00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղարքունիքի որոշ գյուղերում ջրի հասանելիության լրջագույն խնդիր կա. մարզպետարան

© Sputnik / Asatur YesayantsԿութ
Կութ - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2024
Բաժանորդագրվել
Ջրային ռեսուրսների վիճակի և դրանց հասանելիության բարելավման նպատակով Գեղարքունիքի մարզի Աստղաձոր և Արգիճի գետերի վրա նախատեսվում է կառուցել ջրամբարներ:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի զինված հարձակումներից հետո Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր դեռ ունեն ջրային ռեսուրսների հասանելիության լրջագույն խնդիրներ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Գեղարքունիքի մարզպետարանից։
«ԼՂ հակամարտության և Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ Ադրբեջանի զինված հարձակումների հետևանքով, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ, Նորաբակ, Ազատ, Տրետուք, Կուտական և Սոթք բնակավայրերի ջրաղբյուրները հայտնվել են թշնամու նշանառության տակ և վերոնշյալ բնակավայրերը ունեն ջրային ռեսուրսների հասանելիության լրջագույն խնդիրներ»,– ասվում է հարցման պատասխանում։
Ավելի վաղ մարզի բնակավայրերում խմելու ջրի խնդրի մասին բարձրաձայնել էր նաև այն ժամանակվա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա հայտնել էր, որ ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո:
Նշենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզն ընդգրկում է 5 խոշորացված համայնք` Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ, որոնց կազմում են 93 բնակավայրեր:
Մարզպետարանից պնդում են, որ մարզի գերակշռող մասը (Գավառ,Մարտունի,Վարդենիս համայնքներ) հարուստ է խմելու ջրի որակի ստորերկրյա խորքային և աղբյուրների ջրերով:
«Մարզի ընդհանուր հաստատված պաշարները կազմում են 8000լ/վ, որից աղբյուրներինը` 4835լ/վ, ստորգետնյան` 3165լ/վ: Մարզի 5 քաղաքային և 15 գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման սպասարկումը իրականացվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից՝ ընկերության 5 տարածքային տեղամասերի միջոցով: Մարզի մնացած բնակավայրերում իրականացվում է ինքնուրույն ջրամատակարարման ծառայություն»,– ասված է մարզպետարանի պատասխանում։
Նշվում է նաև, որ կենտրոնացված (խողովակով) խմելու ջրի մատակարարման համակարգեր գործում են մարզի 5 քաղաքային և 86 գյուղական բնակավայրերում։ Նախատեսվում է նաև մարզի Աստղաձոր և Արգիճի գետերի վրա կառուցել ջրամբարներ:
Բացի այդ, 2023 թվականին մարզում իրականացվել են 597,640 մլն դրամի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներ:
Լրահոս
0