկիզբ է առել Ավստրիայի մայրաքաղաքում 1814 և 15 թվականներին կայացած Վիեննայի կոնֆերանսի ժամանակ, երբ մեծ ցնցումներից՝ Ֆրանսիական հեղափոխությունից և Նապոլեոնի արշավանքներից հետո եվրոպական բոլոր խոշոր պետությունների ղեկավարները հավաքվեցին մայրցամաքի վերաձևավորման և հետագա զարգացման ծրագրերը քննարկելու համար։ Հենց այն ժամանակ Դանիան զրկվեց Նորվեգիայից, որն անցավ Շվեդիային, Լեհաստանի մի մասը փոխանցվեց Ռուսաստանին, մյուս մասը՝ Պրուսիային, հաստատվեց Շվեյցարիայի չեզոքությունը, ինչը հաջորդ դարի համաշխարհային պատերազմների ժամանակ մեծ օգուտներ բերեց այդ երկրին, և այլն։ Հենց այն ժամանակ էլ ծնվեց եվրոպական առաջնորդների համար ճոխ պարահանդեսներ կազմակերպելու գաղափարը, ընդ որում` այդ նախաձեռնությունը տարիների ընթացքում այնքան հայտնի դարձավ, որ Վիեննական պարահանդեսներն այժմ ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Սկզբում դրանք զուտ պալատական հանդեսներ էին, որոնց մասնակցում էին միայն ազնվականության ներկայացուցիչները։ Հետո գլխավոր պարահանդեսը տեղափոխվեց Վիեննայի օպերա, բայց զուգահեռաբար սկսեցին անցկացվել, այսպես ասենք, տեղական կամ ոլորտային պարահանդեսներ։ Օրինակ, սպաների պարահանդես, դեղագործների պարահանդես, չեք հավատա, բայց, այո′, նաև Պոլիտեխնիկական ինստիտուտի պարահանդես, նույնիսկ հրշեջների պարահանդես կա։ Օպերային թատրոնում անցկացվող պարահանդեսին դժվար թե կարողանաք մասնակցել, եթե, իհարկե, երկրի նախագահ կամ վարչապետ չեք։ Բայց նույնիսկ այդ դեպքում սկանդալները բացառված չեն։ Օրինակ, մի քանի տարի առաջ Վիեննայի պարահանդեսին էր հրավիրված Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկոն կնոջ՝ Մարինայի հետ։ Եվ հանկարծ դահլիճում հայտնվեց կանանց իրավունքների համար յուրօրինակ ձևով պայքարող Ֆեմեն կազմակերպության անդամ Ալիսա Վինոգրադովան, որը մերկացավ մինչև գոտկատեղը՝ վանկարկելով. «Պորոշենկո′, չքվի՛ր այստեղից, դու նախագա՞հ ես, թե՞ օլիգարխ»։ Համաձայնե′ք` բավական տարօրինակ հարցադրում է, որովհետև բոլորն էլ հրաշալի գիտեն՝ Պորոշենկոն հա′մ նախագահ էր, հա′մ էլ օլիգարխ։
Բանգլադեշի «Նոբելյան վարչապետը». ապստամբած ուսանողները հավատում են «չքավորների բանկիրին»
Ի դեպ, այս շաբաթ կյանքից հեռացած միլիարդատեր Ռիխարդ Լյուգները նույնպես փորձել է նախագահ դառնալ, այն էլ երկու անգամ։ Բայց 10 տոկոսից ավելի քվե չի հավաքել։ Եվ դա բնական է՝ նախագահ դառնալը, այնուամենայնիվ, մի քիչ ավելի դժվար է, քան աշխարհի գեղեցիկ կանանց Վիեննայի պարահանդեսներին բերելը։ Ի դեպ, Վիեննայում ամեն տարի կազմակերպվող մոտ 300 պարահանդեսներին դուք էլ կարող եք մասնակցել, եթե, իհարկե, փողը չեք ափսոսում և համապատասխան հագուստ ունեք։ Որովհետև «Վրանգլերի» ջինսով ու «Ադիդասի» բոթասով, բնականաբար, չեք կարող ներկայանալ պարահանդեսին, որում բոլորը սմոքինգով ու թիթեռնիկով են։ Իսկ գումարն այնքան էլ մեծ չէ։ Ո՞ր պարահանդեսին եք ուզում մասնակցել՝ բժիշկների՞, որսորդների՞, Տնտեսական համալսարանի՞։ Խորհուրդ կտայի խոհարարների պարահանդեսին մասնակցել, որովհետև թեև մուտքն արժե 100 եվրո, եթե 1991 թվականից հետո եք ծնվել, կվճարեք ընդամենը դրա կեսը՝ 50 եվրո։
Դե համեմատեք։ Օպերային թատրոնում ամեն տարի կազմակերպվող մեծ պարահանդեսի ամենաէժան տոմսը 300 եվրո արժե, առանձին սեղանը՝ մոտ 1000 եվրո։ Դե, իսկ եթե որոշեք շամպայնը խմել օպերային դահլիճի թատերական պատշգամբում, այնտեղ սեղանի համար պիտի վճարեք 10 հազարից մինչև 20 հազար եվրո։ Էնպես որ, եթե ուզում եք, որ ձեզ հրավիրեն և ֆինանսավորեն բոլոր ծախսերը, ստիպված պիտի կա′մ հայտնի դերասանուհի դառնաք, կա′մ առնվազն վարչապետ։
Մեծ հնդկական հարսանիք. մի քանի ամիս տևած արարողության համար 600 միլիոն դոլար է ծախսվել
Լրահոս
0