https://arm.sputniknews.ru/20240814/gegharquniqi-vorvosh-gjugherum-jri-hasaneliutjan-lrjagujn-khndir-ka-marzpetaran-79399023.html
Գեղարքունիքի որոշ գյուղերում ջրի հասանելիության լրջագույն խնդիր կա. մարզպետարան
Գեղարքունիքի որոշ գյուղերում ջրի հասանելիության լրջագույն խնդիր կա. մարզպետարան
Sputnik Արմենիա
Ջրային ռեսուրսների վիճակի և դրանց հասանելիության բարելավման նպատակով Գեղարքունիքի մարզի Աստղաձոր և Արգիճի գետերի վրա նախատեսվում է կառուցել ջրամբարներ: 14.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-14T08:55+0400
2024-08-14T08:55+0400
2024-08-14T08:55+0400
գեղարքունիքի մարզ
ջուր
«վեոլիա ջուր» ընկերություն
ոռոգման ջուր
հայ-ադրբեջանական
ադրբեջան
կութ
ճամբարակ
վերին շորժա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27901673_0:107:1600:1008_1920x0_80_0_0_15f64b2dbc23e0f79910ded63f494e82.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի զինված հարձակումներից հետո Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր դեռ ունեն ջրային ռեսուրսների հասանելիության լրջագույն խնդիրներ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Գեղարքունիքի մարզպետարանից։Ավելի վաղ մարզի բնակավայրերում խմելու ջրի խնդրի մասին բարձրաձայնել էր նաև այն ժամանակվա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա հայտնել էր, որ ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո:Նշենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզն ընդգրկում է 5 խոշորացված համայնք` Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ, որոնց կազմում են 93 բնակավայրեր:Մարզպետարանից պնդում են, որ մարզի գերակշռող մասը (Գավառ,Մարտունի,Վարդենիս համայնքներ) հարուստ է խմելու ջրի որակի ստորերկրյա խորքային և աղբյուրների ջրերով:Նշվում է նաև, որ կենտրոնացված (խողովակով) խմելու ջրի մատակարարման համակարգեր գործում են մարզի 5 քաղաքային և 86 գյուղական բնակավայրերում։ Նախատեսվում է նաև մարզի Աստղաձոր և Արգիճի գետերի վրա կառուցել ջրամբարներ:Բացի այդ, 2023 թվականին մարզում իրականացվել են 597,640 մլն դրամի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներ:
գեղարքունիքի մարզ
ադրբեջան
կութ
ճամբարակ
վերին շորժա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27901673_110:0:1533:1067_1920x0_80_0_0_f206ca2c4b22438b74f5618ff5804bd8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղարքունիքի մարզ, ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, ոռոգման ջուր, հայ-ադրբեջանական, ադրբեջան, կութ , ճամբարակ, վերին շորժա
գեղարքունիքի մարզ, ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, ոռոգման ջուր, հայ-ադրբեջանական, ադրբեջան, կութ , ճամբարակ, վերին շորժա
Գեղարքունիքի որոշ գյուղերում ջրի հասանելիության լրջագույն խնդիր կա. մարզպետարան
Ջրային ռեսուրսների վիճակի և դրանց հասանելիության բարելավման նպատակով Գեղարքունիքի մարզի Աստղաձոր և Արգիճի գետերի վրա նախատեսվում է կառուցել ջրամբարներ:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի զինված հարձակումներից հետո Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր դեռ ունեն ջրային ռեսուրսների հասանելիության լրջագույն խնդիրներ։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին Գեղարքունիքի մարզպետարանից։
«ԼՂ հակամարտության և Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ Ադրբեջանի զինված հարձակումների հետևանքով, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ, Նորաբակ, Ազատ, Տրետուք, Կուտական և Սոթք բնակավայրերի ջրաղբյուրները հայտնվել են թշնամու նշանառության տակ և վերոնշյալ բնակավայրերը ունեն ջրային ռեսուրսների հասանելիության լրջագույն խնդիրներ»,– ասվում է հարցման պատասխանում։
Ավելի վաղ մարզի բնակավայրերում խմելու ջրի խնդրի մասին
բարձրաձայնել էր նաև այն ժամանակվա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա հայտնել էր, որ ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո:
Նշենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզն ընդգրկում է 5 խոշորացված համայնք` Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ, որոնց կազմում են 93 բնակավայրեր:
Մարզպետարանից պնդում են, որ մարզի գերակշռող մասը (Գավառ,Մարտունի,Վարդենիս համայնքներ) հարուստ է խմելու ջրի որակի ստորերկրյա խորքային և աղբյուրների ջրերով:
«Մարզի ընդհանուր հաստատված պաշարները կազմում են 8000լ/վ, որից աղբյուրներինը` 4835լ/վ, ստորգետնյան` 3165լ/վ: Մարզի 5 քաղաքային և 15 գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման սպասարկումը իրականացվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից՝ ընկերության 5 տարածքային տեղամասերի միջոցով: Մարզի մնացած բնակավայրերում իրականացվում է ինքնուրույն ջրամատակարարման ծառայություն»,– ասված է մարզպետարանի պատասխանում։
Նշվում է նաև, որ կենտրոնացված (խողովակով) խմելու ջրի մատակարարման համակարգեր գործում են մարզի 5 քաղաքային և 86 գյուղական բնակավայրերում։ Նախատեսվում է նաև մարզի Աստղաձոր և Արգիճի գետերի վրա կառուցել ջրամբարներ:
Բացի այդ, 2023 թվականին մարզում իրականացվել են 597,640 մլն դրամի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներ: